Գրիգոր Լուսավորիչ
Գրիգոր Լուսավոևիչը երբ մեկամսյա մանուկ էր, ստնտու Սոփիան և ոմն Եվթաղ նրան փախցրել են Կապադովկայի Կեսարիա քաղաքը՝ փրկելով Արշակունիների վրեժխնդրությունից։ Հայրը՝ Անակ Պարթևը, Հայոց Խոսրով Բ թագավորին սպանողներից էր, իսկ Անակի ողջ ընտանիքը, բացառությամբ՝ Սուրենի, սրատվել էր։ Կեսարիայում անմիջապես մկրտվել է քրիստոնյա՝ Գրիգոր որը Հունարեն նշանակում է արթուն, հսկող։ Հեթանոսական ենթադրյալ անունը՝ Սուրեն։
Գրիգոր Լուսավորիչ | |
---|---|
Կառավարում | |
Տիտղոս ➡ | Եպիսկոպոսապետ (1-ին), Կաթողիկոս |
Ժամանակամիջոց ➡ | 302–325 թթ. |
Եկեղեցի ➡ | Հայ Առաքելական եկեղեցի |
Անձնական տվյալներ | |
Կրթություն ➡ | Կեսարիա |
Անունը ծնվելիս ➡ | Սուրեն Պարթև |
Ծնվել է ➡ | Մոտ 257 թ. |
Հայր ➡ | Անակ Պարթև |
Ձեռնադրում ➡ | 302 թ. |
Վիքիպահեստում | |

Մեսրոպ Մաշտոց
Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին։ Նրա աշակերտ Կորյունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն է ստացել և տիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուներին
Երկրի և հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարին իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել էր այն միակ ելքը, որը կօգներ պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը և մշակութային ու կրոնական միասնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնում է հայ գրերի ստեղծումը։
405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչունային համակարգին։ Մեսրոպյան այբուբենն ունեև 36 տառ, որոնց հետագայում ավելացվեցին ևս երեքը։
Մեսրոպ Մաշտոց | |
---|---|
⬇⬇⬇⬇⬇ | |
Ծնվել է ➡ | 361 կամ 362 |
Ծննդավայր ➡ | Հացեկաց (Տարոն գավառ), Տարոն, Տուրուբերան, Մեծ Հայք |
Մահացել է ➡ | փետրվարի 17, 440 |
Մահվան վայր ➡ | Վաղարշապատ, Հայկական մարզպանություն, Սասանյան Պարսկաստան, Բաբելոն, Հիլլա, Իրաք |
Գերեզման ➡ | Մեսրոպ Մաշտոցի դամբարան |
Քաղաքացիություն ➡ | Մեծ Հայք |
Ազգություն ➡ | հայ |
Կրոն ➡ | Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն ➡ | թարգմանիչ, լեզվաբան և աստվածաշնչի թարգմանիչ |
Աշխատանք ➡ | Հայկական գրի ստեղծող, թարգմանիչ |

Մովսես Խորենացի
Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թթ, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոնք գյուղում: Խորնի գյուղից էլ ծագում է նրա անվան մի մասը՝ Խորենացի: Հիմնականում հենց իր Հայոց պատմությունից ենք իմանում իր մասին: Նրան անվանել են պատմահայր, քերթողահայր: Նա գրել է «Հայոց պատմություն» գիրքը, որտեղ հայերի մասին պատմում է անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած օրերը: Նա եղել է Մաշտոցի լավագույն աշակերտներից: Սովորել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որն այն ժամանակ ամենահայտնի կրթության վայրերից էր: Նրա հայոց պատմության միջոցով ենք մենք տեղեկանում մեր նախնիների, ծագման, բնօրրանի մասին, ինչպես նաև նրա միջոցով են մեզ հասել բազում առասպելներ, ավանդազրույցներ: Նա շրջել է Հայաստանի գյուղերով, հարցուփորձ արել մարդկանց, ներկա եղել տոների, ծեսերի ժամանակ ու այդ ամենը գրի է առել իր պատմության մեջ: