Է՜հ , ես անհամբեր սպասում էի տատիկիս ծննդյան օրվան , որովհետև մենք գնալու էինք հյուրանոց, որտեղ լողավազաններ կային ։ Գրեթե ամբողջ տունը շալակած տեղավորվեցինք ավտոմեքենայի մեջ ։ Ես այնքան անհամբեր էի նույնիսկ ճանապարհին լեզուս կապ ընկած հոգոց հանելով ասում էի․
-Վա՜խ , ուզում եմ ․․․
Այսպես, երբ կանգնեցինք վառելիք լցնելու, քիչ անց հանդիպեցինք հորաքրոջս եղբորս հետ ։ Այնքան երջանիկ էինք , նույնիսկ ծնողները երջանկությունից թողեցին եղբորս և քրոջս տեղափոխվել մեր ավտոմեքենա։ Մենք ընտանիքով կանգնեցինք ուղիղ եկեղեցու դիմաց ։ Եկեղեցու մոտ մե՜ծ ընկուզենի կար։ Մենք պտուղները հավաքելով և անվանելով դրանց “ճիճվիկներ” , անհապաղ լիացրինք ավտոն ընկույզներով։ Վերջապես հասանք հյուրանոց։ Քրոջս բարձր ճչոցը խլացրեց մեզ , սակայն Ամբերդի բարցրությունից երևում էր Երևանի հրաշք տեսարանը և այդ գեղեցկությունը ստիպում էր հուզվել։ Հյուրանոցի սենյակները լայն էին և առանց սպասելու փոխվեցինք և ցատկեցինք լողավազան։ Ինչպես հայրիկս էր ասում, այնտեղ կար շոգեբաղնիք և Համամ (շոգեբաղնիք ուղղակի գոլորշով լի) ։ Սոված- ծարավ վերադարձանք հյուրանոց ուտելու։ Խորովածի հոտը ինձ բգախեղդ արեց և միանգամից խորովածը լցրեցի փորս։ Այսպես եկավ վերջին օրը , ժամանակն էր արդեն մերադառնալ Երևան։