Ամբերդ

IMG_20200614_121746Այս անգամ,  հունիսի 14-ին մենք մեր ընտանիքով և իմ քույրիկ Կամիլայի հետ ուղղորդվեցինք Անբերդ։ Եղանակը հրաշալի էր։ Ճանապարհները նեղ էին։ Փորձելով պայքարել այդ դժվար պահերը, ձորին նայելով, հիանալով, ազատ գնում էինք ու կարծես լայն փողոցով քայլեինք: Մենք մի կամուրջի վրայով անցանք, որից երկու – երեք հատված պակասում էր։ Կամուրջի տակից երևում էր վարար գետը։ Հանկարծ մեր դիմաց մի հսկայական պարիսպ հայտնվեց։ Այդ պարիսպը Թուրքերից և այլ թշնամիներից պաշտպանվելու համար էր։ Շատ երկար քայլելուց հետո մենք հասանք Ամբերդ բերդ։ Բերդի մոտակայքում և կամրջի հատվածներում գտնվում էր մոտ 7 – րդ դարից ամուր կառուցված փողոցներ, որտեղով անցել էին կառքերը։ Սկզբում մենք մտանք թագավորական բաղնիք։ Ես հայրիկիցս մի տեղեկություն իմացա և դա կապ ունի թագավորական բաղնիքի հետ։ Բաղնիքի հատակի տակը դատարկ էր, որովհետև հին մարդիկ կրակ էին վառել հատակին մոտ մի պատի տակ,  ջուրը լցվում եր հատակի տակ , կրակն էլ ուժգին տաքացնում էր ջուրը , իսկ հատակի տակից դուրս է գալիս գոլորշին, մարդիկել վայելում էին ։ Բաղնիքի պատի անցքի մեջ փոքրիկ թռչնակի բույն տեսանք։ Հետո մտանք թագավորի պալատը։ Պալատը կազմված էր մեծ պարիսպներով և հսկա – հսկա ավազե սանդուղքներով։ Այն եռահարկ էր  եղել։ Դուրս գալով պալատից և մեր քայլած արահետը տեսնելով հիացանք։ Արահետները լցված էին ծառերով և դեղին ծաղիկներով։ Հետադարձին ես իմ գլխարկի մեջ լցրեցի ուրցը , որը հավաքել էի ճանապարհին։ Տուն վերադառնալով ՝ ես փորձեցի իմ հավաքած ուրցից պատրաստված թեյ։ Այն շա՜տ-շա՜տ համեղ էր։


IMG_20200614_121756IMG_20200614_125507

IMG_20200614_132036IMG_20200614_134749

IMG_20200614_135743

Այս մեծ ժայռը տեսնու՞մեք ։ Հետաքրքի՞ր է ։ Այս ժայռի անունը Արևի նկար է կոչվում։ Այն առաջացել է հրաբուծից։ Լավան հոսել էր, քարացել, մեջտեղից ցրվել, իսկ արեվը  չոր լավային համբուրել է ։ Այդպես առաջացավ <<Արևի նկար >> ժայռը։

IMG_20200614_132033IMG_20200614_140931

Դեպի Աղվերան

Դեպի Ծաղկունյաց լեռներ

IMG_20200607_181345

Հունիսի 6-ին մենք ընտանիքով և մեր ընտանիքի շատ սիրելի ընկեր, ճամփորդ Արշակի հետ գնացինք Աղվերան՝ բարձրունքներ հաղթահարելու։ Ճանապարհը սկզբում մի քիչ բարդ էր, սակայն երբ հասանք բաց դաշտերին , տեսարանը ապշեցուցիչ էր։ Այնտեղ կային երփներանգ ծաղիկներ՝ Պապլոր, Օրխիդեա, մեծ խատուտիկներ, Յուղածաղիկ, Անմոռուկներ, մեծ խնձորածաղիկներ։ Ես կցանկանայի մի տեղեկություն փոխանցել ձեզ Պապլորի մասին: Նախկինում , երբ մարդիկ չունեին գուաշներ, մատիտներ , ջրաներկեր , նրանք օգտագործում էին Պապլորին որպես գունաներկ, ինչպես որդան կարմիրն էր օգտագործվում։ Այս ծաղկից շատ է հանդիպում Կապտադոշ  սարի  փեշերին,  որտեղով  էլ մենք էինք քայլում։ Այնտեղ շատ էին  գույնզգույն թիթեռները, էլ չեմ ասում՝ որքան գեղեցիկ էր միջատիկների աշխարհը։ Ընդանուր առումով մենք քայլեցինք 10 կմ և բարձրացանք 400 մ։ Continue reading “Դեպի Աղվերան”

