Ես իմ կրթահամալիրին նվիրում եմ

Ես իհարկե կնվիրեի գրքեր, նեթբուքներ, եթե չունեն և գրիչներ։

Սա դպրոց է և պետք է նվիրեմ գրենական պիտույքներ և պլաստիլին, գուաշ, ջրաներկ, յուղամատիտ, մատիտ, ջրաման, թղթեր, բնության համար սերմեր և տունկեր։ Ես այն կուզեի, որ կրթահամալիրին նվիրեմ հետաքրքիր և բնագիտական խաղեր, այն իմ երազած դպրոցը կլիներ բայց շնորհքով։ Ավելանան երեխաներ որպես ամենամեծ նվեր: Շնորհավորում եմ կրթահամալիրի ծննդյան օրը, մաղթում եմ բախտ, երկար գործի կրթահամալիրը և գեղեցկություն բնության շնորհիվ։

Ընկույզի մասին տեղեկություններ

1. ընկույզի մեջ կա յոդ

2. Շատ ընկույզը մարդուն վնասակար է:

3. Ընկույզի խակ տեսակով կարելի է սարքել մուրաբա և թեյ խմել նրանով: 

4. Ընկույզը երբ պատրաստ է ընկնելու,  այն ունենում է սև փափուկ կեղև: 

5. Երբ ընկույզը խակ է, այն ավելի դառնահամ է ։

6.Երբ ընկույզը խակ է, այն ունի կանաչ կեղև: 

7. Ընկույզից հնարավոր է ալերգիա: 

8. Ընկույզի կեղևը ունի ուղեղի տեսք: 

9. Ընկույզները երբեմն իրար կողք են աճում: 

10. Ընկույզով նաև պատրաստում են սուջուխ: 

See the source image
See the source image
Image result for ընկույզի
See the source image
See the source image
See the source image
See the source image
Image result for ընկույզ

Կապտիկները

Կապտիկները << իմ հորինած հեքիաթը>>

Մի անգամ մի մոլորակ կար որի բնակիչների անունը Կապտիկ էր։ նրանք երբ խոսում էին մի տառ պակաս էին ասում, նաև նրանք ունեին մի խողովակ որի շնորհիվ խելք էին ստանում ։ Մի օր մի առաջնորդ բերեց կով, հանկարծ այդ կովը նստեց խողովակի վրա և նրանք գժվեցին ։ Առաջնորդը ասաց. – եկեք գնանք ցանկապատը հանենք և կպցնել կտուրից , խաղալիքները շպռտենք դես ու դեն, պատուհանները ներկենք։ Բոլոոը կատարեցին նրա ասածը իսկ հիմա ասում է ․ եկեք վազենք այս ամբողջ մոլորակով։ Այնքան վազեցին մոլորակը տաշվեց և փոքրացավ իսկ նրանք հայտնվեցին տիեզերքում։ Մոլորակը որոշեցին փորել ու խփեցին խողովակին և ավելի գժեցին։ Հիմա սոված են տեսնում են Մարս մոլորակը և ճչում․ գազարներ տեսեք ինչքան նարնջագույն է ։ Վազեցին Մարս մոլորակի վրա և ոչինչ չկար միայն սարեր և հրաբուխներ։ լավ մոորակ չի ասացին նրանք։ Ջուր ջուր ճչացին նրանք։ Նրանք տեսան ՈՒռան մոլորակը և Նեպտուն մոլորակը և վազեցին դեպի ՈՒռան մոլորակը։ Այդ տեղ հազիվ էին կանգնում որովհետև մեծ մասը ջրիկ գազ էր։ – Սա էլ լավ մոլորակ չի ասացին նրանք։ Հիմա տեսան Յուպիտեռ մոլորակը երբ վազեցըն ու կպան Յուպիտեռին Յուպիտեռը տշեց նրանց և նրանք հայտնվեցին Վենեռաի վրա։ Ճիշտ է որ վենեռան արևին մոտիկ չէ բայց շատ տաք մոլորակէ և նրանք հազիվ էին փրկվում ածխաթթու գազերից։ – Սա շատ շատ վատ մոլորակ է ասացին նրանք ։ Հայտնվեցին Մերկուրի մոլորակի վրա, այն ընդամենը մոլորակ էր բայց ոչինչ չկար։ – Սա էլ է վատ մոլորակ ասացին նրանք։ Նայե՜ք նայե՜ք տեսեք ինչ գունավոր մոլորակ է եկեք գնանք ։ Այնտեղ ամեն ինչ կար նույնիսկ կովեր արդեն նրանք վախենում էին կովերից։ Երբ մարդիք տեսան շատ շատ են գիժ բռնեցին նրանց և տարան գիտնկաների մոտ։ Գիտնականները խելքները կիսեց և նոռմալացան այդքանել չե։ Այնքան լռջացան արդեն թագավոր թագուհի դարցան, քանի որ Երկրի մարդիք ծառաներ էին դարձել, մի ծառա ասաց արդե՛ն կարծես առաջին դար հայտնվեցինք իսկ նրանք նորից տարան գիտնականների մոտ գիտնականները կիսեցին չորս մասի և նրանք լոդրացան ոչ աշխատում ոչ օգնում, իրենց համար ուտում խմում լույսը բացվում քեֆեն անում։ Էլի տարան գիտնականների մոտ արդեն ութսունհինգ մասի բաժանեցին նրանց խելքերը։ Էլ չէն ալարում չէն գժվում և արդեն առանց խողովակի են աշխատում նրանց խելքերը և հանգիստ։ Մի օր այդ խողովակը հնությունից մասերի բաժանվեց դիպչեց Յուպիտեռին և Սատուրնի քարերին հետո արևին իսկ վերջում Երկրի վրա։ Մարդիկ զարմացած էին դրա վրա։ Քանի որ խողովակը ջարդվել եր, խելքերը դուրս էին եկել և մտել մոլորակների մեջ և մոլորակները սկսեցին վազել և հաճախ է իրենց մոտ լինում երկրաշարժ։ Տեսեք ինչքան խառնվեց ամենինչը այս Կապտացիների պատճառով։

