Հեքիաթային անտառում

Օգոստոս էր ։ Արդեն աշնան հոտն էր գալիս։ Փոքրիկ արշավախումբը անանուն անտառով ճամփորդելիս էին լինում և նկատում են կարմիր մեծ կոճակ։ Արշավախումբը մոտեցավ և հանկարծակի ճամփորդներից մեկը կպավ կոճակին։ Կոճակը շարժվեց պտտվեց և․․․ ԶԱՏԻ՜Կ մե՜ծ զատիկ ։ Նա նստել եր տերևի վրա , որը տերև չեր այլ փղից էլ մեծ բույս։ Զատիկը բացեց թևերը և կարծես ուղղաթիռ լիներ և սլացավ հեռու դեպի խիտ թփուտներ։ Ճամփորդները հետապնդեցին և տեսան ձիու չափ զատիկի ձագուկներին ։ Լսվեցին ֆոտոապարատների չխկչխկոցներ ։ Բոլորը լուսանկարում էին և մի ստվեր երևաց ։ Ճամփորդները շրջվեցին և անսպասելիորեն քթով կպան մորեխի ոտքերին , մորեխը բարձր ցատկ արեց կարծես ամպի կտոր լիներ։ Ճամփորդները շարունակեցին քայլել և տեսան վիշապ, աաա՜ գոռալով փախան բոլորը։ Դա կոկորդիլոս էր ։ Այդ արագ վազքի ընդացքում դիպան մի փրչոտ արջի , արջը մռնչաց և արշավախումբը անտառից դուրս փախավ և մինչև խոր ծերություն նրանք չմոռացան հեքիաթային անտառի մասին։

Leave a comment