կաքավի մասին

Կաքավ
(տեղեկատվական նյութ)

 Կաքավը գեղեցիկ, աղավնուց խոշոր թռչուն է: Նրա ոտքերը, կտուցն ու կոպերը կարմիր են, մարմինը՝ մոխրագույն: Հոնքերի շուրջը սև գիծ կա, որը հասնում է մինչև ականջները: Կաքավի քաշը 350 — 800 գրամ է: Կաքավները չվող թռչուններ են, ուշ աշնանը ոչ մեծ երամներով չվում են տաք երկրներ:

Կաքավի շատ տեսակներ կան: Հայաստանում բնակվում են քարակաքավն ու մոխրագույն կաքավը:

Քարակաքավն ապրում է ժայռոտ, քարքարոտ վայրերում: Մյուս կաքավներն իրենց բները սովորաբար հյուսում են գետնին, քարերի մեջ, թփերի տակ, լավ ծածկում են, քողարկում:

Մայիս-հունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 -25  ձու է ածում, թուխս նստում: 23 – 25  օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը  ինքնուրույն են ապրում:

Կաքավները շատ չեն թռչում, կյանքի մեծ մասն անցկացնում են արտերում ու դաշտերում: Գեղեցիկ, հպարտ քայլվածք ունեն: Հայաստանում կաքավի անունով նույնիսկ տեղանուններ կան՝ Կաքավասար, Կաքավաձոր, Կաքավաբերդ:

Ի՞նչ են ուտում թռչունները
(տեղեկատվական նյութ)

Կարո՞ղ ես պատկերացնել, որ թռչուններն ուտում են ամեն ինչ, նույնիսկ՝ քար:

Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներ…չորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

Միջատակեր թռչունները միջատ են ուտում:

Հատիկակեր թռչունները հատիկ են կտցում, ձկնակերները՝ ձուկ են որսում: Թռչունները նաև մկներ ու օձեր են բռնում:

Կան թռչուններ, որոնք ծաղկահյութ են խմում, իսկ փայտփորիկը հիվանդ ծառերի փայտանյութով է սնվում:

Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերևից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:

Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

դասացուցակ

Երկուշաբթի

  1. Մայրենի
  2. Մարզական/Լող
  3. Մարզական/Լող
  4. Երգ/ Անգլ
  5. Ես և շրջակա

Երեքշաբթի

  1. Ռուս/Հեծանվավարություն
  2. Մաթեմատիկա
  3. Ընտրություն
  4. Մայրենի
  5. Կերպարվեստ

Չորեքշաբթի

  1. Երգ
  2. Մաթեմ/ Անգլ
  3. Մաթեմ/Ռուս.
  4. Մայրենի
  5. Շախմատ/Տրամաբանական խաղեր

Հինգշաբթի

  1. Մայրենի/Ռուս.
  2. Մաթեմատիկա
  3. Մայրենի/ Անգլ․
  4. Ես և շրջակա
  5. Տեխնոլոգիա

Ուրբաթ

  1. Պար/Ռուս.
  2. Մայրենի
  3. Ընտրություն
  4. Մաթեմատիկա
  5. Անգլ./Մարզական

կաքավ պատմություն

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
— Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

— Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

  • Թագավորն ապրա՛ծկենա,կարմրակտուց,կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

-Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

-Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Կաքավ

Մի մեծ թռչունի ստամոքսում մի անգամ գտել են մեխեր, մանրադրամ, բանալիներ, կոճակներչորս կիլոգրամ քաշով, պատկերացնո՞ւմ ես:

Գառնանգղը ոսկորներ է կուլ տալիս: Նա մեծ ոսկորները վերևից ցած է գցում, հետո այդ փշրված ոսկորները ուտում է:

Ժամանակ առ ժամանակ թռչունները բերանից դուրս են նետում կերի ավելցուկները՝ բրդի, փետուրների, ոսկորների մնացորդները:

Կաքավի քաշը 350 — 800 գրամ է: Մայիսհունիս ամիսներին մայր (էգ) կաքավը 10 -25  ձու է ածում, թուխս նստում: 23 – 25  օր հետո ձվից դուրս են գալիս նուրբ, շատ փոքրիկ ձագեր, որոնք 1- 2 օր հետո արդեն ոտքի են կանգնում: Շուտով այդ ձագերը  ինքնուրույն են ապրում: able 7 Col

ԻՄ ԵՐԱԶԱԾ ՏՈՒՆԸ

Ես երազում եմ, որ մեր տունը լինի շոկոլադե։ Սեղանն – աթոռները չուպաչուպս  անունով կոնֆետ, բազմոցը՝ շոկոլադե թխվածք, բարձերը՝ քաղցր բամբակ, բաղնիքը՝ սպիտակ շոկոլադե, նույնիսկ պատուհանի ապակին՝ շաքարաջուրը չորացրած տեսքով, Այդպիսի համեղ և բուրավետ տուն։