Հունվարի 18-ին մենք կրկին ուղևորվեցինք դեպի Արատես։ Երևանից մինչև Արատես երեքուկես ժամ է տևում, ոչ երկար։ Առանձնապես Երևանից մինչև Հերմոն ձյունը շատ քիչ էր, գրեթե չկար, իսկ Հերմոնից Արատես կտրուկ ձյունը շատացավ։ Հերմոն հասնելուց հետո մի հարց բացվեց, թե ով է ուզում ոտքով Արատես՝ ճամբարային տնակների մոտ։ Պարզապես ոտքով գնալու մտքին միայն մի քանիսն էին համաձայն։ Տեղ հասնելուց հետո մի փոքր հանգստացանք, ճաշեցինք և այս երեկոն անցավ սովորականի պես։ Երկրորդ օրը ընդհանուր պարապմունքից հետո ձմեռային մարզական խաղեր խաղացինք , հատկապես Էստաֆետան, որովհետև երեխաներից մեկը վազքի ընթացքում ընկավ ձների մեջ և կարծես մի ձնեմարդ լիներ՝ ձնաթաթախ և թաց։ Ապա սահուղին հարթեցնելուց հետո սահեցինք կապույտ փուչիկից սահնակով, դե ես էլ հայտնի հարթություն խառնելու աղջիկ եմ և անհապաղ ցատկեցի խորը , սպիտակ և հարթ ձյան մեջ՝ ամբողջովին ձյունը գնդեցի, քանդեցի տրորեցի և ինձնից գոհ պառկեցի քանդածս ձյան մեջ։ Քիթս դարձել էր կարմիր, ինչպես բալը , այտերս՝ խնձորներ, և այդպես վայելում էի երկնքի լազուրային գույնը, արևը ժպտում էր, մի խոսքով հրաշալի անբացատրելի տեսարան էր , սարերով ձորերով երազ, իսկական երազ (Խորհուրդ կտամ մտնել Ռիմա Քեքեջյանի և Քրիստինե Շահբազյանի ֆեյսբուքյան էջը ավելին տեսնելու համար)։ Հաջորդ օրը երեկոյան աղջիկներից երեք հոգի գնացին հայկական ազգային թխվածք թխելու ՝ փախլավա, իսկ մյուս մասը, որի մեջ նաև ես էի մտնում, պլեճ և ադի-բուդի էինք պատրաստում։ Երեկոյան Երեխաներով քեֆ անելուց հետո , մի լա՜վ քաղցրավենիք ուտելուց հետո, սառած ոտքերով ցատկեցինք քնապարկերի մեջ և ծիծաղելի պատմություններից հետո անմիջապես քնեցինք։ Հաջորդ օրը՝ մեր վերջին օրը, փախլավան վայլեցինք, ապա ոտքով Արատեսից իջանք Հերմոն՝ ավտոբուսի մոտ , իսկ հետո վերադարձանք Երևան։
Category: Իմ մասին
Առաջին ուսումնական շրջանի ամփոփում: English
Hamlet
I finish this all exercises
https://agendaweb.org/grammar/adjectives-exercises.html
Letter to my friend.
English
My school
My info planet
https://liliminasyan592950151.wordpress.com/
I want to be…
Dear Santa… 🎅💌
My lovely teacher
English
I have many friends and one of them is Eva. She is a girl. She is my best friend. She is not so tall, not so fat and she has beautiful black hair. Her favorite color is violet. Her favorite animal is cat. She can dance very well. She reads Armenian fluently. And I never forgot to invite her to my birthday.
