Ինչպիսի՞ն է իսկական սեբաստացին

Իհարկե իսկական սեբաստացին պետք է լինի շնորհքով, բնապահպանող, օդը չաղտոտող, աշխատասեր և խելացի։ Պետք է զբաղվել eco-յով և հավաքել գետնին թափված աղբն ու տեսակավորել, որ բնությունը չկեղտոտենք, այսինքն աղբավայր չստեղծենք։ Իմ կարծիքով ես սովորական սեբաստացի եմ, որովհետև ես շատ մեծ սիրով եմ կատարում ամեն ինչը։ Այդպես պետք է լինի իսկական սեբաստացին։

էշի ձուն


Հայ ժողովրդական հեքիաթ
 
Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
– Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
– Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
– Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
– Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
– Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
– Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…
հալիվոր-ծեր մարդ
դադրած-հոգնած

Բալզաթցիները

Մի անգամ  էլ էս բալզաթցիները որոշում են նորից լուսնի վրա դրոշ դնեն։ Հիմա էլ էս բալզաթցիները մի մեծ քարի վրա են տակառներ շարում: Առաջնորդը բարձրացում և ցատկում է: Բոլորը ուրախ էին, բայց հետո այնպիսի չլմփոցով ընկավ դիմացի գետը, բոլոր բալզաթցիները թրջվեցին։ Սաբաթա անունով մի մարդ չմասնակցեց և պատրաստեց մի մեծ տիեզերանավ: Հետո հորինեցին տիեզերանավ անունը, այսինքն մի օր հետո։ Մյուս օրը օգտագործեցին և ուղիղ լուսնի վրա թռան։ Շատ տարօրինակ էր, թե ինչպե՞ս խելացի մարդ գտան բալզաթցիները իրենց երկրում: Նա նշանակվեց արքա և արդեն բալզաթցիները խելքի եկան։ Եկեղեցու դիմաց մի մոշի թուփ էր աճում և դուռն էր փակում: Երբ անխելք էին ու դեռ արքա չունեին, եկեղեցին էին պարանով  քաշում։ Իսկ հիմա, արդեն մոշի թուփը հանեցին:

Ո՞ր մի օրն եմ ես հավանել

Երբ տեսա, որ մենք ունենք նոր հեծանիվներ, ես շատ ուրախացա, բայց երբ ես փորձեցի,  պեդալները ինձ համար շատ փոքր էին։ Նաև ես այնքան գնացի արձակուրդի ժամանակ լողավազաններով տեղեր, ես սովորեցի լողալ դպրոցի փակ լողավազանի ամենախորը մասում։ Ես ամենաշատը հավանեցի իմ բլոգը և ես չէի հասկանում նախորդ ժամանակ  թե ի՞նչ էին ասում երեխաները բլոկ թե՞ բլոգ։

Ամենից լավ տունը

Հովհաննես Թումանյան

Էնտեղ, ուր հովը խաղում է ազատ
Ու ջուրն աղմկում, անվերջ փրփրում,
Էնտեղ իր բարի, իր սիրող մոր հետ
Մի շատ անհանգիստ տղա էր ապրում,
Մի գորշ խրճիթում,
Մի հին խրճիթում,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Մի օր էլ եկավ անհանգիստ տղան,
Կանգնեց իր բարի, իր սիրող մոր դեմ.
«Մայրիկ, էստեղից պետք է հեռանամ.
Միակ ձանձրալի տեղը, որ գիտեմ,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
Թո՛ղ գնամ շրջեմ աշխարհից աշխարհ,
Ճամփորդեմ լավ-լավ տներ տեսնելու,
Ամենից լավը ընտրեմ մեզ համար,
Գամ քեզ էլ առնեմ ու փախչենք հեռու
Էս գորշ խրճիթից,
Էս հին խրճիթից,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»։
Ու գնաց, երկար թափառեց տղան,
Մեծ ու հոյակապ շատ տներ տեսավ,
Բայց միշտ, ամեն տեղ պակաս էր մի բան…
Ու հառաչելով ետ վերադարձավ
Էն գորշ խրճիթը,
Էն հին խրճիթը,
Գետի եզերքին,
Ծառերի տակին։
«Գտա՞ր, զավա՛կս», հարցրեց մայրը,
Ուրախ, նայելով իր տղի վրա։
«Ման եկա, մայրի՛կ, աշխարհից աշխարհ,
Ամենից սիրուն, լավ տունը, որ կա,
Էս գորշ խրճիթն է,
Էս հին խրճիթն Է,
Գետի եզերքին,
Ծառերի տակին»

ԻՄ ԵՐԱԶԱԾ ՏՈՒՆԸ

Ես երազում եմ, որ մեր տունը լինի շոկոլադե։ Սեղանն – աթոռները չուպաչուպս  անունով կոնֆետ, բազմոցը՝ շոկոլադե թխվածք, բարձերը՝ քաղցր բամբակ, բաղնիքը՝ սպիտակ շոկոլադե, նույնիսկ պատուհանի ապակին՝ շաքարաջուրը չորացրած տեսքով, Այդպիսի համեղ և բուրավետ տուն։