Լուսիկ Ագուլեցու տուն թանգարան

Ասեմ որ Լուսիկ Ագուլեցին մեր բարեկամն է։ Նա հայտնի է եղել նրանով, որ նա մինչև կյանքի վերջ կրել է հին հայկական տարազ։ Ագուլեցին պահպանել է հին ոսկեղենն ու արծաթեղենը՝ օրինակ վզնոց, ճակատնոց թևնոց , իսկ եթե այն չպահպանվեր , այն կձուլվեր և կփչանար։ Ագուլեցին պահել է այն օրորոցը որը նա տվել էր իր Թուրք հարևանուհուն , իսկ հարևանուհին վաճառել է , բախտի բերմամբ Լուսիկ Ագուլեցին տեսել է և ստիպված գնել է , որպեսզի չկորցնի մանկական հարստությունը։ Լուսիկ Ագուլեցին պատրաստել է տիկնիկներ ՝ օրինակ, հացի աստվածուհին , գրողը, սև աչքը, ժուկով ժամանակովը, ակլատիզը, ուտիսը, չխոսկան աղջիկը, բերքի աստվածուհին, կաղանդ պապը , մեկթիզը և իլիկ տատը։

հացի աստվածուհի- Առաջինը նա է թխել հացը, իսկ ով չեր կարողանում հաց թխել նա իր ձերքի գավազանով հարվածում է նրան։

գրող և սևաչք- մարդիկ սևաչքին ասել են այն մարդու մասին ով իրենց վնասել կամ վիրավորել է , հետո հայտնում գրողին, որպեսզի նա վնասի տվյալ մարդուն < դեղինը- ոչ արյունոտ վերքեր, կարմիր – արյունոտ վերքեր , սև- մահ։

ժուկով ժամանակով- նա գիշերն ու ցերեկն է բերում <սպիտակ, սև> , լինում է որ սպիտակ կանաչ , դա նշանակում է գարուն , ձմեռ։

չխոսկան աղջիկը – Նրան դնում էին զամբյուղի մեջ և բերում հարսի մոտ , ով դեռ տնային պայմաններին սովոր չի և խնդիրներ կան, հարսը նրան ասում է ողջ խնդիրները , իսկ չխոսկան աղջիկը չի թույլ տալիս տարածել խնդիրը << նա չխոսկան է և չի տարածում խնդիրը >>

բերքի աստավծուհի- բերքի աստվածուհին այնպես է անում , որ ծառը պտուղ տա։

կաղանդ պապ- ձմեռ պապ

մեկթիզ- Նա ունի մե՜ծ մորուք , << նա մեկ թիզ է , մորուքը յոթ թիզ։

իլիկ տատ – Նա կյանքի տերն է ։ Նա երբ մարդու թելը կտրում է , մարդ մահանում է ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s