Իմ գիրքը ․ Հրաշքադարան
ես Կարդում էի հրաշքադարան գիրքը , հետո փոխանցեցի Եվային , իսկ ով ուզում է վերցնել և կարդալ այդ գիրքը, ապա կարող է այս հասցեին lilim@mskh.am գրի, որ նա ուզում է վերցնել գիրքը։
Հրաշքադարան գրքի հեղինակը Նելլի Նովեմն է ։ Գիրքը պատմում է տասնամյա Տաթևիկ անունով աղջկա մասին, ով մեծ արկածային ճամփորդության է գնում հայոց պոեմների, հեքիաթների, վեպերի հերոսների հետ։ Իմ ամենասիրելի մասը այն է, երբ Սասունցի Դավիթը իր թուր Կեծակով դատարկ քարերի վրա փորագրում էր հայոց տառերը։ Հա ի դեպ իմ ծնողներս գոհ են իմ կարդալուց։


Եռօրյա Գեղարդ․ հայրիկիս ծնունդին
Մեր դպրոցի մեծ մասը գնացին Արատես, իսկ ես և իմ քույրիկը Գեղարդ։ Գեղարդի և Արատեսի միջև մեծ տարբերություն կար, օրինակ ՝ Գեղարդում վրաններով էինք մնացել , իսկ Արատեսոււմ ուղզակի անկողիններում , սենյակներում։ Վրանները խփելուց հետո մի տաք – տաք կրակ վառեցինք և խորովեցինք համեղ, ինչպես ասում են “գառի միս” ։ Կուշտ ուտել խմելուց հետո բաժանվեցինք խմբերի ( մենք երեխաներս ինը հոգի էինք) Ես Արփին , Արմանը հավաքեցինք փայտեր, Քույրիկս և Լիլիթը գնացին աղբյուր ջուր բերելու, Դավիթը և Լեոն կրակին էին նայում , իսկ Լիլին ( ոչ ես իմ մյուս ընկերուհիս) և Միքայելը կոտրում էին փայտերը և նետում կրակի մեջ։ Սա երկրորդ օրն է ։ Ես արթնացա ժամը 6:30 ։ Կրակը լրիվ հանգել էր և ես սկսեցի փայտեր լցնել և հոպ , փայտերը տաքացան և բոցավառ կրակ վառվեց։ Երկաթները դրեցի կրակի վրա, այնուհետև թեյնիկի մեջ ջուր լցրեցի և եռացրեցի ։ ՄՄՄ․․․ ես մինչ վայլում էի սարերի վայրի ուրցի թեյը , արթնացավ Մինաս քեռին ։ Նա ինձ հյուրասիրեց մեր սիրելի nuttela-ով ։ Արթնացան բոլորը և ես գնացի գետ լողանալու։ Օձ ․․․ օձ, ոչ դա օձ չեր այլ մողես էր ։ Լողում էի գետում և հայտնվեց մի դոդոշ։ Դոդոշը ոչ սովորական դոդոշ եր ՝ մեջքին կար դեղին գիծ։ Երեկոյան մի հրաշք եղավ ։ Մարտին Թաթոսիչը մեզ այսպիսի ընկերներ էր գտել , ցավոք նա վաղուց մահացել էր , բայց երբ Թաթոսիչը նկատեց մեր բարի և հարգալից շփումը, վերևում մի հրաշք կատարվեց, շարքով գնացքի պես աստղեր էին անցնում։ Մենք գնացինք ժայռամագլցան ։ Հայրս հատուկ ժայռամագլցման համար գոտիներ և պարաններ էր վերցրել ու մենք ապահով բարձրացանք ժայռը և մտանք քարքնձավ ։ Քարանձավում ճեպանկարներ էին և պարզ երևում էր , որ դարեր առաջ մարդիկ էին ապրել։ Երրորդ օրը արդեն վերադառնում էինք Երևան։ Ահա և իմ ուրախ երեք օրերը։
նկարներ
Երրորոդ ուսումնական շրջանի ամփոփում
Այս տարի մենք մայրենիի ստուգատեսին պատրաստվեցինք։ Ես մասնակցել եմ մայրենիի ֆլեշմոբին (հիմա նույնպես մասնակցում եմ), Թեստեր , առաջադրանքներ, ճամփորդություններ ։ Այս տարի մենք իրականացրել ենք այս նյութերը և այդ նյութերն են ՝
մայրենիի ֆլեշմոբ ( մասնակցիր այստեղ)
- Թումանյանական օրեր — 4-5-րդ դասարաններ
