Մայրենի․ իմ գրադարանը

  • ընդանուր կարդացել եմ 49 գիրք, սա 50-րդն է։
  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը: ✅
  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը): Քամին ուռիների մեջ, Քենեթ Գրեհեմ
  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Դոդոշը փռվել էր փոշոտ ճամփի մեջտեղում ՝ ոտ ու ձոռը պարզած։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց: Խլուրդ – բարեհոգի, բավականին կարգպահ, ջրամուկ – շատախոս, կատակասեր և ընկերասեր, Դոդոշ – եսասեր, ամենասեր, ագահ, գորշուկ – ոչ այդքան հյուրասեր, բայց շատ բարի։
  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին: դերևս չեմ ավարտել, բայց շատ հետաքրքիր և ծիծաղելի գիրք է, 256 էջ, գրված է հունվարի 17-ին 1909թ, Անգլերենից թարգմանված հայերեն – Սոֆյա Սեֆերյան։ Իմանալ ավելին կամ պատվիրել այստեղ։
  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Մայրենի․ դասարանական առաջադրանք Հայոց լեզու

134

Արդեն,հաղորդել,արևմուտք,զվարդ,սաղարթախիտ,բրդոտ,ժողովուրդ,հերթ,օրիորդ,ընդունակ, արտաքին,չորրորդ, մարդկային,փարթամ

135

Վերջ,ողջ,նկարիչ,չղճիկ,վայրէջք,հաչոց,խոչնդոտ, թռչուն,թրջել,թռչել,միջև,մինչև,ամբողջ,առաջին,աղջամուղջ

142

Թոռնիկն արագ թռավ տատիկի գիրկը։

Միաժամանակ երեք գիրք է կարդում։

Հորդ անձրևը կտրվելու մինտ չուներ։

հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ։

Դասարանում

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:

Կարդալ ավելին

Եռօրյա ճամբար Արատես

Հունվարի 18-ին մենք կրկին ուղևորվեցինք դեպի Արատես։ Երևանից մինչև Արատես երեքուկես ժամ է տևում, ոչ երկար։ Առանձնապես Երևանից մինչև Հերմոն ձյունը շատ քիչ էր, գրեթե չկար, իսկ Հերմոնից Արատես կտրուկ ձյունը շատացավ։ Հերմոն հասնելուց հետո մի հարց բացվեց, թե ով է ուզում ոտքով Արատես՝ ճամբարային տնակների մոտ։ Պարզապես ոտքով գնալու մտքին միայն մի քանիսն էին համաձայն։ Տեղ հասնելուց հետո մի փոքր հանգստացանք, ճաշեցինք և այս երեկոն անցավ սովորականի պես։ Երկրորդ օրը ընդհանուր պարապմունքից հետո ձմեռային մարզական խաղեր խաղացինք , հատկապես Էստաֆետան, որովհետև երեխաներից մեկը վազքի ընթացքում ընկավ ձների մեջ և կարծես մի ձնեմարդ լիներ՝ ձնաթաթախ և թաց։ Ապա սահուղին հարթեցնելուց հետո սահեցինք կապույտ փուչիկից սահնակով, դե ես էլ հայտնի հարթություն խառնելու աղջիկ եմ և անհապաղ ցատկեցի խորը , սպիտակ և հարթ ձյան մեջ՝ ամբողջովին ձյունը գնդեցի, քանդեցի տրորեցի և ինձնից գոհ պառկեցի քանդածս ձյան մեջ։ Քիթս դարձել էր կարմիր, ինչպես բալը , այտերս՝ խնձորներ, և այդպես վայելում էի երկնքի լազուրային գույնը, արևը ժպտում էր, մի խոսքով հրաշալի անբացատրելի տեսարան էր , սարերով ձորերով երազ, իսկական երազ (Խորհուրդ կտամ մտնել Ռիմա Քեքեջյանի և Քրիստինե Շահբազյանի ֆեյսբուքյան էջը ավելին տեսնելու համար)։ Հաջորդ օրը երեկոյան աղջիկներից երեք հոգի գնացին հայկական ազգային թխվածք թխելու ՝ փախլավա, իսկ մյուս մասը, որի մեջ նաև ես էի մտնում, պլեճ և ադի-բուդի էինք պատրաստում։ Երեկոյան Երեխաներով քեֆ անելուց հետո , մի լա՜վ քաղցրավենիք ուտելուց հետո, սառած ոտքերով ցատկեցինք քնապարկերի մեջ և ծիծաղելի պատմություններից հետո անմիջապես քնեցինք։ Հաջորդ օրը՝ մեր վերջին օրը, փախլավան վայլեցինք, ապա ոտքով Արատեսից իջանք Հերմոն՝ ավտոբուսի մոտ , իսկ հետո վերադարձանք Երևան։

Մայրենիի հաշվետվություն

Պատմի՛ր՝ ինչ նախագծեր ես իրականացրել, ինչ հրապարակումներ ես ունեցել բլոգումդ՝ դնելով  հղումը (կարող ես դնել այն նյութերի հղումները, որոնք քո կարծիքով ամենահաջողն են): Ստեղծագործական

Մայրենի. Օգնող կետեր. մայրենի առարկայի նախագծերը սեպտեմբերից դեկտեմբեր՝

Մայրենի 12.15.2021

Վրժ96

Ա) Աստղիկ,արկղիկ,թիթեռնիկ,թերթիկ,գետակ,նավակ,դռնակ,թռչնակ,խոզուկ,գառնուկ

Բ) Հայրիկ, Մայրիկ,տատիկ,պապիկ,անուշիկ,քաղցրիկ, հարսիկ, տաքուկ, որդիակ

(Այս մասնիկները երբ ավելանում են արմատին, այն արդեն ցույց է տալիս փոքր)

Վրժ97

Շապիկ – ( պարզ բառ) մկնիկ — մուկ + իկ, զատիկ — պարզ բառ, ծաղիկ — պարզ բառ, մայրիկ — մայր +իկ, աղջիկ — պարզ բառ, շնիկ — շուն+ իկ, փիսիկ — (պարզ բառ), գեղեցիկ — (պարզ բառ) կապիկ — (պարզ բառ) փոքրիկ — փոքր + իկ, սիրունիկ — սիրուն + իկ, կողիկ — (պարզ բառ) թիթեռնիկ — թիթեռ + իկ, ծիտիկ — ծիտ + իկ, քթիկ — քիթ + իկ, տոտիկ — տոտ + իկ, մատիկ — մատ + իկ, գնդակ — (պարզ բառ) գետակ — գետ + ակ, վանդակ — (պարզ բառ) ելակ — (պարզ բառ) կատակ — (պարզ բառ) նապաստակ — (պարզ բառ) առվակ — առու + ակ, զավակ —( պարզ բառ) բակ — (պարզ բառ) գուշակ — (պարզ բառ) որդյակ — որդի + ակ, դղյակ — (պարզ բառ) պատանյակ — պատանի +ակ, թիակ — (պարզ բառ) թակ — (պարզ բառ) բլրակ — բլուր + ակ, վարդակ — վարդ + ակ, սոխակ — (պարզ բառ) մոծակ — (պարզ բառ) գայլուկ — գայլ+ ուկ, բուկ — (պարզ բառ) մանուկ — պարզ բառ, գառնուկ — գառ + ուկ, ձագուկ — ձագ + ուկ, ձուկ — (պարզ բառ) ձիուկ — ձի + ուկ, մուկ — (պարզ բառ) աղմուկ — (պարզ բառ) հատուկ — (պարզ բառ) մարդուկ — մարդ + ակ, պոչուկ — պոչ + ուկ, վհուկ — (պարզ բառ) բազուկ — (պարզ բառ) ձմերուկ — (պարզ բառ):

Վրժ 98

Բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Փոքրիկ բլուրն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

Ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

Քաղաքի ծայրին մի տնակում, ապրում էր կախարդը:

Քաղաքի ծայրին, փոքրիկ տանը, ապրում էր կախարդը:

Մի առվակ իջնում է սարն ի վար:

Մի առու իջնում է սարն ի վար:

Անտառից դուրս եկավ մի ձիուկ:

Անտառից դուրս եկավ մի ձի:

Հավն ածեց մի ձվիկ:

Հավն ածեց մի ձու:

Վրժ 99

Թափանցիկ, շրջիկ, մարտիկ, սրտաճմլիկ, ճանճքշիկ, օրինակ, ճաշակ, ախորժակ, սահիկ, պահակ, ընդունակ, մոլորակ, կտրուկ, դիպուկ, խուսափուկ:

Վրժ 100

Հիվանդանոց, ծաղկանոց, մկանոց, Հայաստան, նստարան, այբբենարան, դասարան, դպրոց, դարբնոց, հյուրանոց, զորանոց, Ռուսաստան, գործարան, բրուտանոց, կուսանոց, Ուզբեկստան, Հնդկաստան, թփուտ, ծիրանոց:

Վրժ 101

Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստանում մի իմաստուն մարդ էր ապրում։

Մորու թփուտներում մի առարկա էր թաքցրել։

Նա որոշել էր, որ իր համար նոր բնակարան կառուցի։

Տունը սարքել ես հավաբուն։

Երեկոյան դարբնոցում կհանդիպենք։

Գետի ափին մի հյուղակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ։

Իրենց գյուղակում փողոցներն ու այգիները հիշեց։

Վրժ 102

Երեվանցի,քաղաքացի,Վանեցի,Մուշեցի, Աշտարակցի,Արտաշատցի,Դվինեցի,Կարսեցի,Գյումրեցի, Լոռեցի,Ամերիկացի,Նյու-Յորքցի,Լոնդոնեցի,սարեցի,գյուղացի։