224. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր — Բոլոր բառերը դրական ածականներ են:
Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար, ավելի բարձր — Այս բառերն էլ բաղդատական ածականներ են:
Ամենից քաղցր, ամենից աղի, ամեննից կծու, ամենից դառը, ամենից մեծ, ամենից երկար, ամենից բարձր — դրանք գերադրական ածականներ են:
Դրանց անվանում են համեմատական աստիճան, որովհետև համեմատում ենք:
225. Ամենավատ — ամենից վատ, վատագույն
Գեղեցկագույն — ամենագեղեցիկ, չքնաղագույն
Բարձրագույն — ամենաբարձր
Ամենաազնիվ — ազնվագույն
Ամենից հզոր — հզորագույն
Ամենից ահեղ — ամենաահեղ, ահարկու
Համեստագույն — համեստաբարո
Ամենահին — հնագույն
Ամենից ծանր — ծանրագույն
Ամենալուրջ — լրջագույն
Ամենից խոշոր — խոշորագույն
226.
Ամենահին (ամենից հին, հնագույն) բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն (ամենից լայն, լայնարձակ) ծառուղին և ամենաերկար (ամենից երկար, երկարաձիգ) փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ (ամենա հազվադեպ, հազվագյուտ) հիվանդությունը կուրու կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում:
Ամենից թանկ (ամենաթանկ, թանկագին) գիրքը 1455թ. Գուտենբերգ (առաջին տպագրիչն է) տպագրած Աստվածաշունչն է, որի մեկ օրինակի համար 1926թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել: