Մաթոսավանք – Ջուխտակ վանք

Մաթոսավանք

Ամսի 13-ին ուղղեվորվեցինք Մաթոսավանք։ Մաթոսավանքը եկեղեցի է , կառուցվել է 12-13 րդ դարերում ։ Հիմա մեծ մասը փլված է ։ Մենք մտանք փլված մասը և առանց խոսալու նայեցինք հին խաչքարերին։ 9 հոգով քայլում էինք գետերի մեջով, ցեխերի, մի փոքր ուտում – խմում էինք , հանգստանում և նորից շարունակում անտառից – անտառ գնալ։ ճանապարհին կանաչ մամուռներով լցված ճահիճ տեսա, ծնկի եկա, որպիսզի տեսնեմ թե ինչպես է ճահիճը փայտը քաշում, հանկարծ ճահճի մեջ մի գորտ թռավ։ Հարձակվելով գորտի վրա , ես գորտին վերջապես բռնեցի ։ չաղ գորտ էր, ուղղակի փոքր և թաց։ դուրս գալով մաթոսավանքից մենք գնացինք մյուս ուղղիով։

քարտեզ ՝

Մաթոսավանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք` Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին` Շամախյան գյուղից ոչ հեռու։

Երկրորդ անվանում ՝ Պղնձավանք

կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով

Ավագ Զաքարյանի շինություն

Իվան Զաքարյանի որդու կողմից

Ջուխտակ վանք

նույն արահետով գնացինք և հասանք Ջուխտակ վանք։ Ջուխտակ վանքը լուսավոր վանք էր հատակը կազմված գերեզմանաքարերից ։ Պատերի արանքում ծառեր էին աճել, կային նաև աղոթարաններ , որոնց մեջ մենք չորսս ( երեխաներով) ասացինք մեր ցանկությունները։

Քարտեզ ՝

Ջուխտակ վանք, հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզում։ Գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։ Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։ Անունն էլ հենք ստացել է նույն արմատից << Ջուխտ>> (Ջուխտ նշանակում է երկու)

Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում։

կառուցվել է 1201 թվականին

Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները

2014 Prowincja Tawusz, Klasztor Jukhtakwank (11).jpg