էշի ձուն


Հայ ժողովրդական հեքիաթ
 
Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
– Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
– Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
– Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
– Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
– Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
– Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…
հալիվոր-ծեր մարդ
դադրած-հոգնած

ԱՇՈՒՆ ՀԱՏՎԱԾ ԿՈՄԻՏԱՍ

Աշուն օր

(հատված)

Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։


Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։


Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ

1.Գրի՛ր պակասող բառերը:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

աշնանային տերև

աշնանային ամպ

աշնանային օդ

աշնանային եղանակ

աշնանային օր

3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:

4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: տերևները անձրևից թափվում են, հողը խոնավ, մութ և ցուրտ։ Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր:

Բալզաթցիները

Մի անգամ  էլ էս բալզաթցիները որոշում են նորից լուսնի վրա դրոշ դնեն։ Հիմա էլ էս բալզաթցիները մի մեծ քարի վրա են տակառներ շարում: Առաջնորդը բարձրացում և ցատկում է: Բոլորը ուրախ էին, բայց հետո այնպիսի չլմփոցով ընկավ դիմացի գետը, բոլոր բալզաթցիները թրջվեցին։ Սաբաթա անունով մի մարդ չմասնակցեց և պատրաստեց մի մեծ տիեզերանավ: Հետո հորինեցին տիեզերանավ անունը, այսինքն մի օր հետո։ Մյուս օրը օգտագործեցին և ուղիղ լուսնի վրա թռան։ Շատ տարօրինակ էր, թե ինչպե՞ս խելացի մարդ գտան բալզաթցիները իրենց երկրում: Նա նշանակվեց արքա և արդեն բալզաթցիները խելքի եկան։ Եկեղեցու դիմաց մի մոշի թուփ էր աճում և դուռն էր փակում: Երբ անխելք էին ու դեռ արքա չունեին, եկեղեցին էին պարանով  քաշում։ Իսկ հիմա, արդեն մոշի թուփը հանեցին:

04.10.

Допишите окончания прилагательных

Любовь (какая?) материнская, отцовская

Сок (какой?) свежий, апельсиноый, томатной, ананасовой

Одежда (какая?) зимная, детская, подростковая.

Дом (какой?) кирпичный, каменной, деревянной, соломенной.

Դասընկերների բլոգներ

  1. Ավետիսյան Դանիել
  2. Գրիգորյան Տիգրան
  3. Գևորգյան Ալեքսանդր
  4. Դավթյան Հովհաննես
  5. Խալաթյան Արփի
  6. Խաչատրյան Արեգ
  7. Կարապետյան Միլենա
  8. Կիրակոսյան Տարոն
  9. Հակոբյան Դավիթ
  10. Մելիքյան Ալեքս
  11. Մելիքյան Գարիկ
  12. Մելիքյան Լեո
  13. Մելքոնյան Նարե
  14. Մուրադյան Էյվա
  15. Մուրադյան Խաչատուր
  16. Մուրադյան Նռանե
  17. Նահապետյան Տիգրան
  18. Պապյան Եվա
  19. Պետրոսյան Մարկ
  20. Սեփխանյան Արտաշես
  21. Տոնոյան Արեգ

 

 

հայոց լեզու

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Աշխատանքային էջ՝ Արև

Աստղեր

Երբ Արևը մայր է մտնում, երկինքը մթնում է, և այնտեղ հայտնվում են աստղերը: Դրանք անթիվ-անհամար են: Այնքան շատ, որ ինչքան էլ ուզենանք, չենք կարողանա հաշվել: Դա միայն գիտնականները կարող են անել: Բայց գիտե՞ք, որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են, Արևի նման պայծառ ու տաք: Այսինքն` նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես Արևը: Բայց աստղերը մեզանից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը: Իսկ մեզ մոտիկ, սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երևում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը:

Այդ է պատճառը, որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում:

