Անհատական ուսումնակն պլան

Անհատական ուսումնական պլան. 3-րդ ուսումնական շրջան

Անուն, Ազգանուն- Լիլի մԻնասյան

Դպրոց, դասարան- Հյուսիսային,
Ընտրությամբ գործ. խումբ-  բանավոր մաթեմատիկա
Երկարօրյա ծառայություն –  չեմ օգտվում
Երթուղային ծառայություն-  Միակողմանի, օգտվում եմ
Լրացուցիչ պարապմունքներ-/նշել պարապմունքի անունը, անցկացման վայրը, դպրոցում է, թե դպրոցից դուրս, նշել որտե՞ղ/

Կարատե, Արևելյան դպրոց

Վոկալ-Կանաչյան անվան երաշժտական դպրոց

Կիթառ-Մայր դպրոց

Համեղ չրի, թթու լավաշի և քաղցր լավաշի բաղադրատոմսեր 👌😋🍯🥮🍥

Օշարակի նախապատրաստում. Մի կգ շաքարավազին ավելացնում ենք մի բաժակ ջուր ու եփում… Հենց եռա, ավելացնում ենք մի լավ պտղունց լիմոնի աղ կամ կիտրոնի մի քանի օղակաձև կտրած կտոր, խառնում ենք օշարակն ու լցնում նախապես մաքրված միրգը (3-4 կգ մրգին կհերիքի այս օշարակը…)…միրգը լցնելուց հետո օշարակը կդադարի եռալ. Հենց սկսի նորից եռալ, պարբերաբար տափակ որևէ խառնիչով վերից վար զգուշորեն խառնեք մրգերը, որ տակինները վեր բարձրանան, 2-3 րոպե էսպես եռացրեք ու անջատեք կրակը… Որևէ կափարիչով, կամ մեծ տափակ ամանով ծածակում եք երեսը էնպես, որ չրերը սեղմվեն, ջրից դուրս չմնան, էդ ամանի կամ կափարիչի վրա անպայման դնում եք ծանրոցներ…  Օշարակը կբարձրանա, կծածկի կափարիչը…. Մրգերը պետք է կափարիչով լավ աողմված լինեն… Չվախենաք, որքան ծանր լինի, այնքան լավ, չի ճզմվի, չի փչանա, նույնիսկ ամենափափուկ ծիրանները… Ես երեք լիտրանոց բանկաների մեջ տաք ջուր եմ լցնում, կափարիչով փակում ու օգտագործում որպես ծանրոց… Տաք ջուրը նրա համար է, որ բանկան եռման օշարակի հետ շփվելուց չպայթի…. Եթե միրգը լցրեցիք ու օշարակը միրգը չծածկեց, չվախենաք, հենց սկսի եռալ, մրգից հյութը դուրս կտա, օշարակը կշատանա ու կծածկի… Էսպես ծանրոցի տակ միրգը թողեք ամենաքիչը 3 ժամ. Ավել կարող եք թողնել, ավելի լավ, իսկ պակաս ցանկալի չէ… Ժամանակը լրանալուց հետո ծանրոցը հանեք, չրի հատիկները հանեք օշարակից, օշարակը եռացրեք, որ լավ եռա ու հատիկները նորից լցրեք մեջը, էլի մի քանի րոպե եռացրեք, էլի ծածկեք ու դրեք ծանրոցի տակ… Էլի թողեք ամենաքիչը երեք ժամ… Կրկնեք սա երրորդ անգամ, երբ երրորդ անգամ ծանրոցի տակից հանեք, շարեք սինիների մեջ ու դրեք որևէ հարմար տեղ. Կարող եք դնել արևի տակ, բայց իմացեք, որ գույնը բավականին կմգանա. Ես չորացնում եմ պատուհանի գոգին, օրական ամենաքիչը մեկ անգամ շուռ տվեք չիրը, որ հավասար չորանա, փայլը տեղը լինի… Մի բան էլ, եթե միրգը լավ եփված չլինի օշարակի մեջ, կախված մրգի տեսակից, վերջին անգամը թողեք երկար եռա… չափսերը տարբեր են, տարբեր ժամանակ է պահանջվում եփվելքւ համար… Լավ չեփված միրգը փայլուն չի լինի…. Եթե կեսը լավ է եփված, մի մասը’ վատ, ուրեմն օշարակից հանելիս ընտրեք պինդ մնացածները, նորից եռացրեք օշարակով ու նոր շարեք սինու վրա…. Մրգերի նախապատրաստում. Ծիրանի պինդ տեսակներից չիր պատրաստելու