Թռչնանոցը Թռչնաստանի քաղաքն է ։ Թռչնանոցում մի թռչնակ կար անունը Թռչուն ։ Ամենաթռչնական փողոցի թռչնական դպրոցում սովորում էին ՝ թութակերեն, ճնճղուկերեն, աղունիկերեն և ամենատարօրինակը ՝ կովերեն։ Թռչնակ Թռչունը համառ էր և չէր սովորում , հակառակը, գլխարկը թարս դրած, ծղոտը բերանին պտտում էր և այլն։ գլխարկի վրա գունավոր պտուտակ կար , այն քամու փչոցներից հետո սկսում է երգել , իսկ ուսուցիչ ծիտոյանը մինչև հիմա չգիտի , որ Թռչունի փոխարեն իր գլխարկն է երգում։ Օրերից մի օր Թռչունը դուրս է գալիս փողոց և հանդիպում շանը ։ Շունը վաճառում էր մուտքի ճամբարի քարտիկներ ։ Թռչունը վերցրեց և կարդաց ” սովորում ենք շներեն”։ և Թռչունը ժամը յոթին այցելում էր շանը շներեն սովորելու։ Մի անգամ իր թռչուն ըներները կանչեցին․
– է՜յ, Թռչուն եկ խաղանք։
-Հա՛ֆ, աու՛, հաֆ , հա՛ֆ։
- Այսպես Թռչունը սովորեց հաչալ։
