Բակտերիա

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:


Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում:

Ընկույզի մասին տեղեկություններ

1. ընկույզի մեջ կա յոդ

2. Շատ ընկույզը մարդուն վնասակար է:

3. Ընկույզի խակ տեսակով կարելի է սարքել մուրաբա և թեյ խմել նրանով: 

4. Ընկույզը երբ պատրաստ է ընկնելու,  այն ունենում է սև փափուկ կեղև: 

5. Երբ ընկույզը խակ է, այն ավելի դառնահամ է ։

6.Երբ ընկույզը խակ է, այն ունի կանաչ կեղև: 

7. Ընկույզից հնարավոր է ալերգիա: 

8. Ընկույզի կեղևը ունի ուղեղի տեսք: 

9. Ընկույզները երբեմն իրար կողք են աճում: 

10. Ընկույզով նաև պատրաստում են սուջուխ: 

See the source image
See the source image
Image result for ընկույզի
See the source image
See the source image
See the source image
See the source image
Image result for ընկույզ