Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Մուլտֆիլմն՝ այստեղ:

 

 

Խորհուրդ տուր շանը։

Քուչի ջան դու իմացի՛ կատուն խորամանկ է , երբեք նրան չլսես։

 

Քո կարծիքով կատուն ճի՞շտ վարվեց

Ոչ։

 

Համացանցից գտիր հինգ տեղեկություն շան կամ կատվի մասին։

 

 

 

a tasty and nice pumpkin

The pumpkin is a  very useful fruit. People make tasty  soup for children . Armenians make Ghapama.you need make Ghapama.  You need one pumpkin, a cup of rice, 4 tablespoon (tbsp.) melted butter, raisins, dried plums and apricots, nut’s ( almonds and walnuts), cinnamon, some honey or sugar, a pinch of salt and some hot water.

 

almond- նուշ

pinch- պտղունձ

cinnamon-դարչին

raisin- չամիչ

 

Առաջին ճամփորդություն դեպի լուսին

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Հանելուկ դդմի մասին

Միջինս բովում են, արևածաղիկ չեմ

Թփերս կանաչ են, էլ չգիտեմ ինչ ասեմ։

Փափուկ պառկած եմ թփերիս մեջ,

Իմ բաղադրիչների գրքում կա հարյուր էջ։

DDmik

 

 

      (Պատասխան ՝ դդում)

 

 

Լոռի բերդ, Հնեվանք

Մենք այցելեցինք Լոռի բերդ։ Այնտեղ հին շինություններ կար։ Լոռի բերդը գտնվում է Ստեփանավանից 4\5  հեռավորության վրա։ Հիմնադրել է ՝ Դավիթ Անհողինը։ Այնտեղ շատ ձյուն կար։ Մենք տեսանք երկու գետեր, դրանք գտնվում էին ձորերի տակ։ Գետերից մեկի վրա փոքրիկ կամրջակ կար։  Հիմա գնացինք Հնեվանք։ Դա ավելի հին էր, քան Լոռու բերդը: Այնտեղ ես երկու քարի կես գտա և որոնք իրար կես էին։

English about Winter

Winter is the coldest season of the year. Anything is frozen.

The nights get longer and the days get shorter.

You can see the ground covered with snow.

It snows a lot in the winter.

Some animals like bears, hedgehogs, bats, turtles hibernate during winter.

Snowflakes are falling on the ground.

Water freezes and the pongs get covered with ice. You have to be careful not to slip on the ice.

Icicles hand from the rooftops. Mast of the trees are bare , without leaves . But evergreen trees keep their leaves. people shovel the snow of the paths and the driveway.

Let‘s see what we should wear in winter to keep as warm! Sweater, bots, jacket, scarf, beanie hat, gloves. Children love playing in the snow and having snowballs fights. They are having fun building snowman. The girl is ice-skating! Two little girls are sledding down the hill. A boy is skiing. snowboarding is very fan, too! The girl is making a snow angle! But now it‘s getting late and everyone goes home. It ‘t so good to sit by the fireplace and worm our hands and feet… and have a hit chocolate. If you come some cold, you can have a hot tea. … or you can wrap yourself up in a blanket to keep you warm. It is snowing heavily. You should better stay indoors.

 

 

Կախարդական Դդումը

DDmik.png

Լինում է , չի լինում մի Դդմիկ է լինում։ Նա ապրում էր ամենահասուն թփի վրա ։ Մի օր մի մարդ Դդմիկին հանեց, ոչ թե քաշեց, այլ վերցրեց: Դդմիկը հեշտ ու հանգիստ դուրս եկավ իր փափուկ թփերի միջից։ Նա սովորական Դդմիկ չէր, այլ ոսկե Դդմիկ։ Երբ մարդը լռեց, նա իսկույն տեղավորեց իր փափլիկ թփերի մեջ։ Իսկ երբ մարդը հեռացավ, Դդմիկը սովորական դդմիկ դարձավ: Հաջորդ անգամ, երբ մարդը  շնորհքով վերցրեց նրան, նա դարձավ ոսկե Դդմիկ: Երբ մարդը հեռացավ, Դդմիկը հասկացավ, որ մարդը ոչ անկուշտ էր, ոչ ագահ, ոչ էլ վայրենի, որովհետև նա չկերավ նրան, նա ոսկին չվերցրեց և չքաշքշեց:

DDmik.pngDDmik.pngDDmik.png

DDmik.png

 

 

 

Ես հրաշք եմ

Սիրուն եմ նկարում և ամեն ինչ ինձ սազում է։ Հրաշք լինելը չի նշանակում գլուխ գովալ, այլև օգնել, աղբ հավաքել և այլն, ևայլն։ Հրաշքն այն է , որ դու կարող ես արտահայտել քո կարողությունը։ Օրինակ ես լավ եմ նկարում, լավ եմ սովորում, նաև հրաշք եմ, որ ես առաջին անգամ կիթառ նվագեցի։ Ես հրաշք եմ, որովհետև միշտ հայտնագործում եմ: Ես սիրում եմ, որ ինձ ասում են հրաշք։