Руский язык. Виликан Эгоист 4/24/2022 – 4/25/2022

Как-то утром Великан лежал у себя в постели и вдруг услышал какую-то прелестную музыку. Она звучала так сладостно, что он подумал, не идут ли мимо замка королевские музыканты. Это была птичка-коноплянка, она запела у него под окном, но так давно он не слышал певчих птиц в своем саду, что это показалось ему прeкраснейшей музыкой в мире. Вскоре Град перестал 

плясать над головой у него, и Скверный Ветер прекратил свой рев, и сладкое благоухание донеслось к нему в открытое окно.

Թարս մարդիկ

Բոլորս գիտենք որ մարդիկ քայլում են հատակի վրա, իսկ ի՞նչ կլիներ եթե հատակը լիներ երկնքում։ Երկնքում ամպեր չկային, այդ թվում և անձրև։ մարդկանց աշանանքն էր պատրաստել օդապարիկներ , ավելի շուտ րենկիրապադօ1 հողից հող ճամփորդելու համար։ ձվածեղ պատրաստելիս ընդամենը ձուն նետում են դեպի վերև, որպեսզի հանկարծ մեր գլխներին ձու չընկնի: Երեխաները բակում խաղում էին, իսկ մեծահասակները իրենց գործով լուրջ զբաղված էին։ Սկզբից Օդադերձակները կարում են օդակտորը, օդամանստանի օդալցակայանից ուղարկվում են արկղներ մարաօդապար քաղաք, ապա օդապարանագործները պարան են գործում և զամբյուղ, իսկ միացաօդերը թռչում են Օդրոթ քաղաքի օդալցակայանը և արդեն հավաքում օդապարիկը։ Սկզբում զամբյուղից կապում են պարանները ապա ամրացնում օդակտորը, հետո տեղադրում գազով լի արկղիկը և օդապարիկը պատրաստ է։ Օդապարիկները ուղարկվում են օդապարակայան, ապա ամրեցնում են հատուկ համարներ ինչպես մեքենաներին և դրվում են վաճառքի։

մաս 2. ասեմ իմանաք

Ինը տարեկանից ավել երեխաները եթե ցանկանումմ են օդապարիկ վարել, պետք է մոտենալ օդագրանցում։ Սկզբից հարցնում են անուն-ազգանուն, ապա վերձնում են մարդու ձեռքը, թաթախում օդանաքի մեջ և տպում ձեռքը թղթին։ Թուղթը քառասուն վարկյանից, օդանաքի չորանալուց հետո ուղարկում են օդապարակայան, հետո ընտրում են օդապարիկ, գրանցում համարը, ապա վերձնում են սարք որը տեղադրվում է օդապարիկի նեսում, սարքի մեջ դնում են ձեռքի տպածը, իսկ այն վարելու համար հարկավոր է տիրոջ ձեռքը։ Ձեռքը դնում է սարքի վրա, հետո գազի արկղիկից կախվում է պարան, որը քաշելիս օդապարիկը կբարձրանա։ Հանցագործները հրաժարվում են գողանալ օդապարիկները, որովհետև ոչ ոք չի կարող վարել ուրիշի օդապարիկը ՝ սարքի հնարավորությամբ, երկրորդ այն որ ում թեկուզ հաջողվի այն վարել ինչ – որ ձևերով, օդապարակայանը արկղիկի մեջ եղադրված տեսախցիկի շնորհիվ ստուգում է տվյալենրը, եթե տերն է ուրեմն լավ է , եթե ուրիշ մեկը ՝ տանում են դատի, սուտի օդաստուգիչով։ Օդաստուգիչը կապում են մարդու մատից, և նա պատմում է եղածը, եթե ճիշտ է կանաչում է, եթե սխալ մարդու միտքը կարդում է, գրում էկրանններին և կարմիր լույսը առաջ տալիս, դրանից հետո մարդուն ըստ հանցանքի նետում են բանտ 56 տարով, մինչև իր սև օրը։