Աշխատանքային էջ՝ Աստղեր

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

Աշխատանքային էջ՝ Լուսին

Ճանապարհորդություն դեպի Լուսին

Ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Մաս 1

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար: Էս գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ, որովհետև գյուղի անունը Բալզաթ էր: Նրանք շատ միամիտ մարդիկ էին: Չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք` խելքից մի քիչ պակաս էին:

Գյուղամիջում մի եկեղեցի կար: Եկեղեցու բակում մոշի մի թուփ էր աճում: Թուփը տարեցտարի մեծանում էր, խոշորանում և եկեղեցու դուռը համարյա փակել էր. Մարդիկ հազիվ էին այնտեղ մտնում:

Մի օր էլ գյուղացիները հավաքվում են ու որոշում` եկեղեցին հեռացնեն, որ հանգիստ ելումուտ անեն: Գյուղի կանայք մի երկար, հաստ պարան են գործում: Տղամարդիկ պարանը երեք անգամ փաթաթում են զանգակատան շուրջը: Ահել-ջահել հավաքվում են, իրար կողքի շարվում, պարանից քաշում ու գոռում.

  • Մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք, մե՜կ-երկո՜ւ, քաշեցի՜նք…

Քաշում են, քաշում, պարանը քիչ-քիչ ձգվում է, երկարում. բալզաթցիներն էլ մի երկու սանտիմետր հեռանում են եկեղեցուց ու կարծում են, թե եկեղեցին է շարժվել: Ուրախանում են ու գոռում.

  • Եկեղեցին տեղից շարժվո՜ւմ է:

Շատ որ ձգում են, պարանը կտրվում է, և բալզաթցիները իրար վրա են թափվում: Վեր են կենում, շորները թափ տալիս ու նայում եկեղեցուն: Նայում են ու շատ են զարմանում, որ եկեղեցին մի մատնաչափ էլ չի շարժվել: Առաջվա պես իր տեղում է նաև մոշի թուփը:

Մաս 2

Մի անգամ էլ բալզաթցիները հորիզոնում թույլ, նարնջագույն լույս են նշմարում և սկսում են դեսուդեն վազել ու գոռալ.

  • Ժողովո՜ւրդ, երկինքը վառվո՜ւմ է, երկինքը վառվո՜ւմ է: Թմբո՛ւկ զարկեք, շուտ, աստիճաննե՛ր բերեք, դույլերով ջո՛ւր հասցրեք:

Մեծ իրարանցում է սկսվում: Երբ ամեն ինչ պատրաստ է լինում, մարդիկ մոլորված իրար հարցնում են, թե ո՞ր կողմից են հանգցնելու կրակը:

-Ի՞նչ եք շվարել,- գոռում է գյուղի առաջնորդը,- հրե՜ն կրակը: Առա՜ջ, իմ հետևի՜ց:

Ասում է ու վազում: Գյուղացիները` նրա հետևից: Մի քանիսը աստիճաններ են տանում, մյուսները` ջրով լի դույլերը: Գոռում-գոչյունով, հարայ հրոցով վազում են, գյուղից դուրս գալիս` ուրախանալով ու պարծենալով, թե տեսեք, է՜, ինչ մարդիկ ենք մենք` բալզաթցիներս, որ մի մարդու նման գնում ենք աղետից փրկվելու:

Բայց մի քիչ որ առաջ են գնում ու մոտենում անտառին, հանկարծ տեսնում են, թե կլորերես լուսինն ինչպե՛ս է ծառերի կատարից հորիզոն բարձրանում և իր նարնջագույն լույսով լուսավորում ամբողջ Բալզաթը: Եվ գլխի են ընկնում, որ անտառի ծայրին ոչ մի հրդեհ էլ չի եղել, այլ սովորական լուսինն է:

Բա իզո՛ւր էին բոլորը ծաղրում բալզաթցիներին: Բայց, պարզ է, նրանց էլ դա դուր չէր գալիս:

Մի օր էլ գյուղի առաջնորդը հավաքում է իր տասներկու խորհրդականներին և ասում.

