Եռօրյա ճամբար Արատես

Հունվարի 18-ին մենք կրկին ուղևորվեցինք դեպի Արատես։ Երևանից մինչև Արատես երեքուկես ժամ է տևում, ոչ երկար։ Առանձնապես Երևանից մինչև Հերմոն ձյունը շատ քիչ էր, գրեթե չկար, իսկ Հերմոնից Արատես կտրուկ ձյունը շատացավ։ Հերմոն հասնելուց հետո մի հարց բացվեց, թե ով է ուզում ոտքով Արատես՝ ճամբարային տնակների մոտ։ Պարզապես ոտքով գնալու մտքին միայն մի քանիսն էին համաձայն։ Տեղ հասնելուց հետո մի փոքր հանգստացանք, ճաշեցինք և այս երեկոն անցավ սովորականի պես։ Երկրորդ օրը ընդհանուր պարապմունքից հետո ձմեռային մարզական խաղեր խաղացինք , հատկապես Էստաֆետան, որովհետև երեխաներից մեկը վազքի ընթացքում ընկավ ձների մեջ և կարծես մի ձնեմարդ լիներ՝ ձնաթաթախ և թաց։ Ապա սահուղին հարթեցնելուց հետո սահեցինք կապույտ փուչիկից սահնակով, դե ես էլ հայտնի հարթություն խառնելու աղջիկ եմ և անհապաղ ցատկեցի խորը , սպիտակ և հարթ ձյան մեջ՝ ամբողջովին ձյունը գնդեցի, քանդեցի տրորեցի և ինձնից գոհ պառկեցի քանդածս ձյան մեջ։ Քիթս դարձել էր կարմիր, ինչպես բալը , այտերս՝ խնձորներ, և այդպես վայելում էի երկնքի լազուրային գույնը, արևը ժպտում էր, մի խոսքով հրաշալի անբացատրելի տեսարան էր , սարերով ձորերով երազ, իսկական երազ (Խորհուրդ կտամ մտնել Ռիմա Քեքեջյանի և Քրիստինե Շահբազյանի ֆեյսբուքյան էջը ավելին տեսնելու համար)։ Հաջորդ օրը երեկոյան աղջիկներից երեք հոգի գնացին հայկական ազգային թխվածք թխելու ՝ փախլավա, իսկ մյուս մասը, որի մեջ նաև ես էի մտնում, պլեճ և ադի-բուդի էինք պատրաստում։ Երեկոյան Երեխաներով քեֆ անելուց հետո , մի լա՜վ քաղցրավենիք ուտելուց հետո, սառած ոտքերով ցատկեցինք քնապարկերի մեջ և ծիծաղելի պատմություններից հետո անմիջապես քնեցինք։ Հաջորդ օրը՝ մեր վերջին օրը, փախլավան վայլեցինք, ապա ոտքով Արատեսից իջանք Հերմոն՝ ավտոբուսի մոտ , իսկ հետո վերադարձանք Երևան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s