Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե կամ ո:
«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀ խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա, էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից, մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
Հարցեր և առաջադրանքներ
1. Ո՞ր ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:
Ավետիք Ի Սահակյան << Եղնիկը>> ստեղծագործությունից
- Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:
- որսորդ-որսկան
- խորունկ-խորը
- անդուլ-շարունակ
- խարտյաշ-շեկ
- Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:
- երեկո-վերջալույս
- Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը (բառի բաղադրիչների մասին կարդա՛, մուլտֆիլմը դիտի՛ր այստեղ ):
Օրինակ՝ հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ
անտառուտ- անտառ(արմատ) + ուտ(ածանց)
վերջալույս- վերջ(արմատ) + լույս (արմատ)
աշնանային-աշուն(արմատ) + ային(ածանց)
խորասույզ- խորը(արմատ) + սուզվել(արմատ)
անտառ- ան (նախածանց) + տառ (արմատ) (երկիմաստ բառ , անտառ-առանց տառ, անտառ- ծառերով լի վայր)