Ես ուրախ եմ, որ դարձա Սեբաստացի կրթահամալրի անդամ

cropped-lili.jpgԵս արդեն չորրորդ դասարան եմ։ Չեմ խուսափում նոր ուսոցչուհուց և նոր – նոր ձեռքբերումներից։ Հուսով եմ մեծ տպավորություններ կունենամ այս հրաշալի դպրոցից։  Իհարկե ես սպասում եմ, որ մենք զբաղվենք ոսկերչությամբ, բնագիտությամբ և լողով։ Մի փոքր տխուր է , որ բաժանվեցի իմ հին ուսուցչուհուց, բայց ուրախ եմ, որ մասնակցելու եմ նոր նախագծերի։

Ես ուրախ եմ, որ դարձա Սեբաստացի  կրթահամալրի անդամ

Ասենք պետական դպրոցում չկան այսպիսի հետաքրքիր նախագծեր։ Մեր դպրոցում ուրախ է անցնում: Մենք իրականացնում ենք հեծանվավարությունը ոչ թե գրքով, այլ իսկական հեծանիվով։ Իսկ մեր դպրոցը մեկը չէ, մենք ունենք բազմաթիվ դպրոցներ, որոնք ունեն անուններ ․ հիմա ասեմ․ Հյուսիսային, Հարավային , Արևելյան, Արևմտյան, Մայր։ Ես սովորում եմ Հյուսիսային դպրոցում։ Մայրը դպրոցը մեծերի համար է։

 

Duolingo կրթական ծրագրի ուսուցում

Նպատակը՝

Ես պետք է սովորեցնեմ օգտվել Duolingo կրթական ծրագրից։
Նրա շնորհիվ դուք կսովորեք օտար լեզուներ։
Տեսադասի ժամն ու օրը` մայիսի 27-ին, ժամը 13:00

 Տեսադասը  Microsoft Teams հարթակում

Դուք էլ կարող  եք միանալ և սովորել, թե ինչպես օգտվել։

 

ՍԻՐՈՎ՝
ԼԻԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