- «Տորք Անգեղ» նախագիծ — 4-5-րդ դասարաններ
- Տերյանական օրեր (տերյանական ֆլեշմոբ)— 5-րդ դասարաններ
- Կարդում ենք Չարենց (չարենցյան ֆլեշմոբ)- 4-5-րդ դասարաններ
- «Ուսումնական գարուն» նախագիծ- 4-5-րդ դասարաններ
- Կարդում ենք Աղայան— 4-5-րդ դասարան
- Կարդում ենք Ռոդարի— 4-րդ դասարան
- «Կարդում ենք Էքզյուպերի» -4-րդ դասարաններ
- «Զատկածեսն ընտանիքում» — 4-րդ դասարաններ
- «Գնում եմ Մայր դպրոց» — 5-րդ դասարան
- «Հազարան հավքը» հեքիաթը- 5-րդ դասարան
- ստեղծագործական աշխատանքներ — 4-5-րդ դասարաններ
- ճամփորդություններ, ճամփորդական պատում-հաշվետվություններ — 4-5-րդ դասարաններ
- մասնակցություն մայրենիի ֆլեշմոբերին
Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում
Արդեն 2021 թվականն է։ Ես մասնակցել եմ և հիմա մասնակցում եմ մաթեմատիկայի ֆլեշմոբներին ։ Հասել եմ թեստ իննին և այս շրջանում մենք անցանք ՝ կոտորակներ , մնացորդով խնդիրներ, կոտորակներ աճման կարգով , կոտորակներ նվազման կարգով , տեքստային խնդիրներ, ԿՐԿՆՈՒԹՅԱՆ փաթեթներ։
Ահա իմ կատարած աշխատանքները՝ տես այստեղ
Ես գնում եմ տատիկիս ծնունդին Ամբերդ հյուրանոց
Է՜հ , ես անհամբեր սպասում էի տատիկիս ծննդյան օրվան , որովհետև մենք գնալու էինք հյուրանոց, որտեղ լողավազաններ կային ։ Գրեթե ամբողջ տունը շալակած տեղավորվեցինք ավտոմեքենայի մեջ ։ Ես այնքան անհամբեր էի նույնիսկ ճանապարհին լեզուս կապ ընկած հոգոց հանելով ասում էի․
-Վա՜խ , ուզում եմ ․․․
Այսպես, երբ կանգնեցինք վառելիք լցնելու, քիչ անց հանդիպեցինք հորաքրոջս եղբորս հետ ։ Այնքան երջանիկ էինք , նույնիսկ ծնողները երջանկությունից թողեցին եղբորս և քրոջս տեղափոխվել մեր ավտոմեքենա։ Մենք ընտանիքով կանգնեցինք ուղիղ եկեղեցու դիմաց ։ Եկեղեցու մոտ մե՜ծ ընկուզենի կար։ Մենք պտուղները հավաքելով և անվանելով դրանց “ճիճվիկներ” , անհապաղ լիացրինք ավտոն ընկույզներով։ Վերջապես հասանք հյուրանոց։ Քրոջս բարձր ճչոցը խլացրեց մեզ , սակայն Ամբերդի բարցրությունից երևում էր Երևանի հրաշք տեսարանը և այդ գեղեցկությունը ստիպում էր հուզվել։ Հյուրանոցի սենյակները լայն էին և առանց սպասելու փոխվեցինք և ցատկեցինք լողավազան։ Ինչպես հայրիկս էր ասում, այնտեղ կար շոգեբաղնիք և Համամ (շոգեբաղնիք ուղղակի գոլորշով լի) ։ Սոված- ծարավ վերադարձանք հյուրանոց ուտելու։ Խորովածի հոտը ինձ բգախեղդ արեց և միանգամից խորովածը լցրեցի փորս։ Այսպես եկավ վերջին օրը , ժամանակն էր արդեն մերադառնալ Երևան։
Ուսումնական մարտ
Մենք մինչև մարտի վերջ, փորձեցինք իրականացնել << ԻՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ>> կամ <<ՈՒՍՄՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ>> նախագիծը։ Քանի որ դուք ցանկանում եք իմանալ, թե ինչ գիրք եմ ես կարդում , կփորձեմ մի քանի տողերով պատմել իմ գրքի, ինչպես նաև վերջինիս տպավորությունների մասին։
Կարդալ ավելին






