Հունվարին, կիրակի օրը ուղևորվեցինք դեպի Արատես։ Արատեսում հիանալի տեսարան էր , տաք , պաղ և ձնոտ։ Մենք երեք օրում հասցրեցինք պատրաստել սառցե տներ , մի մասը ձնե, մյուսը տարբեր նյութերով։ Քանի որ մենք բաժանվեցինք խմբերի , տղաները քանդեցին մեր սառցե տունը, այնուհետև խաղը վերածվեց պատերազմի։ Մենք հինգ հոգի էինք , սակայն ուժեղ խումբ ունեինք և անվանում էինք ” թագավորություն”: Քարանձավի վերևում գտնվում էin մեր թնդանոթները, որի տերը ես էի: Քարանձավի աջ թևին մեր տունն էր աստիճաններով , սեղանով, բազմոցով, մահճակալով և սառցե սղարանով ։ Ջուլին մեր միակ փրկարար շունն էր։ Առաջին օրվա ավարտին սովորեցինք Յարխուշտա պարել։ Երկրորդ օրվա ավարտին կերանք կարտոֆիլի պլեճ և սիրելի մեր (ինչպես ասում ենք) ադի-բուդին ՝ պոպ- կորնը։ Երրորդ օրը՝ վերջին արատեսյան օրը, լավ և ուրախ տոն անցկացրեցինք ՀԵՆՐԻԿԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ, Մաղթում եմ առողջություն և կանաչ ճանապարհ։ ԴՈՒՔ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ՔՐԻՍՏԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ ԿԱՅՔՈՒՄ ԿՏԵՍՆԵՔ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՆԿԱՐՆԵՐ և ՈՒՂԻՂ ԵԹԵՐ։