Վաղ առավոտ էր։ Արդեն փչում էին հյուսիսային քամիները ՝ շնչում էր ձմեռը երկրի վրա։
Ձմեռը քայլում էր անտառներով, գազան թե կենդանի քնացնում, հետո աշնան ներկ ու հետք մաքրելով փոխում էր բնական թուղթը սպիտա՜կ – սպիտա՜կ։ Ծառերը հագուստ չունեին, միայն ճերմակ վերմակով փրկվում էին սոսկալի քամիներից։ Հեռուն մշուշն իր քողն էր իջեցրել, մարդ ու թռչուն փակված բներ-տներում , ոչ ոք բամբակը երկնային չէին տրորում։ Ով շնչում էր գոլորշին, բերնից դուրս էր ելնում դառնում ամպի քուլա և գնում վերև՜ – վերև՜։ Ձմեռը գունատ էր, բայց, ինչևէ, բայց այն իր գեղեցկությունն ունի , համեմատելը տաք ամառվա կամ գունագեղ աշնան, կամ էլ ծաղկալից և բուրավետ գարնան հետ, անհեթեթություն է ։ Իջավ առաջին դեկտեմբերյան փաթիլը․․․