Մայիսի 5-ին մենք ուղղորդվեցինք դեպի Կոնդ։ Իմ արկածները սկսում են հենց Կոնդի կեղտոտ մուտքի մոտ, չնայած մուտքի վերջնամասից երևում էին պատերին ոլորված վարդագույն վարդերը։ Քայլելով նեղ փողոցներով, ես թեքվեցի դեպի պատը և ուշադիր նայեցի ։ Պատը կազմված էր հսկա քարերից, պատված էր կավով , իսկ կավի մեջ ծղոտ էր լցրած։ Ուշադիր զննելով պատի քարերը , ես նկատեցի քարերին լավ ընդգծող մամուռները , որոնք միայն պատերին չէին, այլ նաև հատակին էին աճել։ Շեղվելով ճանապարհից , ես մտա մի անցք և ինչ տեսա, ահա և փոքր ամբար , որտեղից ջուր էին վերցնում, ծառերը ջրում կամ օգտագործում այլ նպատակներով։ Կոնդում մի մզկիթ կա , որը ավելի հին է, քան Կապույտ Մզկիթը ։ Մզկիթից որոշ մասեր մնացել են, դե միայն գմբեթն է փլուզվել , իսկ մզկիթի ներսում տուն է, որտեղ մինչ այսօր բնակվում են մարդիկ։ Մեր ուղեկցողը ՝ ասաց, որ հաճախ նկարիչներ էին գալիս և նկարում Կոնդի պատերին և այդ նկարներից մեկի տակ մենք երգեցինք մեր դպրոցի հիմնը և արտասանեցինք “ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ” բանաստեղտությունը։