Քնկոտ լուսինը

Ախր, այս խեխճ լուսինը ամեն գիշեր պետք է դուրս գա և փոխարինի արևին, իր մեծ փայլուն աստղերով և մուգ երկնքով։ Մի անգամ էլ այնքան հոգնեց լուսինը այդ գործից մինչև քունը հասավ վրան և քնեց: Երբ քնեց, նա թեքվե՜ց, թեքվե՜ց․․․ և․․․, և հորիզոնական դարձավ։ Անցավ քսանչորս ժամ, ևս քսանչորս ժամ և դեռ մինչև օրս գիշերի վրա ենք մնացել։ Արևը սպասու՜մ , սպասու՜մ է, սպասու՜մ , սպասու՜մ է լուսինը չի գալիս։ Արևը աստծու օրենքը խախտելով, ցատկում է լուսնին կանչելու, և ի՞նչ է տեսնում։ Տեսնում է, որ լուսինը քնած է և ինչ-որ իր տեսքով չէ։ Արևը օգնության է կանչում ամպերին և կապույտ երկնքին։ Նրանք լուսնին փորձում էին ուղղել։ Էլ քաշում են, էլ ձգում են, էլ բարձացնում, իջացնում, այդպիսի տարօրինակ բաներ։ Այդ խառնաշփոթից գիշերն ու ցերեկը խառնվեցին իրար և գիշերացերեկ դարձավ։ Հազիվ պոկվեցին իրարից գիշերն ու ցերեկը , բայց լուսինը միևնույն է, այդ հարվածներից չարթնացավ։ Այդպես օրերով – դարերով գիշեր էր։ Այս որ աստվածը տեսնում է, փայտով զընգ՝ ուղիղ մութ երկնքի գլխին ։ Աստղերը պոկվեցին իրենց տեղից և ընկան լուսնի վրա, լուսինը վեր ցատկեց աջ ու ձախ գլորվեց և ստրեսից լայնացավ արևից էլ միլիոն անգամ մեծ դարձավ , հետո արևից էլ միլիոն անգամ փոքր դարձավ և այնքան արագ էր գիշեր – ցերեկ լինում, որ նորից աստվածը զարկեց և լուսինը վերջապես տեղն ընկավ և արդեն ամենինչ լավ էր անցնում․․․․ Օ՜ֆֆ այս ինչ լուսին էր։

Հեղինակ՝ Լիլի Մինասյան

 

 

 

Լուսիննն

«Ելք» ստուգատեսի ամփոփում

Լիլի Մինասյան

1.

Տեղադրի՛ր տարվա ընթացքում իրականացված որևէ ընթերցման հղում:

 

Ընթերցանություն
2.

Տեղադրի՛ր մաթեմատիկայի մարտահրավերի հղումը, որում պետք է հավաքված լինեն քո և ընկերոջդ տեսանյութերի հղումները միասին:

 

Մարտահրավեր դասընկերոջս՝ Լիլի Մինասյան և Տարոն Կիրակոսյան
3. Տեղադրի՛ր տարվա ընթացքում իրականացված «Ես և շրջակա աշխարհը» դասընթացի շրջանակներում իրականացված որևէ աշխատանքի հղում (Իմ բակը, Տիեզերք, Մարդու օրգանիզմ, Կենդանիների ձմեռում և այլն) Կարմիր գիրք

Երկիր

 

4. Տեղադրի՛ր տեխնոլոգիական ամփոփման հղումդ՝ ցուցահանդես, խոհանոցային գործունեություն, թափոններից իրեր(որևէ մեկը): Տեխնոլոգիա
5. Տեղադրի՛ր մարզական պարապմունքիդ, «Իմ տունը` մարզասրահ», «Իմ սիրելի մարզաձևը» կամ որևէ այլ նախագծի մարզական գործունեության հղումը: Մարզական
6. Տեղադրի՛ր երաժշտական պարապմունքիդ, ընտանեկան համերգ, ազգային խաղ կամ որևէ այլ նախագծի երաժշտական գործունեության հղումը: Ընտանեկան բենդ

 

7. Տեղադրի՛ր «Ես փոխանցում եմ մեդիահմտություն» նախագծի հղումդ: Մեդիահմտություն
8.  Տեղադրի՛ր «Դիտարկում եմ ընկերոջս բլոգը» նախագծի հղումը: Դիտարկում եմ Նարե Մելքոնյանի բլոգը
9. Տեղադրի՛ր անգլերենի՝ «Ելք» ստուգատեսին ներկայացված նախագծի հղումը: Անգլերեն
10. Տեղադրի՛ր ռուսերենի՝ «Ելք» ստուգատեսին իրականացված նախագծի հղումը: Ռուսերեն
11.

Տեղադրի՛ր վերջին երեք ամսվա ընթացքում իրականացված որևէ ընտանեկան նախագծի հղում(այնպիսի աշխատանք, որը ես չեմ հանձնարարել, բայց դու արել ես):

 

Ընտանեկան հորինուկ
12.

Կցի՛ր բլոգից մայրենիի բաժինը(որում պետք է ներառված լինեն տարվա ընթացքում մայրենիից արված բոլոր առաջադրանքները)

 

Մայրենի
13.

Կցի՛ր բլոգից մաթեմատիկայի բաժինը(որում պետք է ներառված լինեն տարվա ընթացքում մաթեմատիկայից արված բոլոր առաջադրանքները):

 

Մաթեմատիկա
14.

Կցի՛ր բլոգից ուսումնական ճամփորդություն բաժինը (որում պետք է ներառված լինեն տարվա ընթացքում կատարած ճամփորդություններիդ ամփոփումները)

 

Ճամփորդություն
15. Նշի՛ր ընտրությամբ գործունեության քո ընտրության անունը, ձեռքբերումներդ և դժվարություններդ տվյալ գործունեությունից: Բանավոր մաթեմատիկա