Իմ հունիսի մեկը

Իմ հունիսի մեկը շատ ուրախ անցավ , կարծես ջերմաչափ, սառից վերածվեց եռման օրի։

Այսօր տուն եկա հոգնած, անհույս ։ Մայրիկս եկավ և ասաց կգնանք այգի և մայրս խոր քուն մտավ , մինչև ժամը տասը ։ Արդեն աչքերս արցնքակալած մտածում էի ” Երեխաների տոնին այսպես տխուր” և հայտնվեց տատիկս և ասաց․

-Արի գնանք մեր բակ շրջելու ։ Քայլեցինք այսպես և տեսանք , որ ձմերուկն ու գիլասը դեռ տուն չենք տարել ու նստեցինք ուտելու։ Տատիկս ասաց ,

-և՛ գնացինք այգի , և՛ սրճարան եկան։

Զարթնեց մայրս և ասաց , որ գնում ենք այգի։

Ո՛նց չեի իմացել։ այսպես գնացինք Օպերայի բակ սքեյթ քշելու ։ Քույրիկս փուչիկներ պայթացցրեց և պլաստիլին շահեց , որից հետո գնացինք կրկին սրճարան ։ Հա՛ , ի դեպ մենք կերանք m&ms- ով պաղպաղակ։

Թռչնակը , որը շան պես հաչում էր

Թռչնանոցը Թռչնաստանի քաղաքն է ։ Թռչնանոցում մի թռչնակ կար անունը Թռչուն ։ Ամենաթռչնական փողոցի թռչնական դպրոցում սովորում էին ՝ թութակերեն, ճնճղուկերեն, աղունիկերեն և ամենատարօրինակը ՝ կովերեն։ Թռչնակ Թռչունը համառ էր և չէր սովորում , հակառակը, գլխարկը թարս դրած, ծղոտը բերանին պտտում էր և այլն։ գլխարկի վրա գունավոր պտուտակ կար , այն քամու փչոցներից հետո սկսում է երգել , իսկ ուսուցիչ ծիտոյանը մինչև հիմա չգիտի , որ Թռչունի փոխարեն իր գլխարկն է երգում։ Օրերից մի օր Թռչունը դուրս է գալիս փողոց և հանդիպում շանը ։ Շունը վաճառում էր մուտքի ճամբարի քարտիկներ ։ Թռչունը վերցրեց և կարդաց ” սովորում ենք շներեն”։ և Թռչունը ժամը յոթին այցելում էր շանը շներեն սովորելու։ Մի անգամ իր թռչուն ըներները կանչեցին․

– է՜յ, Թռչուն եկ խաղանք։

-Հա՛ֆ, աու՛, հաֆ , հա՛ֆ։

  • Այսպես Թռչունը սովորեց հաչալ։