Թեստ չորրորդ․ Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը.  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  
  3. կեսօր- կես,օր, բարդ
  4. արևամուտ- արև , մուտք, բարդ
  5. ձանձրալի- ձանձրանալ, ալի – ածանցավոր
  6. աշխարհ– աշխարհ- պարզ
  7. , ճանապարհորդ – ճանապարհ , որդ – ածանցավոր

       3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

Ստորոգյալ ՝ կապիկները           Ենթակա ՝ ճամփորդեցին

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ: Կապիկները ճամփորդեցին։

գ) Ջուրը թափվեց հոսանքին, լույսն անջատվեց:

Աննան նվագում է դաշնամուրով, իր տատիկի օգնությամբ :

Աստղերը շողշողում են մուգ կապույտ երկնքում :

Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

4. Գրի՛ր այգի – բոստտան, ճանապարհ-արահետ, արևամուտ– երեկո բառերի հոմանիշները:

 5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր-ցերեկ, նույն-այլ, դուրս գալ-ներս մտնել բառերի հականիշները:

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Իմ համար աշխարհը անծայր է , ամեն ինչ կա և ստեղծագործվում են, և՛ հրաբուխներ կան և՛ սարեր , և՛ ժայռեր և ծովեր, լճեր, գետեր և այլն․․․