Ծիծեռնակ

Աթաբեկ Խնկոյան

 Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Ծիծեռնակը բարձր թրչելով գարուն է բերում։

  1. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:

Մկրատաձը պոչիկով և սևաչյա:

  1. Ինչպես ես հասկանում.
  • Դու կապուտակ ծովով արի – Պաղ ջրով
  • Գարնան շնչով կանչով արի – Գարնան համար Գարնան կանչելով
  1. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»

Ծիծեռնակը ճախրում է գետակի վրայվ , իսկ դաշտերում չոբաններն են կովերով։ Անտառում բնությունն է արթնանում , ծառերը կանաչ և հասուն։

5. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 5 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:

  1. Ծիծեռնակներ (լատ.՝ Hirundidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք։ Հայտնի 179, Հայաստանում՝ 5 տեսակ՝ գյուղական ծիծեռնակ, քաղաքային ծիծեռնակ, առափնյա ծիծեռնակ, ժայռային ծիծեռնակ, շիկագոտի ծիծեռնակ։
  2. Ինքնատիպ կառուցվածքով թռչուններ են։ Կտուցը թույլ է, հիմքում լայն, բերանի բացվածքը՝ մեծ, թևերը՝ նեղ, երկար, պոչը՝ մկրատաձև, ոտքերն ու մատները՝ թույլ զարգացած։
  3. Բոլոր տեսակի այդպիսի թռչունները ապրում են Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում։
  4. Ծիծեռնակներըդուրս են գալիս գարնանը, երբեմն մեր գյուղում սկսում են լարերից լար թրչել։
  5. Ծիծեռնակների բներին մենք հանդիպումենք Հին եկեղեցիների պատերի անկյուններում։

 

 

 

ծիծեռ ծիծեռնաաաաաաաաաաաաաաաաաաաաակ

Ճամփորդություն դեպիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի Խամաճիկների թատրոն դիտելու «Շուն ու կատուն» հեքիաթը։

Մենք երեկ այցելեցինք Խամաճիկների թատրոն։ Այդտեղ մենք եղել էինք անցած տարի։  Մենք դիտեցինք «Շուն ու կատուն» հեքիաթը։ Այնտեղ դպրոցականերն էին որոշել թատրոն պատրաստել , իբրև առաջին դպրոցականը ասաց, ընկեր Գասպարյանին (նրանց ուսուցչին) , որ խաղան «Շուն ու կատուն» հեքիաթը։ Հետադարձը շատ ձանձրանալի էր։

Ինչպե՞ս կփոխեմ շուն ու կատու հեքիաթի վերջը

-Շունը որ չդիմացավ

կատվից մի փութ մորթի առավ

կատուն մի լավ ծեծ կերավ ուշունը թռավ։

Շունը տանջվեց , տառապեց և մի բան արեց։ Տեսեք ինչ արեց․

Մի քուրք սարքեց ։ Կատուն որ էդ տեսավ, հյուր գնաց շանը։

-Էլի էկար անամոթ չես ամաչու՞մ,  ես կարող  ես  ձևո՞ղ ։

Կատուն որ էս էլ լսեց , վախից հետ վազեց ։

– այ հասկացար դատարանն ինչ է, բանտն ինչ է ։

Արդեն երբ կատուն շանը տեսնում ա , հայդե կորչումա։

Ճամփորդություն դեպի Ազգային պատկերասրահ

Մենք այցելեցինք Ազգային պատկերասրահ։  Այնտեղ մեզ ուղեկցեց ընկեր Մարգարիտան։ Մենք այդ հսկա պատկերասրահից միայն այցելեցինք Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը։ Այնտեղ շատ կիսանդրիներ  կար նաև ամբողջական քանդակներ։ Մենք մի փոքր ծանոթացանք քանդակներին և անցանք նախագծին։ Մենք ընտրեցինք մի քանդակ և նկարեցինք այն։ Հետո, շոշափեցինք մարմարին և ասացինք մեր կարծիքը:

 

 

 


