Եռօրյա ճամբար Արատես

Հունվարի 18-ին մենք կրկին ուղևորվեցինք դեպի Արատես։ Երևանից մինչև Արատես երեքուկես ժամ է տևում, ոչ երկար։ Առանձնապես Երևանից մինչև Հերմոն ձյունը շատ քիչ էր, գրեթե չկար, իսկ Հերմոնից Արատես կտրուկ ձյունը շատացավ։ Հերմոն հասնելուց հետո մի հարց բացվեց, թե ով է ուզում ոտքով Արատես՝ ճամբարային տնակների մոտ։ Պարզապես ոտքով գնալու մտքին միայն մի քանիսն էին համաձայն։ Տեղ հասնելուց հետո մի փոքր հանգստացանք, ճաշեցինք և այս երեկոն անցավ սովորականի պես։ Երկրորդ օրը ընդհանուր պարապմունքից հետո ձմեռային մարզական խաղեր խաղացինք , հատկապես Էստաֆետան, որովհետև երեխաներից մեկը վազքի ընթացքում ընկավ ձների մեջ և կարծես մի ձնեմարդ լիներ՝ ձնաթաթախ և թաց։ Ապա սահուղին հարթեցնելուց հետո սահեցինք կապույտ փուչիկից սահնակով, դե ես էլ հայտնի հարթություն խառնելու աղջիկ եմ և անհապաղ ցատկեցի խորը , սպիտակ և հարթ ձյան մեջ՝ ամբողջովին ձյունը գնդեցի, քանդեցի տրորեցի և ինձնից գոհ պառկեցի քանդածս ձյան մեջ։ Քիթս դարձել էր կարմիր, ինչպես բալը , այտերս՝ խնձորներ, և այդպես վայելում էի երկնքի լազուրային գույնը, արևը ժպտում էր, մի խոսքով հրաշալի անբացատրելի տեսարան էր , սարերով ձորերով երազ, իսկական երազ (Խորհուրդ կտամ մտնել Ռիմա Քեքեջյանի և Քրիստինե Շահբազյանի ֆեյսբուքյան էջը ավելին տեսնելու համար)։ Հաջորդ օրը երեկոյան աղջիկներից երեք հոգի գնացին հայկական ազգային թխվածք թխելու ՝ փախլավա, իսկ մյուս մասը, որի մեջ նաև ես էի մտնում, պլեճ և ադի-բուդի էինք պատրաստում։ Երեկոյան Երեխաներով քեֆ անելուց հետո , մի լա՜վ քաղցրավենիք ուտելուց հետո, սառած ոտքերով ցատկեցինք քնապարկերի մեջ և ծիծաղելի պատմություններից հետո անմիջապես քնեցինք։ Հաջորդ օրը՝ մեր վերջին օրը, փախլավան վայլեցինք, ապա ոտքով Արատեսից իջանք Հերմոն՝ ավտոբուսի մոտ , իսկ հետո վերադարձանք Երևան։

