Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձու.տի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը. միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:
Առաջադրանքներ
- Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
- Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝
- կեսօր- կես,օր, բարդ
- արևամուտ- արև , մուտք, բարդ
- ձանձրալի- ձանձրանալ, ալի – ածանցավոր
- աշխարհ– աշխարհ- պարզ
- , ճանապարհորդ – ճանապարհ , որդ – ածանցավոր
3. Կենդանաբանական այգու կապիկները ճամփորդեցին:
ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:
Ստորոգյալ ՝ կապիկները Ենթակա ՝ ճամփորդեցին
բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ: Կապիկները ճամփորդեցին։
գ) Ջուրը թափվեց հոսանքին, լույսն անջատվեց:
Աննան նվագում է դաշնամուրով, իր տատիկի օգնությամբ :
Աստղերը շողշողում են մուգ կապույտ երկնքում :
Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:
4. Գրի՛ր այգի – բոստտան, ճանապարհ-արահետ, արևամուտ– երեկո բառերի հոմանիշները:
5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր-ցերեկ, նույն-այլ, դուրս գալ-ներս մտնել բառերի հականիշները:
6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:
Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես
7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:
Իմ համար աշխարհը անծայր է , ամեն ինչ կա և ստեղծագործվում են, և՛ հրաբուխներ կան և՛ սարեր , և՛ ժայռեր և ծովեր, լճեր, գետեր և այլն․․․