  • Ժամանակն է, որ մարդկանց աչքում Բալզաթի անունը բարձրանա: Էն օրը, որ տեսա, թե լուսինը ինչպես էր բարձրանում, մտքովս մի բան անցավ ու մինչև հիմա հանգիստ չի տալիս ինձ: Ասում եմ` գնանք լուսինը գրավենք, տեսնենք` ի՛նչ կա-չկա վրան: Պետք է առաջինը հասնենք լուսին և բալզաթցիների փառքն ու պատիվը աշխարհով մեկ անենք:

Խորհրդականներն ուրախությունից  ծափ են տալիս:

-Սպասեցեք,-ասում է նրանցից մեկը,- բա ո՞նց ենք լուսին հասնելու:

— Դա շատ հեշտ է,- պատասխանում է առաջնորդը: -Այ, տեսեք, հիմա մենք տասներեք մարդ ենք: Եթե մեզնից ամեն մեկն իր հետ մի հարևան բերի` քսանվեց կդառնանք: Քսանվեց բալզաթցիներից ամեն մեկը մի տակառ կվերցնի ու գլորելով կտանի գյուղից դուրս, կբարձրացնի այն բլրի վրա, որտեղ առաջ մեր ջրաղացն էր: Տակառները կշարենք իրար վրա և, գրո՛ղը տանի, համոզված եմ, որ կմոտենանք լուսնին ու մի ցատկով կիջնենք նրա վրա:

Բալզաթցու խոսքը խոսք է, որ ասաց` կանի: Լիալուսնի հենց առաջին օրը մեծ տանջանքով ու չարչարանքով քսանվեց տակառները գլորում բարձրացնում են բլուրը: Առաջնորդը կանգնում է առաջին տակառի վրա: Պարան են բերում, մի ծայրին կեռիկ են ամրացնում և մտցնում երկրորդ տակառի անցքի մեջ, իսկ մյուս ծայրը տալիս են առաջնորդին: Սա քաշում, վեր է բարձրացնում երկրորդ տակառը, դնում առաջինի վրա, իսկ ինքը վեր է մագլցում: Նույն ձևով բարձրացնում է երրորդ, հետո չորրորդ, հինգերորդ տակառները, որոնք աշտարակի նման դարսվում են իրար վրա: Երբ առաջնորդը հասնում է քսանվեցերորդ տակառին, և էլ ուրիշ տակառ չի մնում, վերևից գոռում է.

  • Ժողովո՜ւրդ, համարյա տեղ եմ հասել: Մի քիչ էլ որ բարձրանամ, ձեռքս լուսնին կդիպչի: Մի տակառ էլ տվե՜ք:

Ներքևից բալզաթցիները թե` գյուղում էլ տակառ չի մնացել: Մի քիչ համբերի, գնանք հարևան գյուղից պարտքով մի տակառ ուզենք, բերենք:

  • Թո՜ւ,- վերևից բարկանում է առաջնորդը: — Տնաշեննե՛ր, գլխներիդ մեջ մի կոպեկի խելք չկա, է՜: Տո հենց ամենաներքևի տակառը հանել տվեք:

Բալզաթցիները ենթարկվում են: Տեղահան են անում առաջին տակառը, որին հենված էր ամբողջ աշտարակը: Տակառը մի կերպ դուրս են քաշում, բայց հանում են թե չէ, մեկ էլ` թըրը՜մփ, աշտարակը միանգամից դղրդալով փուլ է գալիս: Տակառների հետ ցած է գլորրվում նաև առաջնորդը: Ոտ ու ձեռը ջարդում է, մի չորս կող էլ հետը: Գյուղացիները զարմանքից մնում են բերանները բաց կանգնած, և ոչ մեկը ծպտուն չի հանում:

… Ու մինչև օրս էլ չեն հասկանում, թե այդ ինչպե՛ս պատահեց, որ այդքան խնամքով մշակված ճանապարհորդությունը այդպիսի տխուր ավարտ ունեցավ:

Աշխատանքային էջ՝ Ճանապարհորդություն դեպի Լուսին