համար ծիրանները լվացրեք, կլպեք, լցրեք սոդայաջրի մեջ. (Մի դույլ սառը ջրին երկու բուռ սոդա)…. Սոդայաջուրն օգնում է, որ ծիրանները ամբողջական տեսքը պահպանեն, գույնը ևս այս տարբերակով ավելի գեղեցիկ է ստացվում. Նույն սկզբունքով, երբեմն սոդան կրով փոխարինելով’ պատրաստում են նաև ծիրանի մուրաբան . Մի ժամից հանեք, լվացրեք հոսող ջրի տակ, կորիզը հեռացրեք գրիչով կամ մատիտի ետնամասով էնպես, որ ծիրանը չբացվի… Ծիրանները սոդայաջրից հետո մի քիչ կմգանան, ոչինչ, օշարակի մեջ եռալուց կբացանա գույնը… Բոլորի կորիզները հանելուց հետո ծիրանները իմ նկարագրած ձևով լցրեք օշարակի մեջ ու ինչպես գրել եմ, եփեք երեք անգամ… Եթե եփելուց ծիրանները բացվեն, չվախենաք, վերջում սինիների մեջ դասավորելիս կտորները կպցրեք իրար ու նոր դրեք չորանալու.. Եղած շիրայի օգնությամբ դրանք շատ լավ կկպնեն իրար. Էս տարբերակով պինդ ծիրանը հնարավոր է ուշ եփվեն, վերջին անգամ եռացնելուց նայեք, եթե պինդ են մի 5 րոպե, նույնիսկ ավել լրացուցիչ եռացրեք օշարակի մեջ, նոր վրան ծանրոց դրեք…. Եթե ծիրանները շաատ պինդ չեն, կլպել չի լինի, ուղղակի մեջտեղից բացեք ու պատրաստեք էնպես, ինչպես նկարագրել ոմ, բայց առանց կեղևը մաքրելու… Եթե եփելիս կեղևը կզգաք, որ առանձնանում է, չվախենաք… Վերջում, երբ օշարակից հանեք, հանգիստ կարող եք կաշին ուղղել ու նոր դասավորել սինիների վրա, չորանալիս շիրայի օգնությամբ շատ լավ կկպնի… Նույն տարբերակով պատրաստում եմ նաև սև սալորի չիրը.. Միրգը լվանում եմ, փոքրիկ բարակ դանակի օգնությամբ հեռացնում կորիզբերը ու եփում էլի երեք անգամ, էլի ւչշադիր լինում, որ վերջում լավ եփվեն, բայց իհարկե, չլխկվեն.. Նույն էս տարբերակով եփում եմ նաև սև ու սպիտակ գիլասի, բալի չիրը… Տանձի չիրը (լուսանկարը’ մեկնաբանություններում է) պատրաստում եմ երկու տարբերակով . Մեծ տանձերը մեջտեղից երկու կես եմ անում ու պատրաստում մեզ արդեն ծանոթ տարբերակով, իսկ միջին ու փոքր չափսի տանձերը ամբողջական եմ թողնում, փորում եմ մեջը, հեռացնում կորիզները, ու պատրաստում ինչպես գրել եմ… Էս տարբերակով տանձի չիրը շատ հարմար է’ լցոնած մատուցելու համար. Լցոնում եմ մանրացված ընկույզ+մեղր խառնուրդով…. Չրերը չորացնում եմ ոչ մինչև վերջ.. Սինիների վրա դնում եմ սառցարանը, հենց քարացան, լցնեւմ եմ տոպրակներն ու պահում սառցարանում… Սառցարանից հանելուց հետո հրաշալի փայլը պահպանվում է ու նույնիսկ մի քիչ էլ ավելանում .. .

Թթու լավաշ.

Ծիրանից, սալորից, բալից, մորիից, խնձորից նույն կերպ ենք պատրաստում. Քիչ ջրով խաշում ենք միրգը, որ փափկի, լցնում ենք քամիչի մեջ, որ ավելորդ ջուրը գնա, հետո արդեն մանր մաղով քամում ենք, ստանում խիտ զանգված, եփում առանց շաքարավազի մինչև պնդանա… Սառեցնում ենք ու լցնում սինիների մեջ, դնում արևոտ տեղ…. Հենց տեսնեք երեսը լավ ամրացել է, զգուշորեն հանեք սինու վրայից ու պահեստավորեք… Եա սա ևս սառցարանում եմ պահում…

Քաղցր լավաշ.

Նույն տարբերակով պատրաստում եմ նաև քաղցր լավաշները… Շաքարավազն ավելացնում եմ միրգը քամելուց հետո միայն , ըստ ճաշակի. Հաշվի առեք, որքան շատ լինի շաքարավազը, այնքան դժվար ու երկարատև կչորանա լավաշը.. Բայց շաքարավազով լավաշները առավելություն ունեն. Դրանք թթու լավաշներից ավելի փափուկ են ստացվում…. Նաև ռուլետներ եմ պատրաստում. Միջուկը ցանկացած. Օրինակ’ ծիրանի կորիզ մանրացված +մեղր+դարչին… Կարող է լինել ընկույզ, նուշ, կամ բոլորը միասին խառնած… Պինդ մասսա պատրաստեք, մեղրն այնքան, որ ուղղակի շատ չոր չլինի.. Մեղրը շատ եղավ, կտրելուց ռուլետը ձևը չի պահի… Նախորդ տարի կոբի մուրաբայի հյութով էի պատրաստել..պակաս մեղր չէր.  

Աղբյուր shabat.am կայքից 🍊🍒🍓

Դասարանում

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

Կարդալ ավելին

Եռօրյա ճամբար Արատես

Հունվարի 18-ին մենք կրկին ուղևորվեցինք դեպի Արատես։ Երևանից մինչև Արատես երեքուկես ժամ է տևում, ոչ երկար։ Առանձնապես Երևանից մինչև Հերմոն ձյունը շատ քիչ էր, գրեթե չկար, իսկ Հերմոնից Արատես կտրուկ ձյունը շատացավ։ Հերմոն հասնելուց հետո մի հարց բացվեց, թե ով է ուզում ոտքով Արատես՝ ճամբարային տնակների մոտ։ Պարզապես ոտքով գնալու մտքին միայն մի քանիսն էին համաձայն։ Տեղ հասնելուց հետո մի փոքր հանգստացանք, ճաշեցինք և այս երեկոն անցավ սովորականի պես։ Երկրորդ օրը ընդհանուր պարապմունքից հետո ձմեռային մարզական խաղեր խաղացինք , հատկապես Էստաֆետան, որովհետև երեխաներից մեկը վազքի ընթացքում ընկավ ձների մեջ և կարծես մի ձնեմարդ լիներ՝ ձնաթաթախ և թաց։ Ապա սահուղին հարթեցնելուց հետո սահեցինք կապույտ փուչիկից սահնակով, դե ես էլ հայտնի հարթություն խառնելու աղջիկ եմ և անհապաղ ցատկեցի խորը , սպիտակ և հարթ ձյան մեջ՝ ամբողջովին ձյունը գնդեցի, քանդեցի տրորեցի և ինձնից գոհ պառկեցի քանդածս ձյան մեջ։ Քիթս դարձել էր կարմիր, ինչպես բալը , այտերս՝ խնձորներ, և այդպես վայելում էի երկնքի լազուրային գույնը, արևը ժպտում էր, մի խոսքով հրաշալի անբացատրելի տեսարան էր , սարերով ձորերով երազ, իսկական երազ (Խորհուրդ կտամ մտնել Ռիմա Քեքեջյանի և Քրիստինե Շահբազյանի ֆեյսբուքյան էջը ավելին տեսնելու համար)։ Հաջորդ օրը երեկոյան աղջիկներից երեք հոգի գնացին հայկական ազգային թխվածք թխելու ՝ փախլավա, իսկ մյուս մասը, որի մեջ նաև ես էի մտնում, պլեճ և ադի-բուդի էինք պատրաստում։ Երեկոյան Երեխաներով քեֆ անելուց հետո , մի լա՜վ քաղցրավենիք ուտելուց հետո, սառած ոտքերով ցատկեցինք քնապարկերի մեջ և ծիծաղելի պատմություններից հետո անմիջապես քնեցինք։ Հաջորդ օրը՝ մեր վերջին օրը, փախլավան վայլեցինք, ապա ոտքով Արատեսից իջանք Հերմոն՝ ավտոբուսի մոտ , իսկ հետո վերադարձանք Երևան։