Բնագիտության հաշվետվություն

https://lminasyan.school.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-2/

https://lminasyan.school.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/

https://lminasyan.school.blog/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

Մասնակցել եմ բոլոր ֆլեշմոբներին 🙂

2️⃣3️⃣-2️⃣4️⃣ Բնագիտության առաջադրանքների պատասխաններ📖

Հարցեր և առաջադրանքներ

1.Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:

ներծին արտածին ուժերի ազդեցությամբ։
2.Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի։ նրա վրա կան շատ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր ու խորն անդունդներ։ Իսկ հարթավայրը հարթ տեղամասերն են ՝ առանց լեֆռների , բլուրների և այլն։
3.Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն: Իսկ երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:
4.Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։

հրաբխային, լեռների քայքայման արդյունքում, ծովի հատակի բարձացման արդյունքում և խոշոր գետերի հոսքի արդյունքում բերված տիղմի, գլաքարի ավազի և այլ նյութերի կուտակման միջոցով։
5.Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում:

դաշտավայր, բարձրավայր, սարահարթ և ցածրավայր


1.Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է առաջանում:

Հրաբուխը առաջանում է մագմայի ժայթքման միջոցով։ Երկրի ընդերքի նյութերի ժայթքման արդյունք։
2.Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:

Փոշու և ծխի ամպ, խառնարան, լավա, մղանցք, մագմա
3.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք:

Քնած , հրաբուխ, գործող հրաբուխ և հանգած հրաբուխ
4.Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:

Առաջացնել գեյզերներ և ցունամիներ։
5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը:

Նավթի, ցեծի և տիղմի ժայթքում։

Քարտեզ, հատակագիծ մասշտաբ

ք

Երկրագնդի և նրա առանձին մասերի ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ կան:
Երկրի մակերևույթն ուսումնասիրում են նաև նկարով, օդալուսանկարով     (ինքնաթիռից     նկարված): Տիեզերքից արված լուսանկարներով, հատակագծերով ու քարտեզներով: Այս եղանակներն իրարից խիստ տարբերվում են: Ի տարբերություն մյուսների հատակագծերն ու քարտեզները ցույց են տալիս, թե տեղանքում ինչ օբյեկտներ կան, ինչպիսին է դրանց փոխադարձ դիրքը, որքան է հեռավորությունները միմյանցից և այլն:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Օրինակ,  ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվալ քաղաքի հատակագիծը:
Սակայն մեծ տարածքները,  ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է, որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
Այսպիսով, մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է:
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից, հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը:
Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները:

Հարցեր

  1. Ի՞նչ է քարտեզը:

Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդանրացված պատկերն է։

  1. Ի՞նչ է հատակագիծը:

Հտակագիծը ավելի փոքր տարածքի հստակեցված գծապատկերն է , որը արտահայտվում է մասշտաբով և պյմանական նշաններով։

  1. Ի՞նչ է ցույց տալիս մասշտաբը:

Տվյալ տարածքի փոքրացված չափերը։

Բնագիտություն

Սյունակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

ՄարմիններՆյութեր
 աթոռ քար
 մատիտ փայտ

Հարց 2

Թվարկե՛ք երկու  նյութ, որոնցից  կարելի է պատրաստել բաժակ, քանոն :

բաժակ պատրաստելու համար հարկավոր է ՝

Կավ կամ ապակի ։

քանոն բատրաստելու համար հարկավոր է ՝

պլասմասսա կամ փայտ։

Հարց  3

Թվարկե՛ք երեք առարկա, որոնք  կարելի է ապակուց պատրաստել:

բաժակ

լամպ

ծաղկաման

Բնագիտություն

Բնությունն ամբողջ նյութական աշխարհն է: Այն բաղկացած է կենդանի և անկենդան բաղա­դրիչներից: Բույսերը և բոլոր կենդանի օրգանիզմնե­րը՝ ներառյալ մարդը, կենդանի բնության մարմիններ են: Արեգակը, մոլորակները, աստղերը, քարը, գրիչը, քանոնը և այլն անկենդան բնության մարմիններ են։

Ի տարբերություն մյուս կենդանիների՝ մարդն օժտված է բանականությամբ և բնության բարիքնե­րը կարողանում է տնօրինել ըստ իր նպատակների։ Այդ պատճառով բնության վերաբերյալ գիտելիքնե­րը մեծ դեր ունեն մարդու կյանքում՝ առաջին հերթին բնությունը պահպանելու նպատակով: Բնությունը ուսումնասիրվում է տարբեր գիտությունների կողմից: Բնությունն ուսումնասիրող գիտությունների խումբը կոչվում է բնագիտություն:

Բնության մեջ մշտապես կատարվում են բազմապի­սի փոփոխություններ: Երկնքում իր դիրքն է փոխում Լուսինը, կայծակն է փայլատակում, անձրև է տեղում, երբեմն անձրևից հետո ծիածանն է հայտնվում, հա­տակին թափված ջուրն է գոլորշանում, ժանգոտում է երկաթե մեխը: Այս փոփոխությունները բնության երևույթներ են:

Բնության յուրաքանչյուր երևույթ ունի իր առաջաց­ման պատճառները և առաջացնում է իր հետևանքնե­րը: Օրինակ՝ ցերեկվա և գիշերվա հերթափոխության պատճառը Երկրի պտույտն է իր առանցքի շուրջ, իսկ տարվա եղանակների փոփոխությունները հետևանք են Արեգակի նկատմամբ Երկրի դիրքի փոփոխության: Մարմինների ցած ընկնելու պատճառը Երկրի ձգողու­թյունն է: Քամու առաջացման պատճառներից է օդի անհավասարաչափ տաքացումը: Օդի ջերմաստի­ճանի իջնելու պատճառով ձմռանը ջուրը սառչում է: Գարնանը ձնհալը օդի ջերմաստիճանի բարձրանալու հետևանք է: Այս օրինակները միաժամանակ հաստա­տում են, որ բնության երևույթները փոխադարձաբար կապված են:

