ԱՇՈՒՆ ՀԱՏՎԱԾ ԿՈՄԻՏԱՍ

Աշուն օր

(հատված)

Կոմիտաս

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։


Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։


Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հարցեր և առաջադրանքներ

1.Գրի՛ր պակասող բառերը:

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։

Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

2. Կազմի՛ր «աշնանային» բառակապակցություններ:

աշնանային տերև

աշնանային ամպ

աշնանային օդ

աշնանային եղանակ

աշնանային օր

3. Նշի՛ր քեզ դուր եկած տողերը և նկարի՛ր:

4. Պատմի՛ր դպրոցի պարտեզում ապրող աշնան մասին: տերևները անձրևից թափվում են, հողը խոնավ, մութ և ցուրտ։ Լուսանկարի՛ր պարտեզի աշունը, նաև նկարի՛ր: