Ես արդեն չորրորդ դասարան եմ։ Չեմ խուսափում նոր ուսոցչուհուց և նոր – նոր ձեռքբերումներից։ Հուսով եմ մեծ տպավորություններ կունենամ այս հրաշալի դպրոցից։ Իհարկե ես սպասում եմ, որ մենք զբաղվենք ոսկերչությամբ, բնագիտությամբ և լողով։ Մի փոքր տխուր է , որ բաժանվեցի իմ հին ուսուցչուհուց, բայց ուրախ եմ, որ մասնակցելու եմ նոր նախագծերի։
Ես ուրախ եմ, որ դարձա Սեբաստացի կրթահամալրի անդամ
Ասենք պետական դպրոցում չկան այսպիսի հետաքրքիր նախագծեր։ Մեր դպրոցում ուրախ է անցնում: Մենք իրականացնում ենք հեծանվավարությունը ոչ թե գրքով, այլ իսկական հեծանիվով։ Իսկ մեր դպրոցը մեկը չէ, մենք ունենք բազմաթիվ դպրոցներ, որոնք ունեն անուններ ․ հիմա ասեմ․ Հյուսիսային, Հարավային , Արևելյան, Արևմտյան, Մայր։ Ես սովորում եմ Հյուսիսային դպրոցում։ Մայրը դպրոցը մեծերի համար է։
Ես իմ ինքնամեկուսացման օրերը անց եմ կացնում Վանաձորում` իմ պապիկի և տատիկներիս մոտ, մեր գեղեցիկ ու մեծ առանձնատանը։ Երբ մեր « մեծ» հորքուր Ազնիվը (հայրիկիս հորաքույրը) այստեղ էր՝ Վանաձորում, երբ ամեն ինչ դեռ շատ խիստ չէր, մեզ հավաքեց և գնացինք մոտակա անտառը ձնծաղիկ հավաքելու։ Հանդիպեցինք շատ մանուշակների, ձնծաղիկների։
Երբ տուն եկանք, դրանց մի մասը տնկեցինք այգում։ Իմ ընտանիքում սիրում են համեղ պատրաստել, տեսակ-տեսակ թխել։ Օրինակ պատրաստեցինք մի թխվածք, վրան դինոզավր էինք նկարել սպիտակ խմորով, հետո անունն էինք մտածում , մեկը ասում էր ՝ Դինոթխվածք , մյուսը` Թխվածքազավր, մյուսը` սովորական թխվածք, իսկ ես՝ Դինոզավրաթխվածք։ Ասեմ` շատ համեղ թխվածք ստացվեց։ Մի շաբաթ հետո «մեծ» հորքուրս գնաց Երևան։ Մնացինք ես, եղբայրս, քույրիկներս , մյուս հորքուրս , տատիկս և պապիկս։ 22.03.2020 սկսվեցին մեր օնլայն դասերը և առցանց ուսուցումը (քանի որ ինքնամեկուսացված ենք)։ Շատերի համար ձանձրալի օրեր սկսվեցին, իսկ իմ ընտանիքի համար՝ հատկապես քույրիկներիս և եղբորս, հակառակը, ուրախ և երջանիկ ժամանակներ: Մենք բակ ունենք , կավիճներ և լիքը հետաքրքիր մտքեր․․․․․։ Մենք կավիճներով պատերի վրա լուսատիրներ , նշաններ, ծառեր , տներ նկարեցինք։ Պատկերացրինք, թե այդ տներից որոշները մերն են։ Ես այդ խաղում ոստիկան էի , իսկ քույրիկներս՝ վարորդներ (նրանք վարում էին ինքնագլոր, մենք ավտոմեքենա էինք անվանում դրանց), եղբայրս էլ տարօրինակ մարդ էր, ով քայլում էր մեր գծած անցումի վրայով և ուշադրություն դարձնում լուսատիրին, թե ինչ գույն եմ ցույց տալիս ես։
Անցան շաբաթներ, ցավոք, եղանակն այս օրերին այդքան էլ մեր կողմից չէր։ Անհամբեր սպասում ենք արևոտ օրերին։ Գիտե՞ք, այդ ընթացքում մեր տնկած մանուշակները բացվեցին, ինչը մեզ շաաաատ ուրախացրեց։
Անձրևոտ օրերին, երբ ստիպված տանն ավելի շատ ենք լինում, երեխաներով համերգներ, նկարչական ցուցահանդես ենք կազմակերպում, որպեսզի չտխրենք։
Դիտել ենք «ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿ» ֆիլմը։ Ես նաև գարնանային բացիկ պատրաստեցի։
Այս ժամանակահատվածում եղբորս առաջին կաթնատամն ընկավ։ Այսօր ՝ 04.05.20, մենք երկու թրթուր գտանք։ Նրանցից մեկին անվանեցինք Ոլի, մյուսինը ՝ Ոծի ։ Ոլին սև ու դեղին է , իսկ Ոծին՝ սև, կարմիր ու բրդոտ։ Այսօր նաև մեր նապաստակին հանեցինք բակ, որպեսզի մաքուր օդ շնչի և խոտ ուտի։
Դուք հաստատ պատկերացրիք, թե որքան հետաքրքիր են անցում մեր օրերը ։ Հա , ես մոռացա նշել , որ այսօր գտանք ինչ-որ կենդանու ժանիք, որի մասին դեռ հետաքննություն ենք պատրաստում․․․․․․․