I have many friends and one of them is Eva. She is a girl. She is my best friend. She has a short, thin and black hair. Her favorite colour is red. Her favorite animal is cat. She can dance very well. She reads Armenian fluently.
Category: Իմ մասին
Ամբերդ
Այս անգամ, հունիսի 14-ին մենք մեր ընտանիքով և իմ քույրիկ Կամիլայի հետ ուղղորդվեցինք Անբերդ։ Եղանակը հրաշալի էր։ Ճանապարհները նեղ էին։ Փորձելով պայքարել այդ դժվար պահերը, ձորին նայելով, հիանալով, ազատ գնում էինք ու կարծես լայն փողոցով քայլեինք: Մենք մի կամուրջի վրայով անցանք, որից երկու – երեք հատված պակասում էր։ Կամուրջի տակից երևում էր վարար գետը։ Հանկարծ մեր դիմաց մի հսկայական պարիսպ հայտնվեց։ Այդ պարիսպը Թուրքերից և այլ թշնամիներից պաշտպանվելու համար էր։ Շատ երկար քայլելուց հետո մենք հասանք Ամբերդ բերդ։ Բերդի մոտակայքում և կամրջի հատվածներում գտնվում էր մոտ 7 – րդ դարից ամուր կառուցված փողոցներ, որտեղով անցել էին կառքերը։ Սկզբում մենք մտանք թագավորական բաղնիք։ Ես հայրիկիցս մի տեղեկություն իմացա և դա կապ ունի թագավորական բաղնիքի հետ։ Բաղնիքի հատակի տակը դատարկ էր, որովհետև հին մարդիկ կրակ էին վառել հատակին մոտ մի պատի տակ, ջուրը լցվում եր հատակի տակ , կրակն էլ ուժգին տաքացնում էր ջուրը , իսկ հատակի տակից դուրս է գալիս գոլորշին, մարդիկել վայելում էին ։ Բաղնիքի պատի անցքի մեջ փոքրիկ թռչնակի բույն տեսանք։ Հետո մտանք թագավորի պալատը։ Պալատը կազմված էր մեծ պարիսպներով և հսկա – հսկա ավազե սանդուղքներով։ Այն եռահարկ էր եղել։ Դուրս գալով պալատից և մեր քայլած արահետը տեսնելով հիացանք։ Արահետները լցված էին ծառերով և դեղին ծաղիկներով։ Հետադարձին ես իմ գլխարկի մեջ լցրեցի ուրցը , որը հավաքել էի ճանապարհին։ Տուն վերադառնալով ՝ ես փորձեցի իմ հավաքած ուրցից պատրաստված թեյ։ Այն շա՜տ-շա՜տ համեղ էր։





Այս մեծ ժայռը տեսնու՞մեք ։ Հետաքրքի՞ր է ։ Այս ժայռի անունը Արևի նկար է կոչվում։ Այն առաջացել է հրաբուծից։ Լավան հոսել էր, քարացել, մեջտեղից ցրվել, իսկ արեվը չոր լավային համբուրել է ։ Այդպես առաջացավ <<Արևի նկար >> ժայռը։


Դեպի Աղվերան
Դեպի Ծաղկունյաց լեռներ

Հունիսի 6-ին մենք ընտանիքով և մեր ընտանիքի շատ սիրելի ընկեր, ճամփորդ Արշակի հետ գնացինք Աղվերան՝ բարձրունքներ հաղթահարելու։ Ճանապարհը սկզբում մի քիչ բարդ էր, սակայն երբ հասանք բաց դաշտերին , տեսարանը ապշեցուցիչ էր։ Այնտեղ կային երփներանգ ծաղիկներ՝ Պապլոր, Օրխիդեա, մեծ խատուտիկներ, Յուղածաղիկ, Անմոռուկներ, մեծ խնձորածաղիկներ։ Ես կցանկանայի մի տեղեկություն փոխանցել ձեզ Պապլորի մասին: Նախկինում , երբ մարդիկ չունեին գուաշներ, մատիտներ , ջրաներկեր , նրանք օգտագործում էին Պապլորին որպես գունաներկ, ինչպես որդան կարմիրն էր օգտագործվում։ Այս ծաղկից շատ է հանդիպում Կապտադոշ սարի փեշերին, որտեղով էլ մենք էինք քայլում։ Այնտեղ շատ էին գույնզգույն թիթեռները, էլ չեմ ասում՝ որքան գեղեցիկ էր միջատիկների աշխարհը։ Ընդանուր առումով մենք քայլեցինք 10 կմ և բարձրացանք 400 մ։ Continue reading “Դեպի Աղվերան”
My day
This is my day. I am getting up at 10 o’clock.
Then eat breakfast and watch TV. I go out side
to play . When mom and dad came we eat a
dinner. At 9 o’ clock I am sleeping .
Ճամփորդություն դեպի Ազգային պատկերասրահ
Մենք այցելեցինք Ազգային պատկերասրահ։ Այնտեղ մեզ ուղեկցեց ընկեր Մարգարիտան։ Մենք այդ հսկա պատկերասրահից միայն այցելեցինք Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը։ Այնտեղ շատ կիսանդրիներ կար նաև ամբողջական քանդակներ։ Մենք մի փոքր ծանոթացանք քանդակներին և անցանք նախագծին։ Մենք ընտրեցինք մի քանդակ և նկարեցինք այն։ Հետո, շոշափեցինք մարմարին և ասացինք մեր կարծիքը:
կիսանդրի- մարդու գլխից մինչև կրծքի քանդակը ։
ամբողջական քանդակ- ամբողջ մարմնի քանդակ
Լոռի բերդ, Հնեվանք
Մենք այցելեցինք Լոռի բերդ։ Այնտեղ հին շինություններ կար։ Լոռի բերդը գտնվում է Ստեփանավանից 4\5 հեռավորության վրա։ Հիմնադրել է ՝ Դավիթ Անհողինը։ Այնտեղ շատ ձյուն կար։ Մենք տեսանք երկու գետեր, դրանք գտնվում էին ձորերի տակ։ Գետերից մեկի վրա փոքրիկ կամրջակ կար։ Հիմա գնացինք Հնեվանք։ Դա ավելի հին էր, քան Լոռու բերդը: Այնտեղ ես երկու քարի կես գտա և որոնք իրար կես էին։