Իմ գիրքը ․ Հրաշքադարան

ես Կարդում էի հրաշքադարան գիրքը , հետո փոխանցեցի Եվային , իսկ ով ուզում է վերցնել և կարդալ այդ գիրքը, ապա կարող է այս հասցեին lilim@mskh.am գրի, որ նա ուզում է վերցնել գիրքը։

Հրաշքադարան գրքի հեղինակը Նելլի Նովեմն է ։ Գիրքը պատմում է տասնամյա Տաթևիկ անունով աղջկա մասին, ով մեծ արկածային ճամփորդության է գնում հայոց պոեմների, հեքիաթների, վեպերի հերոսների հետ։ Իմ ամենասիրելի մասը այն է, երբ Սասունցի Դավիթը իր թուր Կեծակով դատարկ քարերի վրա փորագրում էր հայոց տառերը։ Հա ի դեպ իմ ծնողներս գոհ են իմ կարդալուց։

Առաջին և երկրորդ կանգառներ

Պատկերի անվանումը = ուղանկյուն

Երկարություն – 15sm

Լայնություն – 10 sm

Պարագիծ – 15×2+10×2=50sm

Պարագիծը արտահայտված մմ-ով – 500mm

Մակերես – 10×15=15sm

Պատկերի անվանումը – Եռանկյուն

Կողմերը- 3 կողմ

Պարագիծ – 27 սմ

Պարագիծը արտահայտված մմ-ով – 270մմ

Իմ հունիսի մեկը

Իմ հունիսի մեկը շատ ուրախ անցավ , կարծես ջերմաչափ, սառից վերածվեց եռման օրի։

Այսօր տուն եկա հոգնած, անհույս ։ Մայրիկս եկավ և ասաց կգնանք այգի և մայրս խոր քուն մտավ , մինչև ժամը տասը ։ Արդեն աչքերս արցնքակալած մտածում էի ” Երեխաների տոնին այսպես տխուր” և հայտնվեց տատիկս և ասաց․

-Արի գնանք մեր բակ շրջելու ։ Քայլեցինք այսպես և տեսանք , որ ձմերուկն ու գիլասը դեռ տուն չենք տարել ու նստեցինք ուտելու։ Տատիկս ասաց ,

-և՛ գնացինք այգի , և՛ սրճարան եկան։

Զարթնեց մայրս և ասաց , որ գնում ենք այգի։

Ո՛նց չեի իմացել։ այսպես գնացինք Օպերայի բակ սքեյթ քշելու ։ Քույրիկս փուչիկներ պայթացցրեց և պլաստիլին շահեց , որից հետո գնացինք կրկին սրճարան ։ Հա՛ , ի դեպ մենք կերանք m&ms- ով պաղպաղակ։

Թռչնակը , որը շան պես հաչում էր

Թռչնանոցը Թռչնաստանի քաղաքն է ։ Թռչնանոցում մի թռչնակ կար անունը Թռչուն ։ Ամենաթռչնական փողոցի թռչնական դպրոցում սովորում էին ՝ թութակերեն, ճնճղուկերեն, աղունիկերեն և ամենատարօրինակը ՝ կովերեն։ Թռչնակ Թռչունը համառ էր և չէր սովորում , հակառակը, գլխարկը թարս դրած, ծղոտը բերանին պտտում էր և այլն։ գլխարկի վրա գունավոր պտուտակ կար , այն քամու փչոցներից հետո սկսում է երգել , իսկ ուսուցիչ ծիտոյանը մինչև հիմա չգիտի , որ Թռչունի փոխարեն իր գլխարկն է երգում։ Օրերից մի օր Թռչունը դուրս է գալիս փողոց և հանդիպում շանը ։ Շունը վաճառում էր մուտքի ճամբարի քարտիկներ ։ Թռչունը վերցրեց և կարդաց ” սովորում ենք շներեն”։ և Թռչունը ժամը յոթին այցելում էր շանը շներեն սովորելու։ Մի անգամ իր թռչուն ըներները կանչեցին․

– է՜յ, Թռչուն եկ խաղանք։

-Հա՛ֆ, աու՛, հաֆ , հա՛ֆ։

  • Այսպես Թռչունը սովորեց հաչալ։

Եռօրյա Գեղարդ․ հայրիկիս ծնունդին

Մեր դպրոցի մեծ մասը գնացին Արատես, իսկ ես և իմ քույրիկը Գեղարդ։ Գեղարդի և Արատեսի միջև մեծ տարբերություն կար, օրինակ ՝ Գեղարդում վրաններով էինք մնացել , իսկ Արատեսոււմ ուղզակի անկողիններում , սենյակներում։ Վրանները խփելուց հետո մի տաք – տաք կրակ վառեցինք և խորովեցինք համեղ, ինչպես ասում են “գառի միս” ։ Կուշտ ուտել խմելուց հետո բաժանվեցինք խմբերի ( մենք երեխաներս ինը հոգի էինք) Ես Արփին , Արմանը հավաքեցինք փայտեր, Քույրիկս և Լիլիթը գնացին աղբյուր ջուր բերելու, Դավիթը և Լեոն կրակին էին նայում , իսկ Լիլին ( ոչ ես իմ մյուս ընկերուհիս) և Միքայելը կոտրում էին փայտերը և նետում կրակի մեջ։ Սա երկրորդ օրն է ։ Ես արթնացա ժամը 6:30 ։ Կրակը լրիվ հանգել էր և ես սկսեցի փայտեր լցնել և հոպ , փայտերը տաքացան և բոցավառ կրակ վառվեց։ Երկաթները դրեցի կրակի վրա, այնուհետև թեյնիկի մեջ ջուր լցրեցի և եռացրեցի ։ ՄՄՄ․․․ ես մինչ վայլում էի սարերի վայրի ուրցի թեյը , արթնացավ Մինաս քեռին ։ Նա ինձ հյուրասիրեց մեր սիրելի nuttela-ով ։ Արթնացան բոլորը և ես գնացի գետ լողանալու։ Օձ ․․․ օձ, ոչ դա օձ չեր այլ մողես էր ։ Լողում էի գետում և հայտնվեց մի դոդոշ։ Դոդոշը ոչ սովորական դոդոշ եր ՝ մեջքին կար դեղին գիծ։ Երեկոյան մի հրաշք եղավ ։ Մարտին Թաթոսիչը մեզ այսպիսի ընկերներ էր գտել , ցավոք նա վաղուց մահացել էր , բայց երբ Թաթոսիչը նկատեց մեր բարի և հարգալից շփումը, վերևում մի հրաշք կատարվեց, շարքով գնացքի պես աստղեր էին անցնում։ Մենք գնացինք ժայռամագլցան ։ Հայրս հատուկ ժայռամագլցման համար գոտիներ և պարաններ էր վերցրել ու մենք ապահով բարձրացանք ժայռը և մտանք քարքնձավ ։ Քարանձավում ճեպանկարներ էին և պարզ երևում էր , որ դարեր առաջ մարդիկ էին ապրել։ Երրորդ օրը արդեն վերադառնում էինք Երևան։ Ահա և իմ ուրախ երեք օրերը։

նկարներ

Երրորոդ ուսումնական շրջանի ամփոփում

Այս տարի մենք մայրենիի ստուգատեսին պատրաստվեցինք։ Ես մասնակցել եմ մայրենիի ֆլեշմոբին (հիմա նույնպես մասնակցում եմ), Թեստեր , առաջադրանքներ, ճամփորդություններ ։ Այս տարի մենք իրականացրել ենք այս նյութերը և այդ նյութերն են ՝

մայրենիի ֆլեշմոբ ( մասնակցիր այստեղ)

ՔՐԻՍՏԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ ԲԼՈԳ

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Արդեն 2021 թվականն է։ Ես մասնակցել եմ և հիմա մասնակցում եմ մաթեմատիկայի ֆլեշմոբներին ։ Հասել եմ թեստ իննին և այս շրջանում մենք անցանք ՝ կոտորակներ , մնացորդով խնդիրներ, կոտորակներ աճման կարգով , կոտորակներ նվազման կարգով , տեքստային խնդիրներ, ԿՐԿՆՈՒԹՅԱՆ փաթեթներ։

Ահա իմ կատարած աշխատանքները՝ տես այստեղ