Շաշ հյուրը

Հայ ժողովրդական հեքիաթ

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։

— Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։

Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․

— Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։

Վերջը հյուրը համաձայնում է։

Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։

Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։

— Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։

— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

Ես իմ կրթահամալիրին նվիրում եմ

Ես իհարկե կնվիրեի գրքեր, նեթբուքներ, եթե չունեն և գրիչներ։

Սա դպրոց է և պետք է նվիրեմ գրենական պիտույքներ և պլաստիլին, գուաշ, ջրաներկ, յուղամատիտ, մատիտ, ջրաման, թղթեր, բնության համար սերմեր և տունկեր։ Ես այն կուզեի, որ կրթահամալիրին նվիրեմ հետաքրքիր և բնագիտական խաղեր, այն իմ երազած դպրոցը կլիներ բայց շնորհքով։ Ավելանան երեխաներ որպես ամենամեծ նվեր: Շնորհավորում եմ կրթահամալիրի ծննդյան օրը, մաղթում եմ բախտ, երկար գործի կրթահամալիրը և գեղեցկություն բնության շնորհիվ։