Եռօրյա Գեղարդ․ հայրիկիս ծնունդին

Մեր դպրոցի մեծ մասը գնացին Արատես, իսկ ես և իմ քույրիկը Գեղարդ։ Գեղարդի և Արատեսի միջև մեծ տարբերություն կար, օրինակ ՝ Գեղարդում վրաններով էինք մնացել , իսկ Արատեսոււմ ուղզակի անկողիններում , սենյակներում։ Վրանները խփելուց հետո մի տաք – տաք կրակ վառեցինք և խորովեցինք համեղ, ինչպես ասում են “գառի միս” ։ Կուշտ ուտել խմելուց հետո բաժանվեցինք խմբերի ( մենք երեխաներս ինը հոգի էինք) Ես Արփին , Արմանը հավաքեցինք փայտեր, Քույրիկս և Լիլիթը գնացին աղբյուր ջուր բերելու, Դավիթը և Լեոն կրակին էին նայում , իսկ Լիլին ( ոչ ես իմ մյուս ընկերուհիս) և Միքայելը կոտրում էին փայտերը և նետում կրակի մեջ։ Սա երկրորդ օրն է ։ Ես արթնացա ժամը 6:30 ։ Կրակը լրիվ հանգել էր և ես սկսեցի փայտեր լցնել և հոպ , փայտերը տաքացան և բոցավառ կրակ վառվեց։ Երկաթները դրեցի կրակի վրա, այնուհետև թեյնիկի մեջ ջուր լցրեցի և եռացրեցի ։ ՄՄՄ․․․ ես մինչ վայլում էի սարերի վայրի ուրցի թեյը , արթնացավ Մինաս քեռին ։ Նա ինձ հյուրասիրեց մեր սիրելի nuttela-ով ։ Արթնացան բոլորը և ես գնացի գետ լողանալու։ Օձ ․․․ օձ, ոչ դա օձ չեր այլ մողես էր ։ Լողում էի գետում և հայտնվեց մի դոդոշ։ Դոդոշը ոչ սովորական դոդոշ եր ՝ մեջքին կար դեղին գիծ։ Երեկոյան մի հրաշք եղավ ։ Մարտին Թաթոսիչը մեզ այսպիսի ընկերներ էր գտել , ցավոք նա վաղուց մահացել էր , բայց երբ Թաթոսիչը նկատեց մեր բարի և հարգալից շփումը, վերևում մի հրաշք կատարվեց, շարքով գնացքի պես աստղեր էին անցնում։ Մենք գնացինք ժայռամագլցան ։ Հայրս հատուկ ժայռամագլցման համար գոտիներ և պարաններ էր վերցրել ու մենք ապահով բարձրացանք ժայռը և մտանք քարքնձավ ։ Քարանձավում ճեպանկարներ էին և պարզ երևում էր , որ դարեր առաջ մարդիկ էին ապրել։ Երրորդ օրը արդեն վերադառնում էինք Երևան։ Ահա և իմ ուրախ երեք օրերը։

նկարներ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s