Իմ մոլորակը

                                                              

Իմ մոլորակը ունի մեր մոլորակի տեսքը, սակայն ոչ այդքան հասարակ ինչքան մեր մոլորակն է, այլ հեքիաթային, վառ գույներով մի մոլորակ։ Իմ մոլորակում շենքերը կլոր են և անցքերով։ 1789 համարի բնակարանը ունի 1876 անցք , իսկ 21-րդ անցքում ապրում է կախարդ Զոյան, որն ամեն օր նստում էր իր տան անցքի մոտ և ինչ որ բառեր ասում. – Տավ րօվերը ղոթ րեվանան, որը նշանակում է վատ օրերը թող վերանան։ Ես ապրում եմ 39 համարի տանը, այն ունի 3 ծակ 300 սենյակ , 14 բազկաթոռ, 105 խոհանոց, 100 հատ հյուրասենյակ և 45 սանհանգույց։ Մարդիկ հագնում են չոր ծեփամածիկից շորեր։ Իմ պահարանում կա հսկայական ծեփամածիկի տուփ, որի միջից ես հանում եմ ցանկացած գույն և պատրաստում շորեր իմ համար։ Նաև մենք ունենք քաղաքներ , դրանք են զովատնականը, դեպքատարածք, տնատնկություն, հարևանատարածում, ա–12, տետուալ, տառագնություն և այլն… Այս մոլորակում խոսում են թարսերեն։ Մեր Քաղաքն ունի ճաշատեսակներ որոնցից մեկը շըշն է, այն խնձոր է, խոզապուխտի, հավի մսի, սալորի և սեղանի համով։Ես ապրում եմ տնատնկություն քաղաքում , այնտեղ հասարակ մեքենաների փոխարեն, 123 անիվներով հեծանիվներ են, որոնք արագ են։ Ահա և իմ հրաշք մոլորակը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s