Եռօրյա Գեղարդ․ հայրիկիս ծնունդին

Մեր դպրոցի մեծ մասը գնացին Արատես, իսկ ես և իմ քույրիկը Գեղարդ։ Գեղարդի և Արատեսի միջև մեծ տարբերություն կար, օրինակ ՝ Գեղարդում վրաններով էինք մնացել , իսկ Արատեսոււմ ուղզակի անկողիններում , սենյակներում։ Վրանները խփելուց հետո մի տաք – տաք կրակ վառեցինք և խորովեցինք համեղ, ինչպես ասում են “գառի միս” ։ Կուշտ ուտել խմելուց հետո բաժանվեցինք խմբերի ( մենք երեխաներս ինը հոգի էինք) Ես Արփին , Արմանը հավաքեցինք փայտեր, Քույրիկս և Լիլիթը գնացին աղբյուր ջուր բերելու, Դավիթը և Լեոն կրակին էին նայում , իսկ Լիլին ( ոչ ես իմ մյուս ընկերուհիս) և Միքայելը կոտրում էին փայտերը և նետում կրակի մեջ։ Սա երկրորդ օրն է ։ Ես արթնացա ժամը 6:30 ։ Կրակը լրիվ հանգել էր և ես սկսեցի փայտեր լցնել և հոպ , փայտերը տաքացան և բոցավառ կրակ վառվեց։ Երկաթները դրեցի կրակի վրա, այնուհետև թեյնիկի մեջ ջուր լցրեցի և եռացրեցի ։ ՄՄՄ․․․ ես մինչ վայլում էի սարերի վայրի ուրցի թեյը , արթնացավ Մինաս քեռին ։ Նա ինձ հյուրասիրեց մեր սիրելի nuttela-ով ։ Արթնացան բոլորը և ես գնացի գետ լողանալու։ Օձ ․․․ օձ, ոչ դա օձ չեր այլ մողես էր ։ Լողում էի գետում և հայտնվեց մի դոդոշ։ Դոդոշը ոչ սովորական դոդոշ եր ՝ մեջքին կար դեղին գիծ։ Երեկոյան մի հրաշք եղավ ։ Մարտին Թաթոսիչը մեզ այսպիսի ընկերներ էր գտել , ցավոք նա վաղուց մահացել էր , բայց երբ Թաթոսիչը նկատեց մեր բարի և հարգալից շփումը, վերևում մի հրաշք կատարվեց, շարքով գնացքի պես աստղեր էին անցնում։ Մենք գնացինք ժայռամագլցան ։ Հայրս հատուկ ժայռամագլցման համար գոտիներ և պարաններ էր վերցրել ու մենք ապահով բարձրացանք ժայռը և մտանք քարքնձավ ։ Քարանձավում ճեպանկարներ էին և պարզ երևում էր , որ դարեր առաջ մարդիկ էին ապրել։ Երրորդ օրը արդեն վերադառնում էինք Երևան։ Ահա և իմ ուրախ երեք օրերը։

նկարներ

Ամբերդ

IMG_20200614_121746Այս անգամ,  հունիսի 14-ին մենք մեր ընտանիքով և իմ քույրիկ Կամիլայի հետ ուղղորդվեցինք Անբերդ։ Եղանակը հրաշալի էր։ Ճանապարհները նեղ էին։ Փորձելով պայքարել այդ դժվար պահերը, ձորին նայելով, հիանալով, ազատ գնում էինք ու կարծես լայն փողոցով քայլեինք: Մենք մի կամուրջի վրայով անցանք, որից երկու – երեք հատված պակասում էր։ Կամուրջի տակից երևում էր վարար գետը։ Հանկարծ մեր դիմաց մի հսկայական պարիսպ հայտնվեց։ Այդ պարիսպը Թուրքերից և այլ թշնամիներից պաշտպանվելու համար էր։ Շատ երկար քայլելուց հետո մենք հասանք Ամբերդ բերդ։ Բերդի մոտակայքում և կամրջի հատվածներում գտնվում էր մոտ 7 – րդ դարից ամուր կառուցված փողոցներ, որտեղով անցել էին կառքերը։ Սկզբում մենք մտանք թագավորական բաղնիք։ Ես հայրիկիցս մի տեղեկություն իմացա և դա կապ ունի թագավորական բաղնիքի հետ։ Բաղնիքի հատակի տակը դատարկ էր, որովհետև հին մարդիկ կրակ էին վառել հատակին մոտ մի պատի տակ,  ջուրը լցվում եր հատակի տակ , կրակն էլ ուժգին տաքացնում էր ջուրը , իսկ հատակի տակից դուրս է գալիս գոլորշին, մարդիկել վայելում էին ։ Բաղնիքի պատի անցքի մեջ փոքրիկ թռչնակի բույն տեսանք։ Հետո մտանք թագավորի պալատը։ Պալատը կազմված էր մեծ պարիսպներով և հսկա – հսկա ավազե սանդուղքներով։ Այն եռահարկ էր  եղել։ Դուրս գալով պալատից և մեր քայլած արահետը տեսնելով հիացանք։ Արահետները լցված էին ծառերով և դեղին ծաղիկներով։ Հետադարձին ես իմ գլխարկի մեջ լցրեցի ուրցը , որը հավաքել էի ճանապարհին։ Տուն վերադառնալով ՝ ես փորձեցի իմ հավաքած ուրցից պատրաստված թեյ։ Այն շա՜տ-շա՜տ համեղ էր։


IMG_20200614_121756IMG_20200614_125507

IMG_20200614_132036IMG_20200614_134749

IMG_20200614_135743

Այս մեծ ժայռը տեսնու՞մեք ։ Հետաքրքի՞ր է ։ Այս ժայռի անունը Արևի նկար է կոչվում։ Այն առաջացել է հրաբուծից։ Լավան հոսել էր, քարացել, մեջտեղից ցրվել, իսկ արեվը  չոր լավային համբուրել է ։ Այդպես առաջացավ <<Արևի նկար >> ժայռը։