Ուսումնասիրելով «Բնագի­տություն» առարկան՝ դուք պատկերացում կկազմեք բնության զանազան երևույթների և դրանց առաջաց­ման պատճառների մասին, կարևոր տեղեկություններ կստանաք Տիեզերքի, Երկրի կառուցվածքի, բուսա­կան և կենդանական աշխարհների, մթնոլորտի, ջրո­լորտի և այլնի վերաբերյալ:

Առաջադրանքներ

Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան

Ասեմ որ Լուսիկ Ագուլեցին մեր բարեկամն է։ Նա հայտնի է եղել նրանով, որ նա մինչև կյանքի վերջ կրել է հին հայկական տարազ։ Ագուլեցին պահպանել է հին ոսկեղենն ու արծաթեղենը՝ օրինակ վզնոց, ճակատնոց թևնոց , իսկ եթե այն չպահպանվեր , այն կձուլվեր և կփչանար։ Ագուլեցին պահել է այն օրորոցը որը նա տվել էր իր Թուրք հարևանուհուն , իսկ հարևանուհին վաճառել է , բախտի բերմամբ Լուսիկ Ագուլեցին տեսել է և ստիպված գնել է , որպեսզի չկորցնի մանկական հարստությունը։ Լուսիկ Ագուլեցին պատրաստել է տիկնիկներ ՝ օրինակ, հացի աստվածուհին , գրողը, սև աչքը, ժուկով ժամանակովը, ակլատիզը, ուտիսը, չխոսկան աղջիկը, բերքի աստվածուհին, կաղանդ պապը , մեկթիզը և իլիկ տատը։

հացի աստվածուհի- Առաջինը նա է թխել հացը, իսկ ով չեր կարողանում հաց թխել նա իր ձերքի գավազանով հարվածում է նրան։

գրող և սևաչք- մարդիկ սևաչքին ասել են այն մարդու մասին ով իրենց վնասել կամ վիրավորել է , հետո հայտնում գրողին, որպեսզի նա վնասի տվյալ մարդուն < դեղինը- ոչ արյունոտ վերքեր, կարմիր – արյունոտ վերքեր , սև- մահ։

ժուկով ժամանակով- նա գիշերն ու ցերեկն է բերում <սպիտակ, սև> , լինում է որ սպիտակ կանաչ , դա նշանակում է գարուն , ձմեռ։

չխոսկան աղջիկը – Նրան դնում էին զամբյուղի մեջ և բերում հարսի մոտ , ով դեռ տնային պայմաններին սովոր չի և խնդիրներ կան, հարսը նրան ասում է ողջ խնդիրները , իսկ չխոսկան աղջիկը չի թույլ տալիս տարածել խնդիրը << նա չխոսկան է և չի տարածում խնդիրը >>

բերքի աստավծուհի- բերքի աստվածուհին այնպես է անում , որ ծառը պտուղ տա։

կաղանդ պապ- ձմեռ պապ

մեկթիզ- Նա ունի մե՜ծ մորուք , << նա մեկ թիզ է , մորուքը յոթ թիզ։

իլիկ տատ – Նա կյանքի տերն է ։ Նա երբ մարդու թելը կտրում է , մարդ մահանում է ։

Բակտերիա

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:


Արագ բազմացող բակտերիաները կարող են կիսվել յուրաքանչյուր քսան րոպեն մեկ:
Բակտերիաների միջև կան նաև գույնի, չափսի և այլ տար­բերություններ: Բակտերիաների մեծ մասն անգույն է:   Բակտերիաներն ունեն սնման տարբեր եղանակներ. մի դեպքում իրենք են առաջացնում օրգանա­կան նյութեր, մյուսում՝ օգտվում են պատրաստի նյութերից: Հո­ղում բակտերիաները շատ են (1 գրամ հողում կարող են գտնվել միլիոնավոր բակտե­րիաներ):
Բակտերիաների մի մասը մեծ օգուտ է տալիս բնությանը: Դրանք մասնակցում են երկրագնդում նյութերի հոսքերին և փոփոխություններին, նպաստում են որոշ բույսերի աճին և զարգացմանը, կենդանիների և մար­դու սննդառությանը։ Սակայն բակտերիաների մյուս մասը փչացնում է տարբեր պիտանի առարկաներ, բույսերում, կենդանիներում և մարդու օր­գանիզմում առաջացնում տարբեր հիվանդություններ: Որոշ բակտերիաներ, թափանցելով մարդու օրգանիզմ, առաջացնում են տարբեր հիվանդություններ, ինչպիսիք են տիֆը, խոլերիան, թոքախտը (տուբերկուլյոզը) և այլն:  Այդ բակտերիանե­րը վնասակար են: Նրանք կարող են օրգանիզմ թափանցել կեղտոտ սննդամթերքի և ջրի, ինչպես նաև վարակված օդի միջոցով:
Հիվանդածին բակտերիաներ կա­րող են տարածվել բերանում, հան­գեցնել բորբոքման: Այդ պատճա­ռով խորհուրդ է տրվում ամեն օր մաքրել ատամները:

Բակտերիաների մասին գիտությունն ընդգրկված է մանրէաբանութ­յունում: