Մենք մինչև մարտի վերջ, փորձեցինք իրականացնել << ԻՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ>> կամ <<ՈՒՍՄՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ>> նախագիծը։ Քանի որ դուք ցանկանում եք իմանալ, թե ինչ գիրք եմ ես կարդում , կփորձեմ մի քանի տողերով պատմել իմ գրքի, ինչպես նաև վերջինիս տպավորությունների մասին։
Ես Կարդում եմ ” Հրաշքադարան” գիրքը: Որքան շատ եմ կարդում , այնքան տպավորությունս և հետաքրքրությունս խորանում է ։ Ինձ համար ամենահետաքրքիր և ամենատպավորիչ մասն այն էր , երբ ողջ մահացած և հորինված Հերոսները իրականանում են հենց այն վայրում, որտեղ ամբողջ սենյակը պատված էր գրքերով և հեքիաթային առարկաներով։ Հենց այդ վայրն էլ կոչվում էր “Հրաշքադարան”։ Ըստ գրքի, Հրաշքադարանը պահպանվել է մոտ տաս հազար տարի։ Այն գտնվում էր դաշտերով լի ցամաք գյուղում, մի աղքատիկ տան մեջ ։ Հրաշքադարանը հայտնաբերեց հերոսուհի “Տաթևիկ”-ը , որն ամեն գիշեր չէր քնում և շրջում էր տան միջով և բացում այն դռները, որոնք դեռևս փակ էին։ Աղջկա դիմաց հայտնվեցին Տորք Անգեղը, Սայաթ-Նովան , Քաջ Նազարը, Պույ-Պույ մկնիկը, աստվածները ՝ Նանեն, Միհրը, սպանդարամետը, Անուշն ու Սարոն և իհարկե Հովհաննես Թումանյանը։ Մի խոսքով, դուք այս տեքստից հասկացաք, թե որքան հարուստ է հերոսներով և ուսուցողական նյութով։
ԵԹԵ ՑԱՆԿԱՑՈՂ ԿԱ, ԿԱՐՈՂ ԵՄ ավարտելուց հետո փոխանակեմ այլ հետաքրքիր գրքի հետ։
Pingback: «Ուսումնական գարուն» նախագծի ամփոփում | Քրիստինե Շահբազյան