Ուշ Նոյեմբեր

Այս պատմաությունը սկսում է ոչ թե << Լինում է ,չի լինում>>- ով , այլ Չի լինում , լինում է , որովհետև ամռանը , գարնանը կամ ձմռանը Աշնանային բոց չի լինում , իսկ Աշնանը լինում է , այսինքն Չի լինում , լինում է։ Անտառում աշուն էր։ Սկյուռիկը փչակում ընկուզեղեն և սնկեր էր պահում, իսկ փայտփորիկը ծառի վրա անցքեր էր անում կաղինները պահելու համար և չէր մոռանում խորը անել որպեսզի սկյուռներն ու արջերը կաղինները չգողանան։ Ոզնիները ջրքամված խնձորները գետնից հավաքում էին և տանում էին իրենց որջերը։ Տերևաթափ էր։ Ճնճղուկները մերկ ծառերի վրա թռչկոտում էին , իսկ որոշ թռչուններ չվում են։ Իսկ քամին երգում էր․

— Ձյ թե ձմեռ լիներ, անտառում կրակ չլիներ

Ամռան փեշից եմ քաշում

Բառերին եմ մերկացնում։

ծուքը խեղդի բոլորին

մեղդի այնտեղի սևերես աղվեսին,

խաքրի քշի գայլերին

ձանի մաքրի տաք օդին ։

Տմեռ ձմեռ այ ձմեռ , արի քշի ։

Դուք հաստատ տառասխալներ գտած կլինեք, բայց դրանք տառասխալներ չեն , այլ հանելուկ։ Փորձիր տառերի տեղերը փոխել և կտեսնես երգը։

Այսինքն

— Այ թե ձմեռ լիներ, անտառում կրակ չլիներ

Ձմռան փեշից եմ քաշում

Ծառերին եմ մերկացնում։

Բուքը խեղդի բոլորին

Խեղդի այնեղի սևերես աղվեսին,

Մաքրի քշի գայլերին

Տանի մաքրի տաք օդին ։

Ձմեռ ձմեռ այ ձմեռ , արի քշի ։

Քիչ քիչ ամպը գորշանում էր։ Կայծակը հանկարծ պատռեց երկինքը և կարծես երկնային պատերազմ լիներ նրա և արևի միջև։ Տերևները կարծես անձրև լինեին և պտտվում էին խելագարի նման, թվում էր՝ ծառերը պատից հազիվ են բռնվել, իսկ , քամին ձգում էր իրենց և հատիկ առ հատիկ պոկում տանում էր գժված տերևներին։ Երկինքը ճեղքվեց և երևացին արծաթագույն փաթիլները։ Մի քանի րոպե անց լսվեցին երեխաների ծիծաղ և հրճվանք ։ Բոլորը ձնակռիվ էին խաղում։ Ամեն երեք րոպեն պատին շրխկոցներ էին լսվում , դրանք ձնագնդերն էին ։ Մյուսները իրար հրմշտելով ձնեմարդ էին պատրաստում , բայց ձյան տակ թաց հողն ու խոնավ տերևները դեռ մնացել էին, դեռ Աշուն էր ու Աշուն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s