Մաթեմատիկա

Հավասար հայտարար ունեցող կոտորակների համեմատում

Դասարանական առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր

2․ Դասավորի՛ր կոտորակները․

Աճման կարգով

3․Համեմատի՛ր

4․ 4500լ տարողությամբ ջրավազանը ամբողջությամբ լցված էր ջրով։ Այգեպանը այդ ջրի  մասը օգտագործեց այգին ջրելու համար։ Քանի՞ լիտր ջուր մնաց ավազանում։ 4500:3×2=3000, 4500-3000=1500

5․ Ավտոմեքենան պետք է անցներ 180կմ ճանապարհ։ Ճանապարհի  մասն անցնելուց հետո քանի՞ կիլոմետր կմնա նրան դեռ անցնելու։ 180:3×2=120, 180-120=60

6․ 1 ծորակից լցվում է 6000լ տարողությամբ ջրավազանի  մասը։ Նույն ծորակից որքա՞ն ջուր կլցվի ջրավազանը 2 ժամում։ 6000:4=1500, 1500×2=3000

7․ Ուրբաթ օրը՝ ժամը 16։00-ին, Աննան մեկնեց շրջագայության և վերադարձավ 4օր 20ժամ հետո։ Շաբաթվա ո՞ր օրը և ժամը քանիսի՞ն նա վերադարձավ տուն։ Չորեքշաբթի, 12:00:

Տնային առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր

2․ Դասավորի՛ր կոտորակները․

Նվազման կարգով

3․Համեմատի՛ր

4․ 4500լ տարողությամբ ջրավազանը ամբողջությամբ լցված էր ջրով։ Այգեպանը այդ ջրի  մասը օգտագործեց այգին ջրելու համար։ Քանի՞ լիտր ջուր օգտագործեց այգեպանը այգին ջրելու համար։ 4500:3×2=3000

5․ Ջրավազանում կար 8000լ ջուր։ Այգին ջրելու համար պապին օգտագործեց այդ ջրի երեք քառորդ մասը։ Որքա՞ն ջուր մնաց ջրավազանում։ 8000:4×3=6000, 8000-6000=2000

6․ Մայրիկը գնեց 12կգ շաքարավազ։ Նա այդ շաքարավազի  մասն օգտագործեց ծիրաանի հյութ պատրաստելու համար, իսկ մնացած մասը՝ ելակի մուրաբայի համար։ Մայրիկը որքա՞ն շաքարավազ օգտագործեց ելակի մուրաբա պատրաստելու համար։ 12:3×1=4, 12-4=8

7․ Երկու թվերի գումարը 650 է, իսկ տարբերությունը՝ 0։ Որո՞նք են այդ թվերը։ 650:2=325, 325-325=0

Ուսումնական մարտ

Մենք մինչև մարտի վերջ, փորձեցինք իրականացնել << ԻՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ>> կամ <<ՈՒՍՄՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ>> նախագիծը։ Քանի որ դուք ցանկանում եք իմանալ, թե ինչ գիրք եմ ես կարդում , կփորձեմ մի քանի տողերով պատմել իմ գրքի, ինչպես նաև վերջինիս տպավորությունների մասին։

Կարդալ ավելին

Մաթեմատիկա

Մասերի համեմատումը

Դասարանական առաջադրանքներ

1․ Համեմատի՛ր։

2․ Թվերը դասավորիր

աճման կարգով․

3․ 8400լ տարողությամբ երկու ջրավազաններից լցված են առաջինի մասը և երկրորդի  մասը։ Ջրավազաններից որու՞մ ավելի շատ ջուր կա։ Որքա՞ն է նրանցում եղած ջրի քանակների տարբերությունը։

Լուծում՝

8400:4=2100

8400:5=2480

2100-1680=420

Պատ՝․420,2480, 2100

4 Գտի՛ր անհայտ բաղադրիչը։

4928+2142=7070

2014=3535-1521

6․ Ավտեմեքենան առաջին օրը գնաց 80կմ/ժ արագությամբ 5ժ, իսկ երկրորդ օրը՝ 85կմ/ժ արագությամբ 3ժ։ Որքա՞ն ճանապարհ անցավ ավտոմեքենան այդ երկու օրում։ 3×85=255 5×80=400

Ուսումնական խաղ

կարդա կարմիրով նշված տառերը և գրիր ստացված նախադասությունը քոմենթներում։ ՍԻՐՈՎ ԿՍՊԱՍԵՄ

Գտի՛ր տեքստից բարդ բառեր , հաշվիր և սեղմիր ձեռքերին այնքան ինչքան քո բարդ բառերնեն

չմոռանաս գրել քո բարդ բառերը քոմենթներում։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Թեսթ 2


Թեստ 2

Ավետիք Իսահակյան

ԵՂՆԻԿԸ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթար□ի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչում,

                                                                                                                                                                                  երբ
           պատշգամբ

Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/զուլալ     — զուտ
բ/լուռ          — անձայն
գ/ակնդետ — անհամբեր
դ/ընտանի — սովոր

  • Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց.

ա/ լույս աշխարհ գալ — ծնվել,հայտնվել
բ/խելքը գլխին            — դատող, բանիմաց, խելացի
գ/կողը հաստ              — համառ, ինքնասածի, կամակոր
դ/ճաշը եփել                — մեկին պաժել, լավ ծեծել

ա/մեկին պաժել, լավ ծեծել
բ/համառ, ինքնասածի, կամակոր
գ/դատող, բանիմաց, խելացի
դ/ծնվել,հայտնվել

  • Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ:

աղմկահույզ
լուսամուտ

բարեկամ

հողմածեծ

  • Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով.

ա/զակազ—պատվեր
 բ/մալինա —ազնվամորի

գ/կենգուրու —ագեվազ

դ/ստարտ— սկսել

  • Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
    հողմ

եղնիկ

գիշեր

կաթ

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
    ա/որսորդ – գոյական
    բ/եղնիկ – գոյական
    գ/առաջին –ածական
    դ/ազատ –ածական
  • Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:

Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:

Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:

Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը: Նա մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

  • Ի՞նչն էր զարմացնում հեղինակին.

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով:

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ:

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին:

  1. Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը:

Իր հայրենի անտառին

Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին:

  1. Իր զգացմունքը նմաներ մարդու զգացմունքներին, այդ ասելով նաև եղնիկը իր հայրենիքը նույնիսկ չի մոռացել։
  2. Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
    Բարդիները սոսկալի և գազազած ծովի ձայնեին հանում , իսկ օդերում վազում էին անձրևի նուրբ կաթիլները։            ՝

Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
Այն մասը՝ երբ եղնիկը թաքուն բարձրանում էր պատշգամբ և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին:

Թեսթ 1

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխանները:

երկա~ր մորուք դարձավ. նա չէր էլ մտածում սափրել:

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    Վատ- լավ

Սովորական –  յուրահատուկ

Պարզ-բարդ

Երկար-կարճ

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————           

բ/ հարցերին     —————————————                     

գ/ դարակները  —————————————                     

դ/ խրճիթ          —————————————                      

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

   Գուլպա                                                Վատ

    Խրճիթ                                    սովորական

  • Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:
    ա/ձանձրացնում է            ձանձրանալ
    բ/չէր կարողանում            չկարողանալ  
    գ/դնեն                                  դնել
    դ/դարձավ                           դարնալ 
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա  – ստվերը, ամպերը , նամականիշները

Ստորոգյալ –     ունենալ, գրել, խմել

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                      սոխ
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

Հարցասեր տղան սովորություն ուներ մարդկանց տարօրինակ հարցեր տալ և նա այնքան էր խորացել հարցերի մեջ, նույնիսկ մինչև կյանքի վերջ չեր սափրվել։

  1. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:


Նա գնաց հեռավոր սարեր և այնտեղ խրճիթ շինեց՝ բոլորից մեկուսանալու համար և նոր հարցեր հորինելու ։

  1. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    Ինչու՞ փորը մարդ ունի,
  2. Որպիսզի փորերը պարապ չմնան և  խաղան իրենց ընտանի մարդու հետ ։

Ինչու՞ բառերը երգ ունեն,

  • Դա նրա համար է , որ չլսող մարդիկ բառի հնչողությունը լա՜վ լսեն

Ինչու՞ պատյանը հեռախոս ունի,

  • Որպիսզի զանգահարի մնացած պատյաններին
  • Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր ։

Ինչու՞ մատը ուտք ունի։

Ինչու՞ ծակը քիթ ունի։

Ինչու՞ համը չամիչ ունի։

Ինչու՞ պոչը մուկ ունի։

Ինչու՞ թերթը տետր ունի։

Ինչու՞ կտուցը թռչուն ունի։

Ինչու՞ տուփը անձերոցիկ ունի։

Ինչու՞ ալյուրը թխվացք ունի։

Ինչու՞ անիվը սայլ ունի։

Ինչու՞ հոտը գուլպա ունի։

Եղիշե Չարենց

Չարենցը եղել է հայ Մեծ գրող ։ Կարծում եմ , որ գրեթե բոլորդ գիտեք նրա հայտնի <<Ես իմ անուշ Հայաստանի>> բանաստեղծությունը և եթե ուշադիր եք եղել, կնկատեք, որ մեր թղթադրամի վրա պատկերված է նրա նկարը և մի քանի տող բանաստեղծությունից․․․

See the source image
Կենսագրություն

Мамин подарок

К Восьмому марта все ребята в нашем классе готовили подарки своим мамам, сестрам и бабушкам. И вели себя хорошо.

И мы с Ваней тоже решили хорошо себя вести и сделать маме подарок, но так, чтобы она пока ничего не знала. Ваня сказал, что это называется «сюрприз».

Этот сюрприз мы долго придумывали и даже подрались немного, но не очень больно, а когда придумали, у меня уже была небольшая шишка на лбу. Это Ваня нечаянно стукнул меня тарелкой.

Мы приготовили такие подарки: куклу на чайник — я сшила ей новую юбку, — купили коробку с конфетами и обвязали её самой красивой лентой. А две конфеты мы попробовали, чтобы узнать, вкусно или нет. Оказалось, очень вкусно. Ваня хотел ещё попробовать, но я не позволила. Потом мы положили все подарки на стол и стали ждать, когда придёт мама…

Когда мама зашла в комнату и увидела подарки, она очень обрадовалась, засмеялась, стала нас целовать и сказала, что мы необыкновенные дети.

А что особенного? Мы самые обыкновенные, но лучше нашей мамы никого нет.

Вопросы и задания

  • Кто рассказчик – мальчик или девочка? По каким словам вы это поняли?
  • Рассказчик-девочка . По словам «Ваня нечаянно стукнул меня тарелкой»
  • К какому празднику ребята готовили подарки?
  • К празднику 8 марта.
  • Что такое сюрприз?
  • Неожедаемый подарок
  • Какой подарок ребята собирались подарить маме?
  • Куклу на чайник и конфеты
  • Почему мама назвала детей необыкновенными?
  • Потому, что деди захотели обрадовать маму .

Թեստ

Թեսթ 1
Ջանի Ռոդարի
Տարօրինակ Հարցեր

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

հարցեր եվ առաջադրանքներ