Աշուն էր։ Կոմիտասը ձեռքերը շփելով քայլում էր Ֆիլիստինի տամուկ փողոցներով։ Երկինքը գորշ էր, հեռվում ամպը կախվել էր և պատրաստ էր երկիրը թրջելու։ Կոմիտասը նստեց նստարանին և նայեց վերև։ Այդ հիասքանչ եղանակը Կոմիտասին հղել էր դեպի երաշժտական աշխարհ , սակայն վայելուչ պահը տևեց շատ կարճ։ Հեռվից լսվեցին ծաղրանքներ։ Նրանք Կոմիտասի դասարանցիներն էին, ովքեր Կոմիտասին անվանում էին խելառ, որովհետև իրենց կարծիքով Կոմիտասը ինչ տեսնում էր քթի տակ ինչ – որ բաներ էր արտասանում։ Սակայն դրանք ինչ – որ բաներ չէին , այլ երգերն էին , որոնք հորինում էր Կոմիտասը։ Կոմիտասը նստեց շենքի հին նստարանին և արդեն ոչնչի մասին չէր մտածում։ Նա նպատակ էր դրել դառնալ երգահան, սակայն հույսը կորցրեց այդ ծաղրանքների պատճառով։ Եղանակն ավելի գորշացավ ։ Ջրհեղեղը ծածկեց ողջ երկիրը և բացի Կոմիտասի և մի քանի այլ մարդկանց տներից , քանդեց տարավ երեք ծաղրողների տները։ Այսպես աշունը լսեց Կոմիտասին, և Կոմիտասը կրկին շարունակեց երգեր հորինել։