կիսանդրի- մարդու գլխից մինչև կրծքի քանդակը ։

ամբողջական քանդակ- ամբողջ մարմնի քանդակ

Նամակ Հովհաննես Թումանյան պապիկին

Շատ հեքիաթներ գալիս են Հովհանես Թումանյան պապիկից։ մենք մեծ մասը գիտենք նույնիսկ անգիր։ Այնքան գեղեցիկ այնքան գրավող են , որ ես որոշեցի նամակ գրել։ ես որոշեցի գրել  << Սիրելի Հովհանես Թումանյան պապիկ դու մեր խելքը բազմացրել ես և՛ տառերով և՛ բառերով։ Մենք գրքեր ենք կարդացել, որոնք պատականում են քեզ այսինքն դու ես գրել։ հաստ – հաստ գրքեր եմ կարդացել քեզ պատկանող, շար ել եմ դարակներիս վրա։  իսկ ես նկար ել եմ իմ սիրելի հեքիաթը ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ։

Շունն ու կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գըլխին գըդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:

Եկավ մի օր, ձմեռվան մըտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի աջողում, ուստա Փիսո,
Գլուխըս մըրսեց, ի սեր Աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գըլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մընա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վըրա, քեռի Քուչի,
Մի գըդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր օրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանդըր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

II

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վըրա թընդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տընա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հըլա նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տըվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Համ ասում ես, համ չես կարում,

Համ խոսում ես, վըրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գընամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

III

Մին էլ եկավ, դարձյալ չըկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գընաց, եկավ,
Ուստա Կատուն կոտըրն ընկավ,
Գըլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. էն կորչիլն էր․․․

IV

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մըտքում հըլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վըրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փըշտացնում ա. մըթամ նոր եմ
Ցըրցամ տըվել, թե որ կարեմ:

Մուլտֆիլմն՝ այստեղ:

 

 

Խորհուրդ տուր շանը։

Քուչի ջան դու իմացի՛ կատուն խորամանկ է , երբեք նրան չլսես։

 

Քո կարծիքով կատուն ճի՞շտ վարվեց

Ոչ։

 

Համացանցից գտիր հինգ տեղեկություն շան կամ կատվի մասին։

 

 

 

Առաջին ճամփորդություն դեպի լուսին

Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը շատ արագ է աճում և, երբեմն, մինչև երկինք հասնում։

Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, և բակլան իսկույն սկսեց աճել։

Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։

― Ուռա՜,– գոչեցի ես և սկսեցի ցողունով վեր բարձրանալ։

Մի ժամից հետո լուսնին հասա։

Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից, կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երևա։ Վերջիվերջո կացինս գտա մի կույտ փտած դարմանի մեջ։

Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի և ուզում էի ցած իջնել։

Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։

Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։

Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։

Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը և սկսեցի նրանից պարան հյուսել։ Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։

Շուտով պարանը պրծավ, և ես օդում կախված մնացի՝ երկնքի և երկրի միջև։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Երկար չմտածելով, ամուր բռնեցի պարանի ներքևի ծայրը, կացնով տվի վերևի ծայրը կտրեցի և կապեցի ներքևի ծայրին։ Այս բանն ինձ գետնին իջնելու հնարավորություն տվեց։

Բայց և այնպես երկիրը հեռու էր, և շատ անգամ պետք եղավ պարանի վերևի ծայրը կտրել և ներքևի ծայրին կապել։ Վերջապես այնքան իջա, որ քաղաքի տներն ու պալատները երևացին։ Մինչև գետնին հասնելը երեք կամ չորս մղոն էր մնում։

Եվ հանկարծ… Օ՜ սարսափ… պարանը կտրվեց։

Ես գետնին ընկա այնպիսի ուժով, որ կես մղոն խորությամբ փոս գոյացրի։

Ուշքի գալով, երկար մտածեցի, թե այդ փոսից ինչպես դուրս գամ։ Ամբողջ օրը ոչ կերա, ոչ խմեցի, մտածում էի ու մտածում։ Եվ հանկարծ ելքը գտա. եղունգներովս աստիճաններ փորեցի և այդ սանդուղքով գետնի երես դուրս եկա։

Օ՜, Մյունխհաուզենը երբեք չի կորչի։

Հանելուկ դդմի մասին

Միջինս բովում են, արևածաղիկ չեմ

Թփերս կանաչ են, էլ չգիտեմ ինչ ասեմ։

Փափուկ պառկած եմ թփերիս մեջ,

Իմ բաղադրիչների գրքում կա հարյուր էջ։

DDmik

 

 

      (Պատասխան ՝ դդում)