IMG_20200614_132033IMG_20200614_140931

Ճամփորդություն դեպիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի Խամաճիկների թատրոն դիտելու «Շուն ու կատուն» հեքիաթը։

Մենք երեկ այցելեցինք Խամաճիկների թատրոն։ Այդտեղ մենք եղել էինք անցած տարի։  Մենք դիտեցինք «Շուն ու կատուն» հեքիաթը։ Այնտեղ դպրոցականերն էին որոշել թատրոն պատրաստել , իբրև առաջին դպրոցականը ասաց, ընկեր Գասպարյանին (նրանց ուսուցչին) , որ խաղան «Շուն ու կատուն» հեքիաթը։ Հետադարձը շատ ձանձրանալի էր։

Ճամփորդություն դեպի Ազգային պատկերասրահ

Մենք այցելեցինք Ազգային պատկերասրահ։  Այնտեղ մեզ ուղեկցեց ընկեր Մարգարիտան։ Մենք այդ հսկա պատկերասրահից միայն այցելեցինք Հակոբ Գյուրջյանի ցուցասրահը։ Այնտեղ շատ կիսանդրիներ  կար նաև ամբողջական քանդակներ։ Մենք մի փոքր ծանոթացանք քանդակներին և անցանք նախագծին։ Մենք ընտրեցինք մի քանդակ և նկարեցինք այն։ Հետո, շոշափեցինք մարմարին և ասացինք մեր կարծիքը:

 

 

 


կիսանդրի- մարդու գլխից մինչև կրծքի քանդակը ։

ամբողջական քանդակ- ամբողջ մարմնի քանդակ

Լոռի բերդ, Հնեվանք

Մենք այցելեցինք Լոռի բերդ։ Այնտեղ հին շինություններ կար։ Լոռի բերդը գտնվում է Ստեփանավանից 4\5  հեռավորության վրա։ Հիմնադրել է ՝ Դավիթ Անհողինը։ Այնտեղ շատ ձյուն կար։ Մենք տեսանք երկու գետեր, դրանք գտնվում էին ձորերի տակ։ Գետերից մեկի վրա փոքրիկ կամրջակ կար։  Հիմա գնացինք Հնեվանք։ Դա ավելի հին էր, քան Լոռու բերդը: Այնտեղ ես երկու քարի կես գտա և որոնք իրար կես էին։

Ճամփորդություն դեպի Թումո

Այսօր մենք այցելեցինք Թումո կենտրոն որպիսզի խաղանք «Շոշափելի մաթեմատիկա» ցուցահանդեսի ներկայացված խաղերը։ Ներսում կային սեղաններ, որոնց վրա տարբեր խաղեր կային: Օրինակ՝ յոթ լույսը պետք է միաժամանակ վառես, երկրաչափական պատկերները տեղադրես ապակե քառակուսու մեջ, քառակուսիները շարես տախտակի վրա, զառերը գլորես և տեսնես ո՞ւմը շուտ հասավ, զառերի տարածք, տառերի կեսերը դնես հայլու մոտ և տեսնես ամբողջակն տառը և բառ կազմես, համակարգչով հավաքես գերմաերեն տառերով կոդավորված բառեր եթե ճիշտ չի լինում այն չի գրում պետք է կոդը գտնես, կամուրջ պատրաստես, հայլիներ որոնց մեջ պետք է նայես և տեսնես, թե ի՞նչ է տեղի ունենում։ Ինձ համար ամենալավ խաղերն էին՝ կամուրջը, լույսերը , տառերը, փազլը և համակարգչով խաղը։ Երբ դուրս եկանք բակ, նախաճաշեցինք: Ուտելուց հետո ես շրջեցի մեծ շատրվանի կողքերով Եվայի հետ և հավաքեցինք գետնին թափված վարդի թերթիկները ու ես թռցրեցի օդ, իսկ Եվան բաժանեց մյուսներին։ Այդպես անցավ այդ գեղեցիկ ԹՈՒՄՈՅՈՒՄ դուք էլ կարող եք այցելել Թումո կենտրոն և «Շոշափելի մաթեմատիկա» ցուցահանդեսին: