Փիլոսը

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

առաջադրանքները ՝ մյուս հրապարակման մեջ։

Կարդա՛ Ստեփան Զորյանի «Փիլոսը» հեքիաթը:

2.Բացատրի՛ր հետևյալ բառերը, արտահայտությունները. գյուղացու մեկը-գյուղացիներից, գլխով անցածը-ինչ ուզել անել, պարի տաք ժամանակը- ուրախ պարելու ժամանակ, «հայ-հույ» անել, շունչը իրեն քաշել- զսպել,  վազելը մեկ անել-կանգ առնել, հանդ-դաշտ հանդիմանել-նախատել, գավազան- ձեռնափայտ:

3.Հեքիաթը բաժանի՛ր փոքր մասերի և յուրաքանչյուր մասի համար վերնագիր մտածի՛ր:

Փիլոսը հարսանիք է տեսնում

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Փիլոսը նապաստակ չի տեսել

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

Мая родина

Привет! Меня зовут Лили. Армения – это мая Родина. В Армении есть много древних церквей и около церквей много хачкаров. В доисторический период в горах, у истоков рек, у границ поселений, у дорог воздвигались каменные стены — «вишапы», которые считают предшественниками хачкаров, — народ представлял их заколдованными героями своих мифов и сказаний. Мы гордимся величественностю и красотой гор Арарата и Арагаца. На подножье ростут полдородные деревья, а на вершинах лежит вечный снег. Моя Родина богата архитектурой , культурой и фольклёром. Я горжусь и люблю свою Родину ― Армению‼

Մաթոսավանք – Ջուխտակ վանք

Մաթոսավանք

Ամսի 13-ին ուղղեվորվեցինք Մաթոսավանք։ Մաթոսավանքը եկեղեցի է , կառուցվել է 12-13 րդ դարերում ։ Հիմա մեծ մասը փլված է ։ Մենք մտանք փլված մասը և առանց խոսալու նայեցինք հին խաչքարերին։ 9 հոգով քայլում էինք գետերի մեջով, ցեխերի, մի փոքր ուտում – խմում էինք , հանգստանում և նորից շարունակում անտառից – անտառ գնալ։ ճանապարհին կանաչ մամուռներով լցված ճահիճ տեսա, ծնկի եկա, որպիսզի տեսնեմ թե ինչպես է ճահիճը փայտը քաշում, հանկարծ ճահճի մեջ մի գորտ թռավ։ Հարձակվելով գորտի վրա , ես գորտին վերջապես բռնեցի ։ չաղ գորտ էր, ուղղակի փոքր և թաց։ դուրս գալով մաթոսավանքից մենք գնացինք մյուս ուղղիով։

քարտեզ ՝

Մաթոսավանք, Հայ առաքելական եկեղեցու վանքային համալիր Հայաստանի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 4 կմ արևմուտք` Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին` Շամախյան գյուղից ոչ հեռու։

Երկրորդ անվանում ՝ Պղնձավանք

կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով

Ավագ Զաքարյանի շինություն

Իվան Զաքարյանի որդու կողմից

Ջուխտակ վանք

նույն արահետով գնացինք և հասանք Ջուխտակ վանք։ Ջուխտակ վանքը լուսավոր վանք էր հատակը կազմված գերեզմանաքարերից ։ Պատերի արանքում ծառեր էին աճել, կային նաև աղոթարաններ , որոնց մեջ մենք չորսս ( երեխաներով) ասացինք մեր ցանկությունները։

Քարտեզ ՝

Ջուխտակ վանք, հայկական վանք է Հայաստանի Տավուշի մարզում։ Գտնվում է Դիլիջանից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դիլիջան-Վանաձոր ճանապարհի աջ կողմում՝ անտառապատ բլրի լանջին։ Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։ Անունն էլ հենք ստացել է նույն արմատից << Ջուխտ>> (Ջուխտ նշանակում է երկու)

Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում։

կառուցվել է 1201 թվականին

Հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները

2014 Prowincja Tawusz, Klasztor Jukhtakwank (11).jpg

Անհատական ուսումնական պլան

Անհատական ուսումնական պլան


Անուն, Ազգանուն-Հասցե-Դասարան-
Լիլի Մինասյան,lilim@mskh.am, 4-1

 
Ընտրությամբ գործունեություն-
Կինո-ֆոտո. լրագրություն

Լրացուցիչ կրթություն- Կարատե, Նկարչություն կիթառ


Երկարօրյա ծառայություն- կօգտվեմ, եթե լինի խմբակ այցելության հնարավորություն

Երթուղային ծառայություն՝ միակողմանի, եթե չկան խմբակներ

(2020-2021 ուստարի)

Մանչուկն ու Կառլսոնը

Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Հանկարծ Մանչուկն զգաց, որ բոլորը՝ թե հայրիկը, թե՛ մայրիկը, թե՛ Բոսսեն ու Բետանը, կանգնած են իր մահճակալի մոտ։

― Լսի՛ր, Մանչու՚կ, այնտեղ՝ դրսի դռան մոտ, ինչ-որ մեկր քեզ է սպասում, ― ասաց հայրիկը։

― Երևի Գունիլլան է կամ Քրիստերը, ― դժգոհ քրթմնջաց նա։

― Ո՛չ, նրա անունը Բիմբո է, ― ասաց մայրիկը։

― Ես ոչ մի Բիմբո չեմ ճանաչում, ― փնթփնթաց Մանչուկը։

― Գուցե, ― ասաց մայրիկը, ― բայց նա շատ է ցանկանում քեզ հետ ծանոթանալ։ Հենց այդ րոպեին նախասենյակից կամաց հաչոց լսվեց։

2․ Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Մանչուկ, Կառլսոն, Գունիլլա, Բոսսե, Բետա, Քրիստեր

Մանչուկը՝ հեքիաթի գլխավոր հերոսը , ուներ կապույտ աչքեր և գանգուր մազեր ու հագել էր իր ծննդյան օրվա նոր կապույտ տաբատը, դե ես ինքս այդպես մտածեցի։ Մանչուկը համբերատար տղա էր , չնայած , իր տարեդարձին սպասելը ուրիշ բան 🎂🎁

Կառլսոնը մի ճարպոտ մարդուկ էր , բայց շատ բարի սիրտ ուներ, օրինակ ՝ նվիրում էր սուլիչ շան համար , և ա՜յլն և ա՜յլն։

Բոսսեն ու Բետտան, մանչուկի քույրըն ու եղբայրը ոսկի ձեռքերով պատրաստել էին թավշե շնիկ և ձեռքբերել Բիմբոյին ու իրենց հոգատար ու հնարամիտ սիրտը ստիպում է ավելացնել նոր և նոր նվերներ։

Քրիստերն ու Գունիլլան սիրում էին Մանչուկին շա՜տ հոգատար էին , և իր ծննդյան օրը նվիրեցին ամենաթանկարժեք կոնֆետներ

Ամբերդ

IMG_20200614_121746Այս անգամ,  հունիսի 14-ին մենք մեր ընտանիքով և իմ քույրիկ Կամիլայի հետ ուղղորդվեցինք Անբերդ։ Եղանակը հրաշալի էր։ Ճանապարհները նեղ էին։ Փորձելով պայքարել այդ դժվար պահերը, ձորին նայելով, հիանալով, ազատ գնում էինք ու կարծես լայն փողոցով քայլեինք: Մենք մի կամուրջի վրայով անցանք, որից երկու – երեք հատված պակասում էր։ Կամուրջի տակից երևում էր վարար գետը։ Հանկարծ մեր դիմաց մի հսկայական պարիսպ հայտնվեց։ Այդ պարիսպը Թուրքերից և այլ թշնամիներից պաշտպանվելու համար էր։ Շատ երկար քայլելուց հետո մենք հասանք Ամբերդ բերդ։ Բերդի մոտակայքում և կամրջի հատվածներում գտնվում էր մոտ 7 – րդ դարից ամուր կառուցված փողոցներ, որտեղով անցել էին կառքերը։ Սկզբում մենք մտանք թագավորական բաղնիք։ Ես հայրիկիցս մի տեղեկություն իմացա և դա կապ ունի թագավորական բաղնիքի հետ։ Բաղնիքի հատակի տակը դատարկ էր, որովհետև հին մարդիկ կրակ էին վառել հատակին մոտ մի պատի տակ,  ջուրը լցվում եր հատակի տակ , կրակն էլ ուժգին տաքացնում էր ջուրը , իսկ հատակի տակից դուրս է գալիս գոլորշին, մարդիկել վայելում էին ։ Բաղնիքի պատի անցքի մեջ փոքրիկ թռչնակի բույն տեսանք։ Հետո մտանք թագավորի պալատը։ Պալատը կազմված էր մեծ պարիսպներով և հսկա – հսկա ավազե սանդուղքներով։ Այն եռահարկ էր  եղել։ Դուրս գալով պալատից և մեր քայլած արահետը տեսնելով հիացանք։ Արահետները լցված էին ծառերով և դեղին ծաղիկներով։ Հետադարձին ես իմ գլխարկի մեջ լցրեցի ուրցը , որը հավաքել էի ճանապարհին։ Տուն վերադառնալով ՝ ես փորձեցի իմ հավաքած ուրցից պատրաստված թեյ։ Այն շա՜տ-շա՜տ համեղ էր։


IMG_20200614_121756IMG_20200614_125507

IMG_20200614_132036IMG_20200614_134749

IMG_20200614_135743

Այս մեծ ժայռը տեսնու՞մեք ։ Հետաքրքի՞ր է ։ Այս ժայռի անունը Արևի նկար է կոչվում։ Այն առաջացել է հրաբուծից։ Լավան հոսել էր, քարացել, մեջտեղից ցրվել, իսկ արեվը  չոր լավային համբուրել է ։ Այդպես առաջացավ <<Արևի նկար >> ժայռը։

IMG_20200614_132033IMG_20200614_140931

Դեպի Աղվերան

Դեպի Ծաղկունյաց լեռներ

IMG_20200607_181345

Հունիսի 6-ին մենք ընտանիքով և մեր ընտանիքի շատ սիրելի ընկեր, ճամփորդ Արշակի հետ գնացինք Աղվերան՝ բարձրունքներ հաղթահարելու։ Ճանապարհը սկզբում մի քիչ բարդ էր, սակայն երբ հասանք բաց դաշտերին , տեսարանը ապշեցուցիչ էր։ Այնտեղ կային երփներանգ ծաղիկներ՝ Պապլոր, Օրխիդեա, մեծ խատուտիկներ, Յուղածաղիկ, Անմոռուկներ, մեծ խնձորածաղիկներ։ Ես կցանկանայի մի տեղեկություն փոխանցել ձեզ Պապլորի մասին: Նախկինում , երբ մարդիկ չունեին գուաշներ, մատիտներ , ջրաներկեր , նրանք օգտագործում էին Պապլորին որպես գունաներկ, ինչպես որդան կարմիրն էր օգտագործվում։ Այս ծաղկից շատ է հանդիպում Կապտադոշ  սարի  փեշերին,  որտեղով  էլ մենք էինք քայլում։ Այնտեղ շատ էին  գույնզգույն թիթեռները, էլ չեմ ասում՝ որքան գեղեցիկ էր միջատիկների աշխարհը։ Ընդանուր առումով մենք քայլեցինք 10 կմ և բարձրացանք 400 մ։ Continue reading “Դեպի Աղվերան”