Ինչպիսի՞ն է իսկական սեբաստացին

Իհարկե իսկական սեբաստացին պետք է լինի շնորհքով, բնապահպանող, օդը չաղտոտող, աշխատասեր և խելացի։ Պետք է զբաղվել eco-յով և հավաքել գետնին թափված աղբն ու տեսակավորել, որ բնությունը չկեղտոտենք, այսինքն աղբավայր չստեղծենք։ Իմ կարծիքով ես սովորական սեբաստացի եմ, որովհետև ես շատ մեծ սիրով եմ կատարում ամեն ինչը։ Այդպես պետք է լինի իսկական սեբաստացին։

Ճամփորդություն դեպի Թումո

Այսօր մենք այցելեցինք Թումո կենտրոն որպիսզի խաղանք «Շոշափելի մաթեմատիկա» ցուցահանդեսի ներկայացված խաղերը։ Ներսում կային սեղաններ, որոնց վրա տարբեր խաղեր կային: Օրինակ՝ յոթ լույսը պետք է միաժամանակ վառես, երկրաչափական պատկերները տեղադրես ապակե քառակուսու մեջ, քառակուսիները շարես տախտակի վրա, զառերը գլորես և տեսնես ո՞ւմը շուտ հասավ, զառերի տարածք, տառերի կեսերը դնես հայլու մոտ և տեսնես ամբողջակն տառը և բառ կազմես, համակարգչով հավաքես գերմաերեն տառերով կոդավորված բառեր եթե ճիշտ չի լինում այն չի գրում պետք է կոդը գտնես, կամուրջ պատրաստես, հայլիներ որոնց մեջ պետք է նայես և տեսնես, թե ի՞նչ է տեղի ունենում։ Ինձ համար ամենալավ խաղերն էին՝ կամուրջը, լույսերը , տառերը, փազլը և համակարգչով խաղը։ Երբ դուրս եկանք բակ, նախաճաշեցինք: Ուտելուց հետո ես շրջեցի մեծ շատրվանի կողքերով Եվայի հետ և հավաքեցինք գետնին թափված վարդի թերթիկները ու ես թռցրեցի օդ, իսկ Եվան բաժանեց մյուսներին։ Այդպես անցավ այդ գեղեցիկ ԹՈՒՄՈՅՈՒՄ դուք էլ կարող եք այցելել Թումո կենտրոն և «Շոշափելի մաթեմատիկա» ցուցահանդեսին:

Discover Incredible India/Բացահայտիր զարմանահրաշ Հնդկաստանը

Presentation about India by Sanjay

Welcome to the richest and unforgettable histories and heritage
country in this World.

Բարի գալուստ աշխարհի ամենահարուստ և անմոռանալի պատմություններ և ժառանգություն
ունեցող երկիր:

“Namaste” Used as a Greeting. «Նամաստե» բառը կիրառվում է որպես ողջույն։

Тhe term is associated with both Hinduism and yoga. Տերմինը կապված է ինչպես հինդուիզմի, այնպես էլ յոգայի հետ:

“Namaste” literally means “I bow to you. Բառացի նշանակում է «Խոնարհվում եմ քո առաջ»։

India is located in South Asia and it shares its border with Eight countries- Afghanistan, Pakistan, China, Bhutan, Nepal, Myanmar, Bangladesh and Sri-Lanka.

Հնդկաստանը գտնվում է Հարավային Ասիայում և իր սահմանը կիսում է ութ երկրների ՝ Աֆղանստանի, Պակիստանի, Չինաստանի, Բութանի, Նեպալի, Մյանմարի, Բանգլադեշի և Շրի-Լանկայի հետ:

Historically, there are Five named oceans: The Atlantic, Pacific, Indian, and Arctic.
However, most countries – including the United States – now recognize the Southern
(Antarctic) as the fifth ocean. The Pacific, Atlantic, and Indian are known as the three
major oceans.

Պատմականորեն կան հինգ անուն օվկիանոսներ` Ատլանտյան, Խաղաղ, Հնդկական և Արկտիկա օվկիանոսներ: Այնուամենայնիվ, երկրների մեծ մասը՝ ներառյալ Միացյալ նահանգները, այժմ ճանաչում են հարավային Անտարկտիկան՝ որպես հինգերորդ օվկիանոս: Խաղաղ օվկիանոսը, Ատլանտիկը, և Հնդկական օվկիանոսը հայտնի են որպես երեք աենախոշոր օվկիանոսներ:

India was a country which had everything, from money to gold to animals to beauty. India was the wealthiest land in the ancient times and hence it was called ’ Sone Ki Chidiya’ means “Gold Sparrow”.

Հնդկաստանը մի երկիր էր, որն ուներ ամեն ինչ՝ սկսած դրամից և ոսկուց, մինչև՝
կենդանիներ և գեղեցկություն: Հնդկաստանը հին ժամանակների ամենահարուստ երկիրն էր, ուստի այն կոչվել է «Սոն Կի Չիդիա», որը նշանակում է «Ոսկե Ճնճղուկ»:

Vocabulary

discover-բացահայտել

welcome- բարի գալուստ

incredible – զարմանահրաշ

rich-հարուստ

the richest – ամենահարուստ

forget – մոռանալ

unforgettable – անմոռանալի

history-պատմություն

heritage- ժառանգություն

country- երկիր

world-աշխար

literally – բառացիորեն

mean – նշանակել

I bow to you – խոնարհվում եմ քո առջև

locate – գտնվել,տեղակայվել

share – կիսել

historically – պատմականորեն

ocean – օվկիանոս

էշի ձուն


Հայ ժողովրդական հեքիաթ
 
Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում, մոտենում է, թե`
– Ախպերացու, էս ի՞նչ է:
Ձմերուկ վաճառողը տեսնում է, որ էս ծերը միամիտ մարդ է, ձեռ է առնում.
– Էշի ձու:
Էս հալիվորը մտածում է, «Մեր էշը սատկել է, մի հատ առնեմ տանեմ, ի՞նչ կլինի»: Առնում է տանում: Ճամփին նստում է` մի քիչ հանգստանա, շունչը տեղը բերի, էս ձմերուկը գլորվում է, գնում մի  քարի դիպչում, ջարդվում: Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում, դուրս է գալիս քարի տակից ու, պո’ւկ, փախչում: Խեղճ հալիվորը ետևից վազում է ու ձայն տալիս.
– Քուռի՛- քուռի՛, քուռի՛-քուռի՛…
Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.
– Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ: Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:
Կինն ասում է.
– Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:
Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`
– Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…
հալիվոր-ծեր մարդ
դադրած-հոգնած