Առաջին ճամփորդություն դեպի լուսին

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Հանելուկ դդմի մասին

Միջինս բովում են, արևածաղիկ չեմ

Թփերս կանաչ են, էլ չգիտեմ ինչ ասեմ։

Փափուկ պառկած եմ թփերիս մեջ,

Իմ բաղադրիչների գրքում կա հարյուր էջ։

DDmik

 

 

      (Պատասխան ՝ դդում)

 

 

Ես հրաշք եմ

Սիրուն եմ նկարում և ամեն ինչ ինձ սազում է։ Հրաշք լինելը չի նշանակում գլուխ գովալ, այլև օգնել, աղբ հավաքել և այլն, ևայլն։ Հրաշքն այն է , որ դու կարող ես արտահայտել քո կարողությունը։ Օրինակ ես լավ եմ նկարում, լավ եմ սովորում, նաև հրաշք եմ, որ ես առաջին անգամ կիթառ նվագեցի։ Ես հրաշք եմ, որովհետև միշտ հայտնագործում եմ: Ես սիրում եմ, որ ինձ ասում են հրաշք։

Հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Սուրբ ծննդյան հեքիաթ. Սրինգ նվագող աղջկա մասին

Մի աղջիկ կար:  Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:
— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, — հարցրեց տրտմած աղջիկը:
— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, — տխուր պատասխանեց սրինգը և լռեց:
Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:
— Մի տխրիր, — ասաց սրինգը, — դու դեռ լսո՞ւմ ես ինձ:
— Այո, — ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:
— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:
— Օ, որքան լուրջ է այդ ամենը, — ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:
Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:
— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:
Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

 

 

Ես այս հեքիաթից սովորեցի որ ամեն բարդ ունի իր կարողությունը                                                        և  բնավորությունը։

Անմոռանալի Օր

  IMG_0171

Բարև ձեզ, ես կրկին եկա և կպատմեմ իմ ամենակարևոր և ամենատպավորիչ օրի մասին։

Երբ եկավ Ամանորը, մեր տուն ոչ-ոք չեկավ և Ձմեռ պապը նույնպես չեկավ: Դու մի ասա մեր ընտանիքի տոպրակը ընկել էր , պատռվել և տարածվել մյուսների տներում: Երբ ես գնում եմ հյուր բոլորը ասում են․ «Սա քեզ Լիլի ջան , Ձմեռ պապիկն է բերել, կտանես, դա արդեն քոնն է»:

Իսկ ես զարմանում էի։ Ամանորի ժամանակ երբ հրավառություններ եղան, մեզ հյուր եկան մեր հարևանները և կատակեցին. «ես ձեզ կնվիրեմ նվեր հաջորդ տարուն» և մենք միասին Ձմեռ պապիկի մասին մի մուլտֆիլմ դիտեցինք։ Երբ դարձավ   ✨2020🎈 թվականը, նրանք եկան վերցրեցին մեզ և տարան իրենց տուն, որպեսզի խաղանք և ուրախ անցնի Ամանորը։  Երբ վերադարձանք տուն, ձմեռ պապը գուլպայիս մեջ դրել էր թղթադրամ։

                                            ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

                                                                  ՍԻՐՈՎ՝ ԼԻԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ

 

Դուք կարող եք դիտել հետաքրքիր մուլտֆիլմ Ձմեռ պապի մասին

Տեսանյութը դիտեք այստեղ:

 

Իմ արձակուրդների օրերը

Քրոջս ծննդյան ավարտին  մենք փուչիկների վրա Ձմեռ պապիկին գրեցինք նամակ և բաց թողեցինք  երկինք մեր ընկերներ Ֆրեայի և Լիլիի հետ։ Ես գրել էի ՝ «Մեր կորցրած տիկնիկները խնդրում եմ վերադաձրու »։  Հենց նույն օրը , երբ հավաքում էինք թափթած խաղալիքները, մենք գտանք մեր կորած տիկնիկները: Երբ իմ ծնունդն էր մայրիկս և հայրիկս ինձ նվիրեցին իրենց կողմից մի գիրք, որի վերնագիրը <<  Խորհրթավոր պարտեզ >> էր ։ Ես ավարտեցի իմ << Առանց ընտանիքի>> գիրքը և սկսեցի կարդալ <<  Խորհրթավոր պարտեզ >> գիրքը։ Ամսի  26 – ին մենք մեր ընտանիքով այցելեցինք սահադաշտ։  Ահա տեսնյութը։