Մայրենիի ինքնաստուգում․

ԱՌՅՈՒԾԸ

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա: Իր վեհ տեսքից և արքայական մռնչոցից։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր: Մեծահոգի, առաջատար, հպարտ

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել: Արքա-Թագավոր, Խոշոր-մեծ, Վեհ-գերագույն, կասկածել – Տարակուսել

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ: Ոչ-Այո, ծանր-թեթև, խոշոր-փոքր, մեծահոգի-փոքրոգի,ոչնչացնել-առաջացնել, կուշտ-սոված։

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը: Ընձառյուծին

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։ չի Թաքնվում, չի ոչնչացնում , նախազգուշացնում է, զիջում է , չի կասկածում։

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։ Յոթ հարյուր, ութ հարյուր, երեք հարյուր, երկու հարյուր երեսուն։

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։ Դաժան որս, Ահագնատես մռնչոց, հարստամիտ արքա։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պառկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք- ասածվածք, պատմվածք, գրվածք

-ային- Արևային, ամառային, համակարգչային

-ական- հունական, կենդանական, հասարակական

-ակ- Դռնակ, փչակ, գետակ

-եղեն- Բուլկեղեն, ձկնեղեն, հացեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Առյուծը համարվում է հովազների ցեղի չորս ներկայացուցիչներից է։

Առյուծների կերպարը մշակույթում ամենամեծ տարածումը գտած կենդանական խորհրդանիշներից է, որն ամենատարբեր ձևերով ուղեկցել է մարդկությանը՝ իր պատմության ամբողջ ընթացքում։19-20-րդ դարերի հետազոտությունների արդյունքում առանձնացվել են առյուծների բազմաթիվ ենթատեսակներ, որոնք գիտականորեն համընդհանուր կերպով ճանաչված են եղել մինչև 2017 թվականը։ 2008-2016 թվականների ուսումնասիրություններից ելնելով Բնության պահպանության միջազգային միությունը (ԲՊՄՄ) գոյություն ունեցող բոլոր ենթատեսակների միավորման արդյունքում առանձնացրել է երկու խոշոր ենթատեսակային խմբեր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s