Featured

Ուշադրություն!!!

Այստեղ իմ երկրորդ բլոգի հղումն է My info planet նախագծային թեմայով բացեցի այս բլոգը։ Այս բլոգում տեղադրված են անգլերեն լեզվով հետաքրքիր փաստեր։ Կարող եք թարգմանելու օգնությամբ կարդալ։

  • Ահա և հղումը – https://liliminasyan592950151.wordpress.com
  • այստեղ կտեղադրվեն նոր թեմաները – նոր թեմա – best facts of 2022.
  • Դասարանական առաջադրանքները կամ ընդհանրապես առաջադրանքները կտեսնեք այս էջից ներգև ։

⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇⬇

Բնագիտություն մաս 2

Հարցեր և առաջադրանքներ

  1. Կենդանի օրգանիզմներին բնորոշ ի՞նչ ընդհանուր հատկություններ և հատկանիշներ կան: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել և զարգանալ:
  • Ինչո՞ւմն է շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապը: Բոլոր կենդանի օրգանիզմները գտնվում են մշտական փոխ­ազդեցության մեջ նրա հետ: 
  • Ի՞նչ է էկոլոգիան:
  • Միմյանց և շրջակա միջավայրի հետ կենդանի օրգանիզմների կապն ուսումնասիրող մարդը
  • Կարո՞ղ եք առաջարկել բույսերի կամ կենդանիների վրա միջա­վայրի պայմանների ազդեցության օրինակներ: ?

Կարդալ թեման․ մաս 2

Թռչնակը , որը շան պես հաչում էր

Թռչնանոցը Թռչնաստանի քաղաքն է ։ Թռչնանոցում մի թռչնակ կար անունը Թռչուն ։ Ամենաթռչնական փողոցի թռչնական դպրոցում սովորում էին ՝ թութակերեն, ճնճղուկերեն, աղունիկերեն և ամենատարօրինակը ՝ կովերեն։ Թռչնակ Թռչունը համառ էր և չէր սովորում , հակառակը, գլխարկը թարս դրած, ծղոտը բերանին պտտում էր և այլն։ գլխարկի վրա գունավոր պտուտակ կար , այն քամու փչոցներից հետո սկսում է երգել , իսկ ուսուցիչ ծիտոյանը մինչև հիմա չգիտի , որ Թռչունի փոխարեն իր գլխարկն է երգում։ Օրերից մի օր Թռչունը դուրս է գալիս փողոց և հանդիպում շանը ։ Շունը վաճառում էր մուտքի ճամբարի քարտիկներ ։ Թռչունը վերցրեց և կարդաց ” սովորում ենք շներեն”։ և Թռչունը ժամը յոթին այցելում էր շանը շներեն սովորելու։ Մի անգամ իր թռչուն ըներները կանչեցին․

– է՜յ, Թռչուն եկ խաղանք։

-Հա՛ֆ, աու՛, հաֆ , հա՛ֆ։

  • Այսպես Թռչունը սովորեց հաչալ։

Եռօրյա Գեղարդ․ հայրիկիս ծնունդին

Մեր դպրոցի մեծ մասը գնացին Արատես, իսկ ես և իմ քույրիկը Գեղարդ։ Գեղարդի և Արատեսի միջև մեծ տարբերություն կար, օրինակ ՝ Գեղարդում վրաններով էինք մնացել , իսկ Արատեսոււմ ուղզակի անկողիններում , սենյակներում։ Վրանները խփելուց հետո մի տաք – տաք կրակ վառեցինք և խորովեցինք համեղ, ինչպես ասում են “գառի միս” ։ Կուշտ ուտել խմելուց հետո բաժանվեցինք խմբերի ( մենք երեխաներս ինը հոգի էինք) Ես Արփին , Արմանը հավաքեցինք փայտեր, Քույրիկս և Լիլիթը գնացին աղբյուր ջուր բերելու, Դավիթը և Լեոն կրակին էին նայում , իսկ Լիլին ( ոչ ես իմ մյուս ընկերուհիս) և Միքայելը կոտրում էին փայտերը և նետում կրակի մեջ։ Սա երկրորդ օրն է ։ Ես արթնացա ժամը 6:30 ։ Կրակը լրիվ հանգել էր և ես սկսեցի փայտեր լցնել և հոպ , փայտերը տաքացան և բոցավառ կրակ վառվեց։ Երկաթները դրեցի կրակի վրա, այնուհետև թեյնիկի մեջ ջուր լցրեցի և եռացրեցի ։ ՄՄՄ․․․ ես մինչ վայլում էի սարերի վայրի ուրցի թեյը , արթնացավ Մինաս քեռին ։ Նա ինձ հյուրասիրեց մեր սիրելի nuttela-ով ։ Արթնացան բոլորը և ես գնացի գետ լողանալու։ Օձ ․․․ օձ, ոչ դա օձ չեր այլ մողես էր ։ Լողում էի գետում և հայտնվեց մի դոդոշ։ Դոդոշը ոչ սովորական դոդոշ եր ՝ մեջքին կար դեղին գիծ։ Երեկոյան մի հրաշք եղավ ։ Մարտին Թաթոսիչը մեզ այսպիսի ընկերներ էր գտել , ցավոք նա վաղուց մահացել էր , բայց երբ Թաթոսիչը նկատեց մեր բարի և հարգալից շփումը, վերևում մի հրաշք կատարվեց, շարքով գնացքի պես աստղեր էին անցնում։ Մենք գնացինք ժայռամագլցան ։ Հայրս հատուկ ժայռամագլցման համար գոտիներ և պարաններ էր վերցրել ու մենք ապահով բարձրացանք ժայռը և մտանք քարքնձավ ։ Քարանձավում ճեպանկարներ էին և պարզ երևում էր , որ դարեր առաջ մարդիկ էին ապրել։ Երրորդ օրը արդեն վերադառնում էինք Երևան։ Ահա և իմ ուրախ երեք օրերը։

նկարներ

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Արդեն 2021 թվականն է։ Ես մասնակցել եմ և հիմա մասնակցում եմ մաթեմատիկայի ֆլեշմոբներին ։ Հասել եմ թեստ իննին և այս շրջանում մենք անցանք ՝ կոտորակներ , մնացորդով խնդիրներ, կոտորակներ աճման կարգով , կոտորակներ նվազման կարգով , տեքստային խնդիրներ, ԿՐԿՆՈՒԹՅԱՆ փաթեթներ։

Ահա իմ կատարած աշխատանքները՝ տես այստեղ

Ես գնում եմ տատիկիս ծնունդին Ամբերդ հյուրանոց

Է՜հ , ես անհամբեր սպասում էի տատիկիս ծննդյան օրվան , որովհետև մենք գնալու էինք հյուրանոց, որտեղ լողավազաններ կային ։ Գրեթե ամբողջ տունը շալակած տեղավորվեցինք ավտոմեքենայի մեջ ։ Ես այնքան անհամբեր էի նույնիսկ ճանապարհին լեզուս կապ ընկած հոգոց հանելով ասում էի․

-Վա՜խ , ուզում եմ ․․․

Այսպես, երբ կանգնեցինք վառելիք լցնելու, քիչ անց հանդիպեցինք հորաքրոջս եղբորս հետ ։ Այնքան երջանիկ էինք , նույնիսկ ծնողները երջանկությունից թողեցին եղբորս և քրոջս տեղափոխվել մեր ավտոմեքենա։ Մենք ընտանիքով կանգնեցինք ուղիղ եկեղեցու դիմաց ։ Եկեղեցու մոտ մե՜ծ ընկուզենի կար։ Մենք պտուղները հավաքելով և անվանելով դրանց “ճիճվիկներ” , անհապաղ լիացրինք ավտոն ընկույզներով։ Վերջապես հասանք հյուրանոց։ Քրոջս բարձր ճչոցը խլացրեց մեզ , սակայն Ամբերդի բարցրությունից երևում էր Երևանի հրաշք տեսարանը և այդ գեղեցկությունը ստիպում էր հուզվել։ Հյուրանոցի սենյակները լայն էին և առանց սպասելու փոխվեցինք և ցատկեցինք լողավազան։ Ինչպես հայրիկս էր ասում, այնտեղ կար շոգեբաղնիք և Համամ (շոգեբաղնիք ուղղակի գոլորշով լի) ։ Սոված- ծարավ վերադարձանք հյուրանոց ուտելու։ Խորովածի հոտը ինձ բգախեղդ արեց և միանգամից խորովածը լցրեցի փորս։ Այսպես եկավ վերջին օրը , ժամանակն էր արդեն մերադառնալ Երևան։

ԱՄԲԵՐԴ RESORT

Եռօրյա Արատես

Հունվարին, կիրակի օրը ուղևորվեցինք դեպի Արատես։ Արատեսում հիանալի տեսարան էր , տաք , պաղ և ձնոտ։ Մենք երեք օրում հասցրեցինք պատրաստել սառցե տներ , մի մասը ձնե, մյուսը տարբեր նյութերով։ Քանի որ մենք բաժանվեցինք խմբերի , տղաները քանդեցին մեր սառցե տունը, այնուհետև խաղը վերածվեց պատերազմի։ Մենք հինգ հոգի էինք , սակայն ուժեղ խումբ ունեինք և անվանում էինք ” թագավորություն”: Քարանձավի վերևում գտնվում էin մեր թնդանոթները, որի տերը ես էի: Քարանձավի աջ թևին մեր տունն էր  աստիճաններով , սեղանով, բազմոցով, մահճակալով և սառցե սղարանով ։ Ջուլին մեր միակ փրկարար շունն էր։ Առաջին օրվա ավարտին սովորեցինք Յարխուշտա պարել։ Երկրորդ օրվա ավարտին կերանք կարտոֆիլի պլեճ և սիրելի մեր (ինչպես ասում ենք) ադի-բուդին ՝ պոպ- կորնը։ Երրորդ օրը՝ վերջին արատեսյան օրը, լավ և ուրախ տոն անցկացրեցինք ՀԵՆՐԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ, Մաղթում եմ առողջություն և կանաչ ճանապարհ։ ԴՈՒՔ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ՔՐԻՍՏԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԿԱՅՔՈՒՄ ԿՏԵՍՆԵՔ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՆԿԱՐՆԵՐ և ՈՒՂԻՂ ԵԹԵՐ։