Մաթոսավանք
Ամսի 13-ին ուղղեվորվեցինք Մաթոսավանք։ Մաթոսավանքը եկեղեցի է , կառուցվել է 12-13 րդ դարերում ։ Հիմա մեծ մասը փլված է ։ Մենք մտանք փլված մասը և առանց խոսալու նայեցինք հին խաչքարերին։ 9 հոգով քայլում էինք գետերի մեջով, ցեխերի, մի փոքր ուտում – խմում էինք , հանգստանում և նորից շարունակում անտառից – անտառ գնալ։ ճանապարհին կանաչ մամուռներով լցված ճահիճ տեսա, ծնկի եկա, որպիսզի տեսնեմ թե ինչպես է ճահիճը փայտը քաշում, հանկարծ ճահճի մեջ մի գորտ թռավ։ Հարձակվելով գորտի վրա , ես գորտին վերջապես բռնեցի ։ չաղ գորտ էր, ուղղակի փոքր և թաց։ դուրս գալով մաթոսավանքից մենք գնացինք մյուս ուղղիով։
քարտեզ ՝
Մաթոսավանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք` Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին` Շամախյան գյուղից ոչ հեռու։
Երկրորդ անվանում ՝ Պղնձավանք
կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով
Ավագ Զաքարյանի շինություն
Իվան Զաքարյանի որդու կողմից


Ջուխտակ վանք
նույն արահետով գնացինք և հասանք Ջուխտակ վանք։ Ջուխտակ վանքը լուսավոր վանք էր հատակը կազմված գերեզմանաքարերից ։ Պատերի արանքում ծառեր էին աճել, կային նաև աղոթարաններ , որոնց մեջ մենք չորսս ( երեխաներով) ասացինք մեր ցանկությունները։
Քարտեզ ՝
Ջուխտակ վանք, հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզում։ Գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։ Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։ Անունն էլ հենք ստացել է նույն արմատից << Ջուխտ>> (Ջուխտ նշանակում է երկու)
Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում։
կառուցվել է 1201 թվականին
Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները




Pingback: Իմ հաշվետվությունը – Լիլի Մինասյանի բլոգ