Արձանը կառուցված է կոփածո պղնձից և բազալտից, իսկ ներսում փուչ է։
1939 թվականին մարդիկ նշում էին էպոսի հազարամյակը , և այդ երկար մնալու պատվին
3 փաստ Վարդան Մամիկոնյանի մասին
Նրան նաև անվանել են կամ Մեծարվել են Քաջ Վարդան և Կարմիր Վարդան պատվանուններով:
Հուշարձանը կառուցված է կոփածո պղնձից և կարմրավուն կրաքարային ավազաքարից, բարձրությունը 17 մետր է։
Ճարտարապպետը – Ստեան Քյուքչյան
3 փաստ Հայկ Բժշկանի <<Գայ>>
1920-1922 թթ.-ին մասնակցել է Բանվորագյուղացիական կարմիր բանակի բարձրագույն հրամանատարական կազմի դասընթացներին:
Արձանն իր ամբողջության մեջ կառուցված է բրոնզից, բազալտից, գրանիտից, բարձրությունը 10մ է: Քանդակագործն է Սուրեն Նազարյանը, իսկ ճարտարապետը` Ս. Գուրզադյանը:
Հայկ Բժշկյանը Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի տարիներին ստացել է Գայ մականունը, որը «հայ» բառի ռուսերեն տառադարձումն է:
Երբևէ մտածել եք հայոց գրերի գեղեցկության և կատարելիության մասին։ Եկեք ևս մեկ անգամ խոսենք հայոց այբուբենի ստեղծող՝ լեզվաբան, աստվածաբան և վարդապետ Մեսրոպ Մաշտոցի մասին, ում դերը հայ ազգային ինքնության պահպանման գործում հնարավոր չէ գերագնահատել։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ։ԿՅԱՆՔԸ
Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին։
Այն օրերին, չնայած նրան, որ Հայաստանն առաջին էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը և հասկանալ քրիստոնեության գաղափարները։ Վարդապետները ընթերցում էին հունարեն Աստվածաչունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։
4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։
Երկիրը՝ բաժանվելով երկու մասի, կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։
ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ
Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը և մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։
405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը և ՍահակՊարթևն իրենց աշակերտների հետ միասին սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարժ ժամանակում Սուրբ գիրքը թարգմանվել է հայերեն։
Ահա հայերեն թարգմանված առաջին նախադասությունը.
<<Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքը>>։
ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մաշտոցի մահից հետո նրա մարմինը տեղափոխում են Օշական (գյուղ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի ափին), որտեղ երեք տարի ամց հազրապետ Վահան Ամատունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։
Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է մեծ հայիանունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մաշտոցի արձանը՝ նրա աշակերտ Կորյունի հետ։
Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արտաշավան գյուղի մոտակայքում։ Այստեղ կանգնեցված են հայկական այբուբենի 39 տառերի քարե արձանները։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին՝ հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է և մեծ վարդապետ, որի առաքելությունը հայերի որպես ազգի պահպանությունն էր։
Գրող Ավետիք Իսահակյանը այսպես է ասել Մաշտոցի մասին. <<Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը>>։
Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար։ Մաշտոցի գյուտն այթսօր էլ ծառայում է այդ մեծ նպատակին։
Առաջադրանք
Ի՞նչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը։
Հայոց գրերի ստեղծումը օգնեց պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը։
Որտե՞ղ է գտնվում Մաշտոցի գերեզմանը։
Արագածոտնի մարզում , Օշական գյուղում, Քասախ գետի ափին։
Մեսրոպ Մաշտոցի անունը կրող ի՞նչ վայրեր կան Երևանում։
Մեսրոպ Մաշրոցի պողոտա , Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարան
Գրիգոր Լուսավոևիչը երբ մեկամսյա մանուկ էր, ստնտու Սոփիան և ոմն Եվթաղ նրան փախցրել են Կապադովկայի Կեսարիա քաղաքը՝ փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից։ Հայրը՝ Անակ Պարթևը, Հայոց Խոսրով Բ թագավորին սպանողներից էր, իսկ Անակի ողջ ընտանիքը, բացառությամբ՝ Սուրենի, սրատվել էր։ Կեսարիայում անմիջապես մկրտվել է քրիստոնյա՝ Գրիգոր որը Հունարեն նշանակում է արթուն, հսկող։ Հեթանոսական ենթադրյալ անունը՝ Սուրեն։
Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին
Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը և մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։
405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։
Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա անվան մի մասը՝ Խորենացի: Հիմնականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել է Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մենք տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ: Նա շրջել է Հայաստանի գյուղերով, հարցուփորձ արել մարդկանց, ներկա եղել տոների, ծեսերի ժամանակ ու այդ ամենը գրի է առել իր պատմության մեջ: