Ընտրություն․ Բանավոր մաթեմատիկա ․կանաչ լանջեր, մաս 1

Կանաչ լանջեր նախագծում առաջինը չափեցինք արևելյան լանջը :

լանջի լայնություն – 3 մ

երկարություն – 18մ

S – 3 x 18= 54

P – 18 x 2 + 3 x 2 = 34

————————————————————————————————————–

Հարավային լանջ

լանջի երկարություն – 25մ

լանջի լայնություն – 3մ

S – 25 x 3 = 75

P – 25 x 2 + 3 x 2 = 56

Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան

Ասեմ որ Լուսիկ Ագուլեցին մեր բարեկամն է։ Նա հայտնի է եղել նրանով, որ նա մինչև կյանքի վերջ կրել է հին հայկական տարազ։ Ագուլեցին պահպանել է հին ոսկեղենն ու արծաթեղենը՝ օրինակ վզնոց, ճակատնոց թևնոց , իսկ եթե այն չպահպանվեր , այն կձուլվեր և կփչանար։ Ագուլեցին պահել է այն օրորոցը որը նա տվել էր իր Թուրք հարևանուհուն , իսկ հարևանուհին վաճառել է , բախտի բերմամբ Լուսիկ Ագուլեցին տեսել է և ստիպված գնել է , որպեսզի չկորցնի մանկական հարստությունը։ Լուսիկ Ագուլեցին պատրաստել է տիկնիկներ ՝ օրինակ, հացի աստվածուհին , գրողը, սև աչքը, ժուկով ժամանակովը, ակլատիզը, ուտիսը, չխոսկան աղջիկը, բերքի աստվածուհին, կաղանդ պապը , մեկթիզը և իլիկ տատը։

հացի աստվածուհի- Առաջինը նա է թխել հացը, իսկ ով չեր կարողանում հաց թխել նա իր ձերքի գավազանով հարվածում է նրան։

գրող և սևաչք- մարդիկ սևաչքին ասել են այն մարդու մասին ով իրենց վնասել կամ վիրավորել է , հետո հայտնում գրողին, որպեսզի նա վնասի տվյալ մարդուն < դեղինը- ոչ արյունոտ վերքեր, կարմիր – արյունոտ վերքեր , սև- մահ։

ժուկով ժամանակով- նա գիշերն ու ցերեկն է բերում <սպիտակ, սև> , լինում է որ սպիտակ կանաչ , դա նշանակում է գարուն , ձմեռ։

չխոսկան աղջիկը – Նրան դնում էին զամբյուղի մեջ և բերում հարսի մոտ , ով դեռ տնային պայմաններին սովոր չի և խնդիրներ կան, հարսը նրան ասում է ողջ խնդիրները , իսկ չխոսկան աղջիկը չի թույլ տալիս տարածել խնդիրը << նա չխոսկան է և չի տարածում խնդիրը >>

բերքի աստավծուհի- բերքի աստվածուհին այնպես է անում , որ ծառը պտուղ տա։

կաղանդ պապ- ձմեռ պապ

մեկթիզ- Նա ունի մե՜ծ մորուք , << նա մեկ թիզ է , մորուքը յոթ թիզ։

իլիկ տատ – Նա կյանքի տերն է ։ Նա երբ մարդու թելը կտրում է , մարդ մահանում է ։

Առաջին ուսումնական շրջան

Անուն Ազգանուն, դասարան- Լիլի, Մինասյան, 4.1 դասարան


Ընտրությամբ խումբ-
Բանավոր Մաթեմատիկա


Երկարացվա օրվա ծառայություն- /օգտվում եք, չեք օգտվում/-
Օգտվում եմ


Երթուղային ծառայություն-/միակողմանի, երկկողմանի, չեմ օգտվում/-
Միակողմանի, Հետադարձ


Լրացուցիչ կրթություն-դպրոցում, դպրոցից դուրս պարապմունքներ-

Նկարչություն՝ դպրոցում

Կիթառ ՝ Մայր դպրոցում

Կարատե՝ Արևելյան դպրոց

Մայրենիի Տարեվերջյան Ստուգատես

Էրիխ Ռասպե Բարոն Մյունխհաուզենի արկածները (հատված)

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

Մեր նավն անընդհատ շրջապատում էին շնաձկներ, կետեր և ուրիշ ծովային հսկաներ։

Վերջապես դեմ առանք այնպիսի մի ձկան, որն այնքան մեծ էր, այնքան մեծ, որ գլխի մոտ կանգնած, պոչը տեսնել չէինք կարողանում։

Երբ այդ ձուկն ուզեց ջուր խմել, բերանը բաց արեց, և ջուրը գետի նման նրա կոկորդը հոսեց՝ իր հետևից քարշ տալով մեր նավը։ Կարող եք պատկերացնել, թե մեր մեջ ինչ իրարանցում ընկավ։ Մինչև անգամ ես, որ այնքան քաջ եմ, էլի վախից դողդողացի։

Բայց ձկան փորի մեջ նավահանգստի պես խաղաղ էր։ Ձկան փորը լիքն էր նավերով, որ ագահ կենդանին վաղուց էր կուլ տվել։ Օ՜, եթե դուք գիտենայիք, թե ինչպիսի խավար էր այնտեղ։ Չէ՞ որ մենք չէինք տեսնում ո՛չ արև, ո՛չ աստղեր, ո՛չ լուսին։ Ձուկն օրական երկու անգամ էր ջուր խմում, և ամեն անգամ, երբ ջուրը նրա կոկորդն էր հոսում, մեր նավը բարձրանում էր հսկա ալիքների վրա։ Մնացած ժամանակ ձկան փորի մեջ չոր էր։

Երբ որ ջուրը ցամաքեց, ես ու նավապետն իջանք զբոսանքի։ Այստեղ մենք հանդիպեցինք ողջ աշխարհի ծովայինների՝ շվեդացիների, անգլիացիների, պորտուգալացիների։ Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։ Նրանցից շատերն արդեն մի քանի տարի ապրում էին ձկան փորում։ Ես նրանց առաջարկեցի հավաքվել ու քննության առնել այս տոթ բանտից ազատվելու ծրագիրը։

Ինձ նախագահ ընտրեցին, բայց հենց այն րոպեին, երբ ես ժողովը բաց արի, անիծված ձուկն սկսեց նորից ջուր խմել, և մենք մեր նավերը փախանք։

Մյուս օրը կրկին հավաքվեցինք, և ես հետևյալ առաջարկն արի. երկու ամենաբարձր կայմերը իրար կապենք և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տանք ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և մենք հեշտությամբ դուրս կգանք։

Առաջարկությունս անցավ միաձայն։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել, կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ ահագին մարմին ուներ։

Կայմերն, իհարկե, թողինք ձկան բերանում, որ նա այլևս ոչ ոքի կուլ տալ չկարողանա։

Մենք դեպի ափն ուղղվեցինք, և ես շտապեցի ցամաք դուրս գալ, հայտնելով ուղեկիցներիս, որ այլևս ոչ մի ժամանակ և ոչ մի տեղ չեմ գնա, որ բավական են այն նեղությունները, որ կրեցի, իսկ այժմ հանգստանալ եմ ուզում։

Իմ արկածները շատ հոգնեցրել էին ինձ, և որոշեցի հանգիստ կյանք վարել։

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ նավը հայտնվեց ձկան փորի մեջ, գունավորի՛ր ճիշտ պատասխանը։

ա) Նավաստիները չէին նկատել ձկանը:

բ) Ձուկը սոված էր և կուլ տվեց նավը:

գ) Ձուկը ջուր խմեց, ջրի հետ նավն էլ հայտնվեց փորի մեջ:

դ) Պատճառը նշված չէ:

 2 . Ի՞նչ առաջարկ արեց հեղինակը ձկան փորում վաղուց գտնվողներին, որ կարողանան դուրս գալ ձկան փորից:

Հեղինակը առաջարկեց, որ ամենաբարձր կայմերը իրար կապեն և հենց որ ձուկը բերանը բաց անի, դեմ տան ծնոտներին։ Այն ժամանակ ձկան բերանը բաց կմնա, և նրանք հեշտությամբ դուրս կգանք։

  • Նավաստիներն ինչո՞ւ կայմերը թողեցին ձկան բերանում:
  • Որպիզսի էլ ոչ ոքին կուլ չտա։

4․ Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պատմողական նախադասություն և դարձրո՛ւ հարցական։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառու՞մ էինք անծանոթ ծովերում։

Կողմնացույց չլինելու պատճառով մենք երկար ժամանակ թափառում էինք անծանոթ ծովերում։

  • Բառե՛ր ավելացրու տրված նախադասությանը։

Ձուկը բացեց բերանը։

Ձուկը ԼԱՅՆ բացեց բերանը։

Ձուկը ԼԱՅՆ բացեց ՀՍԿԱ բերանը։

ԱՀՌԵԼԻ ձուկը ԼԱՅՆ բացեց ՀՍԿԱ բերանը։

Բառային առաջադրանքներ

  1. Տրված բայերը դարձրո՛ւ գոյականներ։

լողալ- Լող

հանգստանալ- Հանգիստ

խաղալ- Խաղ

զրուցել- Զրույց

  • Տեքստից դո՛ւրս գրիր թվականները։

Պարզվեց, որ այդ հսկայի փորում յոթանասունհինգ նավ է եղել։

Նրանց թիվը ձկան փորի մեջ տասը հազարի էր հասնում։

Երկու հարյուր ամրակազմ նավաստիներ կայմերը դեմ տվին ձկան ծնոտներին, և նա այլևս բերանը փակել չկարողացավ։ Նավերն ուրախ-ուրախ ձկան փորից դուրս լողացին։

  • Գոյականներից առաջ գրի՛ր՝ ինչպիսի հարցին պատասխանող բառեր։

Փոքր ձուկ

Հին նավ

Ծեր ճանապարհորդ

Անծայր ծով

  • Գրի՛ր տեքստում դեղինով ընդգծված բառերի հոմանիշները։

Այժմ-հիմա

Նորից – կրկին

Հսկա – ահռելի

Քաջ – հզոր

  • Գրի՛ր տեքստում կանաչով ընդգծված բառերի հականիշները։

Հանգիստ – հանհանգիստ

Դուրս-ներս

Չոր – փափուկ

Խաղաղ – աղմկալից

Կինո Հայաստանում ․ ՕԼԻՄՊԻԿՈՍ մուլտֆիլմ

Մենք ամսի տասնմեկին գնացինք Կինո Հայաստան Օլիմպիկոս մուլտֆիլմը դիտելու։ Մուլտֆիլմը պատմում է Վարազդատ թագավորի մասին, ով նպատակ է դնում, որ նա պետք է Օլիմպիայում հաղթանակ շահի։ Երբ Կինո Հայաստանից , գնացինք պաղպաղակ գնելու ։ Որոշ մարդիկ վերձրեցին ձմերուկ և սեղ, մեծ մասը վերձրեց շուկուլադ և վանիլային , ես վերձրեցի միայն շոկոլադ։

Ահա մուլտֆիլմը

Օլիմպիկոս

Путешествие по Еревану

Второго июня мы пошли на прогулку по центру Еревана. Мы видели статую Союз любви , Арменуи, Геворг Эмин (Факт: Раньше у Геворга Эмина была котенка статуя, но её кто то украл ) , Александр Таманян (Факт: А. Таманян был главным архитектором , он разработал план Еревана), статуя кот (Факт: Автор Фернандо Ботеро любил изображать скульптуры толстыми, он говорил, что должен стать или разбойником, или архитектором) и другие.

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում․ Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա և ընտրության գործունեություն

Հոգատարություն նախագծի շրջանակում իրականացրել եմ ՝

Էկո պայուսակների պատրաստում

Հազարան հավք, քանդակ

Հազարան հավք կոլաժ

Հազարան հավք, էսքիզ քանդակի համար

Թումանյանական օրեր

Թումանյանական կերպարներ

Հեքիաթների նկարազարդում

կրծքազարդեր

տիկնիկներ

զատկածես