մաս 3. Մի քիչ պատմեմ

Ես գիտեմ, որ դուք ասում եք, որ օդապարիկը որ ծակվի կամ անորրակ լինի, ի՞նչ կլինի։

Գիտեք, առաջին մասում իմացաք, որ տեսախցիկ կա արկղիկի մեջ։ Օդապարիկով կարող եք բարձրանալ երեք կամ հինգ կիլոմետր բարձրություն գետնից հաշված, ասեմ, որ օդապարիկի վրա նշվում է թե քանի մետր եք բարձրացել (միայն օդաստանում)։ Երբ մարդիկ նկատում են, որ մետրերը բարձրից նվազում են սեղմում են կոճակին և օդահսկիչների մոտ շտապ զանգի ձայեր են լավում, հետո ճիշտ հինգ վարկյանից օդահսկիչները լինում են տեղում և ամեն ինչ շտկում։ Կա նախօրոք կրթություն։ Օդադպրոցներում Առաջին դասարաններում սովորում են տառեր ինչպես միշտ, երրորդ դասարանու երբ լիարշեք իմր թռչելու համարանում են տառերը և գրելը ու կարդալը, սովորում են օդապարիկների մասին, ճիշտ վարելու և օգտվելու մասին։ Փորձառուները օգտվում են ուսուցողական օդապարիկներից, որով հնարավոր է թռչել ընդամենը վեցից յոթ մետր, ապա հմուտանալով փոխում են օդապարիկները ավելի բարձ տռչելու համար։ Արդեն տաս տարեկանում կարող են վարել մեծ օդապարիկներ և կարող են գնել իրենց անձնականը, իսկ ուսումը ավարտելուց հետո եթե ստանում են լավ գնահատականներ, դպրոցը իրենց տասնամյակին անվճար նվիրում է օդապարիկ։ Այս քաղաքում լինում են դեպքեր, երբ ձյան փոխարեն նույձ է գալիս։ Նույձը մորիի և բանանի, ելակի և ապուխտի, կաթի և շոկոլադի համերի փաթիլներ են, ամեն մեկը իմ նշած համերից մեկն է։ Այսպես ասեմ, որ մարդիկ հենց այդպես չէն իմանում որ փաթիլը ինչ համի է, դրա համար երբ ագահները դույլով աթիլներ են վերձնում, փաթիլները հալչում են և հոտած մսի համ է գալիս, իսկ ինչպես ասում են լավին լավն է սպասում, այնպես խելացիներն ուղակի լեզուն պահում են ձյան տակ և վայլում համերը։

մաս 4․ Այն պահը․․․

Գիտեմ գիտ եմ , ամեն մարդու երազանքի քաղաքն է, բոլորը այս պատմությունը կարդալուց հետո երազում են հայտնվել այնտեղ, սակայն ոչ ոքին չի հաջողվել հայտնվել այդ արդար և խստաբարո քաղաքում, միայն հնարավոր է դիտել այն այնքան մինչև քնելը։ Ամեն մի տարվա եղանակին, կամ ամեն օր, տարբեր բաներ կտեսնես, մի օր կտեսնես, որ երեխաները ծառետնակ են պատրաստում, կամ մեծահասակները օդախաղի համար դաշտ են պատրաստում։ Օդախաղը հետաքրքիր խաղ է, որտեղ մարդիկ խմբերի են բաժանվում և վերձնում ռետինները։ Աջ կողմը կանաչ ռետինները, ձախը ՝ կարմիր։ Շարք են կազմում, ապա մեջտեղում նստում է ամեն խմբից մեկեդինը մարդ։ Սկզբում կանաչները ռետինը նետում են մեջտեղում նստած իրենց թմակցին և ասածվածք ասում մինչև իր ռետինը թմակցի ձեռքում է, տրվում է տաս վարկյան ասելու համար։ Մինչ նետելը երկու մեջտեղի կանգնածները հերթով ասում են թեման, օրինակ ՝ արջ, իսկ կանաչները պետք է արջի մասին ասածվածք ասեն, օրինակ ՝ արջը յոթ երգ գիտի յոթն էլ մեղրի մասին, կամ կարմիր թմակիցը ասում է ՝ կով, պետք է թմակիցներից մեկը կով բառով ասածվածք ասի ՝ կարմիր կովը կաշին չի փոխի և այլն և այլն։ Ինչքան ասածվածքը թեմային մոտիկ եղավ, մեջտեղում կանգնած թմակիցները ասում են քանի քայլ մոտենան , ով հասավ մեջտեղին նա հաղթում է և նստում մեջտեղում, իսկ խաղը նորից է սկսում։ Կամ մի օր տեսնում եք օդապատմիչը հեքիաթ է պատմում, կամ օդապարարը պար է սովորացնում օդային ու շատ այլ հետաքրքիր բաներ։ Մեկ էլ հանկարծ մի գորտ ցատկեց ջուրը և ամեն ինչ չացավ, դու մի ասա ես ուղակի նայում էի լճակի մեջ և ամեն ամեն ինչ թարս տեսանում և հորինում, բայց ես այն քաղաքում էի որոշ ժամով, ես չէի հասկանում, թե դա երա՞զ է թե ոչ, սակայն հրաշքին հավատալը ամոթ չէ։ Հավատացե՛ք, գուցե և դուք հայտնվեք այնտեղ իմ նման։

րենկիրապադօ – օդապարիկի թարս ձևը