Հունվարին, կիրակի օրը ուղևորվեցինք դեպի Արատես։ Արատեսում հիանալի տեսարան էր , տաք , պաղ և ձնոտ։ Մենք երեք օրում հասցրեցինք պատրաստել սառցե տներ , մի մասը ձնե, մյուսը տարբեր նյութերով։ Քանի որ մենք բաժանվեցինք խմբերի , տղաները քանդեցին մեր սառցե տունը, այնուհետև խաղը վերածվեց պատերազմի։ Մենք հինգ հոգի էինք , սակայն ուժեղ խումբ ունեինք և անվանում էինք ” թագավորություն”: Քարանձավի վերևում գտնվում էin մեր թնդանոթները, որի տերը ես էի: Քարանձավի աջ թևին մեր տունն էր աստիճաններով , սեղանով, բազմոցով, մահճակալով և սառցե սղարանով ։ Ջուլին մեր միակ փրկարար շունն էր։ Առաջին օրվա ավարտին սովորեցինք Յարխուշտա պարել։ Երկրորդ օրվա ավարտին կերանք կարտոֆիլի պլեճ և սիրելի մեր (ինչպես ասում ենք) ադի-բուդին ՝ պոպ- կորնը։ Երրորդ օրը՝ վերջին արատեսյան օրը, լավ և ուրախ տոն անցկացրեցինք ՀԵՆՐԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ, Մաղթում եմ առողջություն և կանաչ ճանապարհ։ ԴՈՒՔ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ՔՐԻՍՏԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԿԱՅՔՈՒՄ ԿՏԵՍՆԵՔ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՆԿԱՐՆԵՐ և ՈՒՂԻՂ ԵԹԵՐ։
Այս անգամ, հունիսի 14-ին մենք մեր ընտանիքով և իմ քույրիկ Կամիլայի հետ ուղղորդվեցինք Անբերդ։ Եղանակը հրաշալի էր։ Ճանապարհները նեղ էին։ Փորձելով պայքարել այդ դժվար պահերը, ձորին նայելով, հիանալով, ազատ գնում էինք ու կարծես լայն փողոցով քայլեինք: Մենք մի կամուրջի վրայով անցանք, որից երկու – երեք հատված պակասում էր։ Կամուրջի տակից երևում էր վարար գետը։ Հանկարծ մեր դիմաց մի հսկայական պարիսպ հայտնվեց։ Այդ պարիսպը Թուրքերից և այլ թշնամիներից պաշտպանվելու համար էր։ Շատ երկար քայլելուց հետո մենք հասանք Ամբերդ բերդ։ Բերդի մոտակայքում և կամրջի հատվածներում գտնվում էր մոտ 7 – րդ դարից ամուր կառուցված փողոցներ, որտեղով անցել էին կառքերը։ Սկզբում մենք մտանք թագավորական բաղնիք։ Ես հայրիկիցս մի տեղեկություն իմացա և դա կապ ունի թագավորական բաղնիքի հետ։ Բաղնիքի հատակի տակը դատարկ էր, որովհետև հին մարդիկ կրակ էին վառել հատակին մոտ մի պատի տակ, ջուրը լցվում եր հատակի տակ , կրակն էլ ուժգին տաքացնում էր ջուրը , իսկ հատակի տակից դուրս է գալիս գոլորշին, մարդիկել վայելում էին ։ Բաղնիքի պատի անցքի մեջ փոքրիկ թռչնակի բույն տեսանք։ Հետո մտանք թագավորի պալատը։ Պալատը կազմված էր մեծ պարիսպներով և հսկա – հսկա ավազե սանդուղքներով։ Այն եռահարկ էր եղել։ 







