Գրիգոր Լուսավորիչ, Մեսրոպ Մաշտոց, Մովսես Խորենացի

Գրիգոր Լուսավորիչ

Գրիգոր Լուսավոևիչը երբ մեկամսյա մանուկ էր, ստնտու Սոփիան և ոմն Եվթաղ նրան փախցրել են Կապադովկայի Կեսարիա քաղաքը՝ փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից։ Հայրը՝ Անակ Պարթևը, Հայոց Խոսրով Բ թագավորին սպանողներից էր, իսկ Անակի ողջ ընտանիքը, բացառությամբ՝ Սուրենի, սրատվել էր։ Կեսարիայում անմիջապես մկրտվել է քրիստոնյա՝ Գրիգոր որը Հունարեն նշանակում է արթուն, հսկող։ Հեթանոսական ենթադրյալ անունը՝ Սուրեն։

Գրիգոր Լուսավորիչ
Կառավարում
Տիտղոս ➡Եպիսկոպոսապետ (1-ին), Կաթողիկոս
Ժամանակամիջոց ➡302–325 թթ.
Եկեղեցի ➡ Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն ➡Կեսարիա
Անունը ծնվելիս ➡Սուրեն Պարթև
Ծնվել է ➡Մոտ 257 թ.
Հայր ➡Անակ Պարթև
Ձեռնադրում ➡302 թ.
 Վիքիպահեստում
——————————————————————————————————————–

Մեսրոպ Մաշտոց

Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին

Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը և մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։

405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։

Մեսրոպ Մաշտոց
⬇⬇⬇⬇⬇
Ծնվել է ➡361 կամ 362
Ծննդավայր ➡Հացեկաց (Տարոն գավառ), Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք
Մահացել է ➡փետրվարի 17, 440
Մահվան վայր ➡Վաղարշապատ, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան, Բաբելոն, Հիլլա, Իրաք
Գերեզման ➡Մեսրոպ Մաշտոցի դամբարան
Քաղաքացիություն ➡ Մեծ Հայք
Ազգություն ➡հայ
Կրոն ➡Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի
Մասնագիտություն ➡թարգմանիչ, լեզվաբան և աստվածաշնչի թարգմանիչ
Աշխատանք ➡Հայկական գրի ստեղծող, թարգմանիչ

Մովսես Խորենացի

Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա  անվան մի մասը՝ Խորենացի: Հիմնականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել է Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մենք տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ: Նա շրջել է Հայաստանի գյուղերով, հարցուփորձ արել մարդկանց, ներկա եղել տոների, ծեսերի ժամանակ ու այդ ամենը գրի է առել իր պատմության մեջ:

Leave a comment